< «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորում»
24.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

«Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրի նպատակն է հանրապետությունում գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացումը: Ծրագրի շրջանակում 2015 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացման գործում գյուղացի ականտնտեսություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով տրամադրվում է բարձր վերարտադրության սերմացու: Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռքբերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարին տրամադրվում է 130, եգիպտացորենը` 350, առվույտը` 1500 և կորնգանը` 370 դրամով: Սերմացուն հատկացվում է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին: Ծրագրի շրջանակում սերմացու ձեռք բերելու նպատակով հողօգտագործողները պետք է դիմեն համապատասխան գյուղապետարաններ:



To top