< «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիր
24.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորում»

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով վարկեր: Վարկերը տրամադրվել են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսա­դրույքով, որից 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է պետության կողմից, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների վարկառուների դեպքում սուբսիդավորվել է վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը: Արդյունքում` վարկառուներ ըհնարավորություն են ստացել ձեռքբերել շուկայականից անհամեմատ ցածր (համապատասխանաբար 10 և 8 տոկոս) տոկոսադրույքով վարկեր: 2015 թվականից սկսած սուբսիդավորումը իրականացվելու է 6 տոկոսին համարժեք մասով, և արդյունքում` տնտեսավարողը վարկը ստանալու է փաստացի 8 % տոկոսադրույքով: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը տրամադրվող վարկի մայրգումարը կազմում է մինչև 3 միլիոն դրամ, Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և մինչև 2 տարի մարման ժամկետով, Մայր գումարի և տոկոսների վճարման համար արտոնյալ ժամկետը վարկի տրամադրման պահից սահմանված է առնվազն վեց ամիս (վարկի տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած վեց ամիս հետո): Նշված կարգին համապատասխան մինչ այժմ հիմնականում վարկավորում իրականացրել են հետևյալ բանկերը՝ ԱԿԲԱԿրեդիտԱգրիկոլբանկ Կոնվերսբանկ Արդշինբանկ Պրոկրեդիտբանկ   Վարկ ստանալու համար շահառուները կարող են դիմել վերոնշյալ բանկերին` ներկայացնելով համապատասխան գործունեության համար ծրագրի առաջարկ և բանկերի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:



To top