< ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԷՍՄԵՐԻՈԶ
24.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

«ՀՀ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիր

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցության» ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հող օգտագործողներին մատչելի գնով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելն է և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելը: Ծրագրի շրջանակում պարարտանյութերը տրամադրվում են մատչելի գներով` 1 պարկ (50 կգ) ազոտական պարարտանյութը հող օգտագործողներին տրամադրվում է 6000, իսկ կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերը` 7000 դրամով: Պարարտանյութերը տրամադրվում են հող օգտագործողներին` ելնելով հող օգտագործողի կողմից փաստացի մշակվող հողատարածքի չափից: Ազոտական պարարտանյութն առաջարկվում է օգտագործել 1 հեկտարի համար մինչև 300 կգ չափաքանակով, ֆոսֆորական պարարտանյութը` 400 կգ և կալիումական պարարտանյութը` 150 կգ չափաքանակներով: Ազոտական պարարտանյութը յուրաքանչյուր հող օգտագործողին տրամադրվում է առավելագույնը 1 տոննա, ֆոսֆորական և կալումիական պարարտանյութերը տրամադրվում են առանց սահմանափակման: Ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռքբերելու նպատակով հող օգտագործողները պետք է դիմեն համապատասխան գյուղապետարաններ:



To top