< ԽՈԶԵՐԻ ԿԼԱՍԻԿ ԺԱՆՏԱԽՏ
24.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԷՍՄԵՐԻՈԶ

Կենդանիների և թռչունների, առավելապես մատղաշների սուր,ենթասուր և խրոնիկ ընթացքով ընթացող հիվանդություն է, որը դրսևորվում է մարսողական ֆունկցիայիխանգարումով, քաշաճի կորստով և անկումներով:Հիվանդության գաղտնի շրջանը 1-3 շաբաթ է,իսկ ճագարներիմոտ՝ 4-12 օր:Սուր ընթացքի դեպքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 41 աստիճան, տեսանելի լորձաթաղանթները սակավարյուն են, դիտվում է արյունային փորլուծ, կախեքսիա;Անկումները հասնում են մինչև40 %: Ենթասուր և խրոնիկ ձևերը սովորաբար արձանագրվում են մեկ տարեկանից բարձր կենդանիներիմոտ: Հիվանդ ճագարների մոտ լորձաթաղանթները դեղնած են, որովայնը մեծացած է և ցավազգաց , նկատվում էհաճախամիզություն, նյարդային երևույթներ, փորլուծ: Անկումները հասնում են 70%-ի: Բուժման նպատակովերաշխավորում է սուլֆանիլամիդային պատրաստուկներ, կոկոցիդին, կոկոցիդովիտ, ամպրոլիում, կլոպիդոլ,քիմկոկցիդ: Պատրաստուկները տրվում են ներքին, 4-5 օրյա կրկնակի կուրսով, 3-4 օրընդմիջումով:Անասնաշենքները մաքրել և ախտահանել:Խոշոր եղջերավոր կենդանիներիհիպոդերմատոզ: Բուժման համար օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջին ստադիայիթրթուրներին ոչնչացնել օրգանիզմում(իվոմեկ,իվերմեկ): Օգտագործում են ներմկանային, իսկ արտաքին ձևովկիրառվում է հիպոդերմին քլորոֆոս,դիօքսոֆոս, սուլֆիդոֆոս-20,քլորոֆոս:Առաջին ստադիայի թրթուրներինմաշկի վրա ոչնչացնելու և բոռերի ձվադրումը կանխելու նպատակով խոշոր եղջերավոր կենդանիներին մշակում են միջատասպան լուծույթներով: Որոճող կենդանիների Պսորոպտոզ(քոս): Բուժումը կատարում են տվյալ հատվածը մաքրելուցհետո:Ոչխարներին լողացնելու համար օգտագործում են նեոցիդոլի,նեոստոմազանի, վետրոլի, ցիոդրինի,պեդիկս-50-ի լուծույթներ: Վերջին ժամանակներում լայն կիրառություն է գտել իվերմեկը, իվոմեկը,ցիդեկտինը:Խոշոր եղջերավոր կենդանիներին բուժելու համար առավել արդյունավետ և անվտանգ է համարվումկոլորիդային ծծումբը, որն օգտագործում են 2%-անոց սուսպենզիայի ձևով, իվերմեկ՝ ներմկանային՝ 1մլն 50կգքաշին, պսորոպտոլի աերոզոլ: Խոզերի սարկոպտոզ:Խրոնիկ ընթացքով հիվանդություն է, որ բնորոշ է քորով, մաշկի բորբոքումով և կեղևիառաջացումով:Բուժման համար նախօրոք կեղևը փափկեցնում են և հեռացնում:Լվանում են կրեոլինով խառնվածտաք օճառաջրով:Խոճկորներին լողացնում են վանաներում, իսկ հասակավորներին ցողարկումակարիցիդներով:Կարելի է օգտագործել նեոստոմազան, բուտոքս, 0.5%-անոց ցիոդրինի, դիկրեզիլի էմուլսիայիլուծույթ, 4-5% -անոց կոլորիդային ծծմբի ջրային լուծույթ:Լավ արդյունք է ստացվում իվերմեկի ներմկանայիններարկումներից: Մոնիեզյոզ:Ընկալունակ են որոճող կենդանիները, մասնավորապես ոչխարները և խոշոր եղջերավորկենդանիները:Բուժումը կատարում են ալբենդազոլի և նրա ածանցյալների միջոցով:Կարելի է օգտագործել նաևֆենբենդազոլի պատրաստուկներ և պղնձարջասպի 1% -անոց լուծույթ:Նշված դեղամիջոցների օգտագործմանդեպքում պետք է պահպանել 10-12 ժամ տևողությամբ քաղցած դիետա:Հիվանդության կանխարգելմաննպատակով առաջին պրեիմագինալ ճիճվաթափությունը կատարում են արոտավայր տանելուց 25-30 օր հետո, 2-րդը՝ առաջինից 15 օր հետո, իսկ երրորդը՝ երկրորդից 30 օր հետո: Ասկարիդոզներ: Օգտագործում են մի շարք հակաճիճվային միջոցներ. * Լեվամիզոլ -75, լեվամիզոլի 10% -անոց լուծույթ, նիլվերմ, տետրամիզոլ ( այս խմբի պատրաստուկները չենօգտագործում ձիերի և կատուների նկատմամբ): * Իվերմեկտինի պատրաստուկներ՝ իվերմեկ, իվովեկ, ցեվամեկ և այլն: * Բենզիմիդազոլային շարքի պատրաստուկներ՝ ալբեն, ալբամելին, վերմիտան, վալբազեն, թիաբենդազոլ,օքսֆենդազոլ, ֆենբենդազոլ և այլն): * Պիպերազինը և նրա աղերը: Դիկտիոկաիոլյոզներ: Որոճողների, ձիերի և այլ կենդանիների հիվանդություն է:Բուժման նպատակովօգտագործում են իվերմեկտինի պատրատուկներ՝ իվերմեկ, իվոմեկ և այլն,լեվոմիզոլ -75, նիլվերմ, տետրամիզոլ,դիտրազին ցիտրատ, դիվեզիդ: Խոզերի մետասրոնգիլյոզ: Բուժումը կատարում են, ինչպես դիկտիոկաուլյոզի ժամանակ:



To top