< ՆՈՒՌ ՈՒՏԵԼՈՒ 10 ՊԱՏՃԱՌ
24.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽՈԶԵՐԻ ԿԼԱՍԻԿ ԺԱՆՏԱԽՏ

Խիստ կոնտագիոզ ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով ևարյունահոսային ախտահարումներով:Երկրորդային ինֆեկցիայի արդյունքում ենթասուր և խրոնիկ ձևերըբարդանում են թոքերի կրուպոզ և հաստ աղիների լորձաթաղանթների կրուպոզ դիֆթերիտիկ բորբոքումներով:Հիվանդության նկատմամբ ընկալունակ են ընտանի խոզերի բոլոր ցեղերը, ինչպես նաև վայրի խոզերը: Ինֆեկցիայի տարածման կարևոր ուղիներից է համարվում հիվանդ խոզերի սպանդային մթերքներիօգտագործումը չվարակազերծված վիճակում: Հիվանդության համաճարակային բռնկումները կախված են վիրուսիակտիվությունից և խոզերի վարակամերժման վիճակից:Ժանտախտի ստացիոնար անապահովությունըպայմանավորված է խոզերի ավելի քան 3 ամիս տևող վիրուսակրությամբ:Համաճարակի ինտենսիվությունըհասնում է 95-100% -ի, իսկ անկումները՝ 60-100%ի :Հիվանդության սուր ընթացքի դեպքում մարմնիջերմությունը բարձրանում է 41.5-42 C ,այնուհետև 3-5 օր տևող ընդհանուր նշաններից հետո ականջների ևորովայնի մաշկի վրա գոյանում են կետային և ավելի խոշոր արյունազեղումներ, զարգանում է լեյկոցիտոզ,հազ,թուլություն, հյուծվածություն:Ախտաբանա- անատոմիական փոփոխություններն արտահայտվում ենլորձաթաղանթների, շճաթաղանթների և երիկամների արյունազեղումներով:Փայծախը մեծացած է, նրա եզրերումառկա են ամուր, սևա-կարմրագույն ինֆարկտի օջախներ:Ակնհայտ են միզապարկի, կոկորդի և հատկապեսմակկոկորդի լորձաթաղանթների արյունազեղումներ:Խրոնիկ ընթացքի դեպքում բնորոշ են տարբեր մեծությանբուտոնների առաջացումը հաստ աղիքի լորձաթաղանթների վրա:Հիվանդությունն ախտորոշելուց հետոսահմանում են կարանտին,իրականացնում են ժանտախտի վերացման խիստ միոցառումներ:Բոլոր հիվանդներինու հիվանդության մեջ կասկածվողներին մեկուսացնում են ու ենթարկում սպանդի:Սպանդային մթերքներըվարակազերծում են անասնաբուժասանիտարական նորմերով, սահմանված կարգի համաձայն:Վարակի մեջկասկածվող կենդանիներին ենթարկում են վակցինացման:Վակցինական կանխարգելումն իրականացնում ենժանտախտի անմիջական սպառնալիքի, կենդանիների վերախմբավորումների, սպանդանոցային և խոհանոցայինմնացորդներով խոզերին կերակրման դեպքերում, մսի վերամշակման ձեռնարկությունների սահմանակիցտնտեսություններում, խոզերի ժանտախտի նկատմամբ անապահով տնտեսություններին սահմանակիցխոզաբուծական տնտեսություններում, այն գոտիներում, որտեղ երեք տարի շարունակ դիտվել է վայրի խոզերիժանտախտ, այն տնտեսություններում, որոնց տարածքում գտնվող խոզաբուծական ֆերմաներում կատարում ենհակաժանտախտային վակցինացիա: Խոզերի կարմրախտ: Հիվանդության սուր ընթացքը բնորոշ է սեպտիցեմիայով և մաշկի բորբոքայինկարմրությամբ, իսկ խրոնիկ ընթացքը՝ էնդոկարդիտով և արթրիտներով:Կարմրախտի նկատմամբ առավելապեսընկալունակ են 3-12 ամսական մատղաշները:Հիվանդանում են կենդանիների 20-30%-ը,իսկ անկումները կազմումեն 55-80%:Սպորատիկ ձևով դրսևորվում է նաև ձիերի, տավարի, ոչխարների, հյուսիսային եղջերուների, շների,թռչունների մոտ:Կարող է հիվանդանալ նաև մարդը:Հիվանդության բռնկումները հաճախ դիտվում են գարնանը,ամռանը և վաղ աշնանը:Հիվանդության հարուցչի փոխանցման գործոններ են համարվում հիվանդ և կլինիկապեսառողջ մանրէակիր խոզերը:Այդ կապակցությամբ համաճարակը կարող է բռնկվել նաև առանց ինֆեկցիայիներթափանցման, որը կապված է սթրեսների ազդեցությունից անմանրէակիր խոզերի հիվանդությանհետ:Հիվանդության սուր ընթացքն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով մինչև42C,դեպրեսիայով, հետին վերջավորությունների թուլացմամբ, կոնյունկտիվիտով, թոքերի կանգային երևույթներով,մաշկի ցիանոտիկ գունավորմամբ:Ենթասուր ձևի դեպքում մաշկի վրա առաջանում են ցաներ, կարմրախտայինայտուցներ, իսկ խրոնիկ ընթացքի դեպքում՝ էնդոկարդիտ , հյուծվածություն, մաշկի մեռուկացում,արթրիտներ:Հիվանդությունն ախտորոշում են համաճարակաբանական, կլինիկա-ախտաբանական ևմանրէաբանական եղանակներով:Կարմրախտը տարբերակում են խոզերի կլասիկ ժանտախտից, պաստերելյոզից,սիբիրախտից, տարբեր ծագման էնդոկարդիտներից:Բուժման համար օգտագործում են հակաբիոտիկներ, սրտայինև լուծողական պատրաստուկներ:Հիվանդության նկատմամբ վակցինոպրոֆիլակտիկան անցկացնում են գոյությունունեցող հրահանգի հիման վրա:Ինֆեկցիոն հիվանդությունների ընդհանուր և առանձնահատուկ կանխարգելմանմիջոցառումների համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում ախտորոշիչ միջոցառումների պլանավորումը խրոնիկընթացքով հիվանդությունների, մասնավորապես բրուցելյոզի և տուբերկուլյոզի նկատմամբ:Նշված ինֆեկցիաներիկանխարգելման միջոցառումները պետք է տարվեն հետևյալ հաջորդականությամբ. 1. Կենդանիների պարբերական ախտորոշիչ հետազոտություններ բրուցելյոզի դեպքում շիճուկաբանական,իսկ տուբերկուլյոզի՝ ալերգիական եղանակներով, 2. Անասնապահական շենքերի ախտահանություն, 3. Սանիտարական միջոցառումների կազմակերպում և անցկացում, 4. Անապահով տնտեսությունների հիվանդ կենդանիների սպանդ, 5. Առողջ մատղաշի աճեցում, Վարակիչ հիվանդություններից հանրապետության տարածքում որոշակի տարածում են գտնել նաև ինվազիոնհիվանդությունները. Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պիրոպլազմոզ:Սեզոնային տրանսմիսային հիվանդությունէ:Կենդանիները հիմնականում վարակվում են արոտային շրջանում:Կապված հիվանդության հարուցչիփոխանցող տզերից, ինվազիան կարող է դրսևորվել գարնանը, ամռանը և աշնանը:Հիվանդության նշաններն ենհամարվում մշտական տենդը, սակավարյունությունը և հեմոգլոբինուրիան(մեզը մուգ կարմիր գույնի է),լորձաթաղանթների դեղնությունը,ախորժակի կորուստը, սրտանոթային և մարսողական համակարգի ֆունկցիայիխանգարումը:Գաղտնի շրջանը տևում է 5-12 օր, իսկ անկումը վրա է հասնում կլինիկական նշանները սկսվելուց4-6 օր հետո:Ախտաբանական փոփոխություններն արտահայտվում են փայծախի և լյարդի մեծացման, լորձա- ևշճաթաղանթների դեղնությամբ: Բուժումը:Ներմկանային եղանակով օգտագործել ազիդին, թորած կամ եռացրած ջրում 7%-անոց լուծույթիձևով, 1-2 անգամ, 24 ժամ ընդմիջումով, նույնը և դիամիդինը՝ 1-7%անոց լուծույթի ձևով, ենթամաշկային կամ ներմկանային եղանակով ֆլավակրիդին (տրիպաֆլավին)՝ ներերակային:Կանխարգելիչ նպատակով օգտագործում են ազիդին կամ դիամիդին, համապատասխանաբար 10-15 և 18-20 օր ընդմիջումով:Կենդանիներին մշակել նաև հակատզային միջոցներով, շաբաթը մեկ անգամ



To top