< ԹԱՐԽՈՒՆԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ
23.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՆՈՒՌ ՈՒՏԵԼՈՒ 10 ՊԱՏՃԱՌ

Նուռը ոչ միայն համեղ է, այլեւ ունի մի շարք օգտակար հատկություններ: Քանի դեռ Հայաստանում նռան սեզոնը չի փակվել, աշխատեք որքան հնարավոր է շատ նուռ ուտել: Ահա մի քանի պարզաբանում եւ խորհուրդ նռան մասին. 1. Նուռն ունի երիտասարդացնելու հատկություն: Այն պարունակում է մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը: 2. Նուռը խթանում է երիկամների աշխատանքը: Ըստ մի շարք հետազոտությունների՝ նռան մեջ առկա նյութերը երիկամները պաշտպանում են տոքսիններից: 3. Նուռը պաշտպանում է լյարդը: Նռան հյութը ոչ միայն պաշտպանում է լյարդը, այլեւ նպաստում է դրա վերականգնմանը, եթե այն ինչ-որ պատճառներով վնասվել է: 4. Նուռը բարձրացնում է իմունիտետը: Նուռը եւ նռան հյութը պարունակում են մեծ քանակով վիտամին С, որը բարձրացնում է իմունիտետը եւ օգտակար է հատկապես ձմռանը եւ գարնանը: 5. Նուռը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները: Նուռը օգնում է օրգանիզմին ոչնչացնել անոթներում գտնվող ազատ ռադիկալները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է մի շարք սրտային հիվանդությունների ռիսկը: 6. Նուռը անփոխարինելի է շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխարգելում է դրա զարգացումը: Իսկ եթե մարդն արդեն ունի շագանակագեղի քաղցկեղ, ապա նռան հյութը օգնում է բարելավել ինքնազգացողությունը եւ արագացնում է վնասված բջիջների վերականգնումը: 7. Նուռը կարգավորում է արյան ճնշումը, օգնում է այն նորմայի սահմաններում պահել, հատկապես երբ այն բարձրանում է յուղալի ուտելիքները չարաշահելու պատճառով: 8. Նուռը ալերգիկ չէ: Այն ոչ միայն ալերգիա չի առաջացնում, այլեւ նվազեցնում է դրա հավանականությունը այլ մթերքների հանդեպ: 9. Նուռը օգնում է նաեւ կրծքագեղձի եւ մաշկի քաղցկեղի առկայության պարագայում: Պարզվում է, որ նուռը օգտակար է ոչ միայն շագանակագեղձի, այլեւ կրծքագեղձի եւ մաշկի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխում է քաղցկեղածին բջիջների աճը: Որոշ մասնագետներ նաեւ պնդում են, որ նուռը նվազեցնում է քաղցկեղների առաջացման հավանականությունը: 10. Նուռը նաեւ հայտնի է իր քիչ կալորիաների պարունակությամբ՝ 100գ. նուռը պարունակում է ընդամենը 83 կալորիա, գրեթե այնքան, որքան 100գ. խնձորն է պարունակում: Օգտակար միներալների եւ վիտամինների պարունակությամբ էլ նուռը քիչ է զիջում խնձորին: Բացի օգտակար լինելուց նուռը նաեւ շատ համեղ է, եւ դա եւս մեկ պատճառ է այն ավելի հաճախ ուտելու համար:



To top