< ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ
23.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԹԱՐԽՈՒՆԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Թարխունը իր սուր համի և բուրմունքի շնորհիվ լայն օգտագործում է գտել հայկական ազգային խոհանոցում: Այն մեծ քանակությամբ մշակվում էհիմանականւմ Արարատյան դաշտավայրի գյուղերում: Թարխունը օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում, նրանից պատրաստվում են նաև բազմապիսի ըմպելիքներ: Թարխունը վաղահաս մշակաբույս է, վաղ գարնանը սեղանին հայտնված առաջին բանջարեղեններից մեկը: Ելնելով եղանակային պայմաններից` դեկտեմբերի վերջին, հունվարի սկզբին կատարվում է հենասյուների կառուցում, տեղադրում դաշտում, որից հետո ծածկվում պոլիէթիլենային թաղանթով: Ավելի վաղ բերք ստանալու համար, որոշ ֆերմերներ այդ թաղանթների տակ օգտագործում են էլեկտրական ջեռուցում: Թարխունի բերքը ծածկած գրունտում ստացվում է փետրվարի 2-րդ կեսից մինչև մայիս ամիսը: Թարխունը շատ ցրտադիմացկուն բույս է, նույն տեղում կարող է աճել 8-15 տարի, իսկ պրակտիկայում հիմնականում օգտագործվում է 3-4 տարի: Արարատյան հարթավայրի ֆերմերները գերադասում են վերատնկել ամենտարի, որպեսզի բերքի քանակությունը շատ լինի: Թարխունը հողի և ջրի նկատմամբ շատ պահանջկոտ չէ, նրա համար նախատեսված հողում պետք չէ շատ օրգանական պարարտանյութ օգտագործել, որի մեծ քանակությունը հողում թուլացնում է թարխունի համն ու հոտը: Թարխունը Արարատյան հարթավայրում բազմացնում են վեգետատիվ ճանապարհով, նրա կտրոնները նախապատրաստվում են ամռան առաջին կեսին: Կտրոնները 10-15 սմ երկարությամբ են և ունեն արմատներ: Տնկելիս վերցնում են նախորդ տարվա բույսը, անջատում մի ցողուն իր համապատասխան արմատով և վերգետնյա մասում թողնում 10-15 սմ: Տնկման համար նախատեսված դաշտում միջշարքային տարածությունը հաշվում են 50-75 սմ, իսկ միջբույսայինը` 25-30 սմ: Մեկ հեկտարի համար տնկվում է մոտավորապես 50-60հազար բույս: Թարխունի լավագույն նախորդներն են այն կուլտուրաները, որոնց տակ լցվել է օրգանական պարարտանյութեր, օրինակ` վաղահաս կարտոֆիլ, պոմիդոր, վարունգ: Թարխունը լավ է յուրացնում հանքային պարատանյութերը: Լրիվ արմատակալումից հետո` հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին ցանկալի է տալ ֆոսֆորական, ազոտական և կալիումիական պարարտանյութեր` սնուցման ձևով: Թարխունի հիվանդությունները և վնասատունները 1. Վնասատուներ – լվիճներ, տզեր 2. Հիվանդություններ – ժանգ, ալրացողերը Լվիճների և տզերի դեմ կարելի է օգտագործել "Ակտելիկ"-ի 0.1 %-ոց լուծույթ: Ժանգի դեմ օգտագործվում են "Պլանտավաքս"-ի 0.2 %-ոց լուծույթ: Ալրացողերի դեմ օգտագործում են "Տոպազի"-ի 0,05 %-ոց լուծույթ: <<Պլանտավաքս>> 0,2 %-լուծույթ <<Պլանտաֆոկ>> 0,25%-լուծույթ



To top