< ԲԵՐՔԱՏՈՒ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ
18.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ

Տարբեր պտղատեսակների և դրանց առանձին սորտերի պահանջները աճման միջավայրի պայմանների նկատմամբ միատեսակ չեն, հետևաբար բույսերի աճի և զարգացման համար կարևորագույն գործոնները պետք է համապատասխանեն և բավարարեն տվյալ պտղատեսակի և տնկվող սորտերի կենսաբանական առանձնահատկություններին: Մեր հանրապետությունում հողի սեփականաշնորհումից հետո, այգիների տեղի ընտրության հարցը խիստ սահմանափակ է, յուրաքանչյուր ֆերմեր կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն պտղատու այգի կարող է հիմնել միայն իրենց սեփականաշնորհված տարածքների վրա: Ուստի, ֆերմերը կարող է ընտրություն կատարել պտղատուների տեսակների և սորտերի մեջ, որոնք խիստ կարևորվում են: Այսպես, օրինակ ջերմության տեսակետից հարավային և հյուսիսային լանջերը միատեսակ չեն, հարավային և հարվ-արևմտյան մասերը շատ են տաքանում, չոր և շոգ վայրերում հարկավոր է աճեցնել համեմատաբար չորադիմացկուն և ջերմադիմացկուն տեսակներ, օրինակ` ծիրանենի, դեղձենի: Հյուսիսային լանջերը համեմատաբար սառն են, նման պայմաններում անհրաժեշտ է տեղադրել ցրտադիմացկուն տեսակներ` խնձորենի, տանձենի, սալորենի: Ներկայումս հանրապետությունում չկան տնկարանային տնտեսություններ, ուստի յուրաքանչյուր ֆերմեր տնկիների աճեցման գործը պետք է ինքը կարգավորի Արարատյան հարթավայրի պայմաններում: Հիմնականում առաջարկվում է հիմնել կորիզավորների այն էլ դեղձենու և ծիրանենու այգիներ: Տնկարանային տնտեսություն կազմակերպելու համար, տնամերձ հողամասի պայմաններում, ընդամենը հարկավոր է վերցնել 120-150 քմ տարածք, հավաքել դեղձենու կամ ծիրանենու մոտ 1000 կորիզ, կամ ձմռանը դնել ստրատիֆիկացիայի համապատասխան պայմաններում, կամ էլ հոկտեմբերի վերջերին տնկել մարգային եղանակով կամ ակոսներով, շարքը- շարքից 50-60 սմ, 10-15 սմ բույսը-բույսից հեռավորության վրա մինչև 5-7 սմ խորությամբ և ջրել: արնանը ծլելուց հետո կատարել համապատասխան մշակության աշխատանքներ, քաղհան-փխրեցումներ, սնուցում, ոռոգումներ ծառերի երիտասարդ շրջանում, քիմիական պայքար կազմակերպել արջուկի դեմ, հուլիսի վերջերից սկսած ծառերը վարակվում են իհարկե, եթե դեղձենի է իսկական ալրացողով դրա դեմ պայքարել տոպազի 0.05 % էմուլսիայով: Ծառերի պատվաստի աշխատանքները սկսելուց առաջ հարկավոր է մաքրել բները կողքի ճյուղերից 30-35 սմ բարձրության վրա և պատվաստելուց առաջ ջրել և հողի քեշի ժամանակ, սեպտեմբերի առաջին տասնօրյակում սկսել պատվաստման աշխատանքները: Պատվաստի ավարտից մեկ շաբաթ հետո հարկավոր է ստուգել և հայտնաբերել չկպած պատվաստները և վերապատվաստել, չորացած աչքերի տերևակոթերը չորանում և կպչում են աչքերին, իսկ կպած աչքերի տերևակոթերը թափվում են և աչքերը որոշ չափով ուռչում-տռզում են: Հաջորդ տարի գարնանը, աչքերի ուռչելու շրջանում, հարկավոր է բացել պոլիեթիլենային թաղանթները և պատվաստից վերև 10-12սմ վրա կտրել պատվաստակալի ցողունը, պտղատու այգին կարլի է հիմնել և տվյալ տարում աչքապատվաստներով և հաջորդ տարին տնկիներով: Աչքապատվաստով այգին հիմնել կարելի է միջշարքային տարածությունները զբաղեցնելով բանջար-բոստանային կուլտուրաներով և վաղահաս կարտոֆիլով: Աչքապատվաստով հիմնելու դեպքում նախօրոք հողի նախացանքային մշակություն կատարելուց հետո չիզելում, հարթեցում, պարարտացում հարկավոր է դաշտը տեղաձևել քաշել համապատասխան ակոսներ ծառերի տնկման համար, եթե կարտոֆիլ է մշակվելու վաղ գարնանը կատարել կարտոֆիլի տնկում, ապրիլի 20-25-ից հետո առաջին ծիլերը երևալուց հտո կատարել քիմիական քաղհան մոլախոտերի դեմ գեզագարդի 50% թ.փ./պրոմետրին/ 3-4 կգ հա ծախսի նորմայով, այն հաշվարկով, որ ծառերի շարքերի վրա հերբիցիդ չթափվի: Փխրեցմանը և բուկլիցին զուգահեռ աչքապատվաստները տեղափոխել դաշտ, այդ ժամանակ աչքերից դուրս եկած պատվաստի շվերը հասնում են մոտ 5-10 սմ-ի և կազմակերպել ոռոգման աշխատանքներ: Հողի քեշի գալուց հետո ծառերի շարքերով միջբույսային տարածություններում կատարել բոստանային կուլտուրաների ցանք, վեր նշված աշխատանքները ավարտել մինչև մայիսի 15-ը: Մշակվող կուլտուրաների ագրոտեխնիկական միջոցառումները կատարվում է համապատասխան տվյալ մշակաբույսի ագրոկանոններին և սկսած հունիսի վերջից սկսվում է կարտոֆիլի բերքահավաք, այս պայմաններում կարտոֆիլի սորտը պետք է լինի վաղահաս մոնա-լիզա ռեզի, ինպալա: Բերքահավաքը հարկավոր է ավարտել մինչև հուլիսի 10-ը: Այդ ժամանկահատվածում եթե թաղեր կառաջանան բոստանային կուլտուրաների մոտ, ապա այն պետք է հավաքել և ուղղել ծաղկի շարքերի ուղղությամբ, կարտոֆիլի բերքահավաքից հետո կատարել միջշարքային տարածությունների կուլտիվացիա` չիզելում և հետո բոստանի թաղերը ուղղել դեպի ազատ տարածքը, և հավասարաչափ տարածքը բախշել թաղերի միջև: Բոստանի հետագա մշակությունը կազմակերպել տնկիների մշակության հետ զուգահեռ: Վեգետացիայի ընթացքում կազմակերպել տնկիներին խնամք: Մի քանի անգամ մաքրել կողքային շիվերը, ապագա ծառի բնի բարձրության հասնելուց հետո կենտրոնական ցողունները հարկավոր է ծերատել, որպեսզի ձևավորվեն ծառի ապագա կողքային ճյուղերը: Բոստանային կուլտուրաների վեգետացիան ավարտելուց հետո լավ մաքրել և այգուց դուրս բերել բոստանի թաղերը, կատարել միջշարքային տարածության վար պարարտացում, հարթեցում և միջանկյալ կուլտուրաների ցանք: Պերկո շաբդարը այն հաշվով, որ նշված աշխատանքը կատարվի մինչև հոկտեմբերի 10-ը: Անհրաժեշտության դեպքում, աշնանը, եթե տարին չորային է կատարել երկրորդ ոռոգումը: Եթե ձմռանը ձնածածկ է լինում սնուցել ազոտական պարարտանյութերով, իսկ եթե ոչ, սնուցումը կազմակերպել ոռոգումներից անմիջապես առաջ: Միջանկյալ մշակաբույսերի հունձը, բերքահավաքը նորմալ մշակության պայմաններու սկսվում է ապրիլի 20-ից և ավարտվում մինչև մայիսի 15-ը: Բերքահավաքից անմիջապես հետո կատարել պարարտացման, վարի, հողի հարթեցման և բանջարեղենի սածիլման համար ակոսներ քաշել: Աչքապատվաստների տնկման առաջին տարում հարկավոր է յուրաքանչյուր տնկիի կողքին ցցեր ամրացնել և տնկիների մատղաշ շիվերը համապատասխան բարձրության հասնելուց հետո կապել այդ ցցերից, հենակներից, որպեսզի չջարդվեն քամիներից: Հաջորդ տարվա վաղ գարնանը արդեն հարկավոր է կատարել տնկիների էտ, ձևավորում և խնամքով հավաքել ճյուղերը, դաշտից դուրս բերել և կատարել լրացման աշխատանքներ, չկպած տնկիների տեղը` նոր տնկիներով: Տնկման երկրորդ տարին բանջարեղենի մշակությանը զուգահեռ կատարել տնկիների խնամք, աշնանը նորից հավքել և դաշտից դուրս բերել բանջարեղենի փրերը և կատարել ցրտահերկ միջշարքային տարածություններում: Հաջորդ տարի միջշարքային տարածությունները կարելի է զբաղեցնել կամ աշնանացան սոխով, կամ գարնանացան սոխով, այն սածիլելով: Իսկ բերքահավաքից հետո կատարել առվույտի ամառային ցանք, ենթացանք: Եթե հիմնված այգին դեղձենի է, ապա տնկման երրորդ տարուց սկսած դեղձենին սկսում է պտղաբերել, իսկ չորրորդում անցնում է լրիվ բերքի, իսկ ծիրանենին 6-7-րդ տարում: Կարելի է ծիրանի այգին հիմնելուց միաժամանկ միջծառային տարածքները խտացնելով դեղձենու տնկիներով: Եթե դեղձենի է 0.6 մինչև 1հա տարածքի վրա, բերքահավաքի և իրացման դժվարություններ չառաջանալու համար հարկավոր է այգին հիմնել սկսած գերվաղահաս սորտերից մինչև ուշահաս սորտեր, որպեսզի բերքահավքը սկսվի հուլիսի սկզբից և ավարտվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Դեղձենու բերքատվությունը 4x5 -3x5 կամ 4x6 սխեմայով տնկելու դեպքում հասնում է մինչև 500-1000 ց/հա, դրա իրացումը երեքուկես ամսում բավականին հեշտանում է: Նույն ձևով կարելի է հիմնել խաղողի այգի, նախ տնկանյութի ընտրությունը կատարեք ինքներդ: Մատերի մթերումից հետո հարկավոր է դնել կիլչեցման դաշտի համապատասխան մշակումից հետո, գարնանը կիլչեցումից հետո, իսկ աշնանը`արմատակալներով հիմնել խաղողի այգի, համապատասխան սխեմյով: Խաղողի ակոսները քաշելուց հետո, վաղ գարնանը կատարել կարտոֆիլի տնկում: Մայիսի սկզբներին բոստանային կուլտուրաների ցանք միջվազային տարածքներում` կարտոֆիլի բերքահավաքից հետո շարունակել բոստանի մշակությունը: Աշնանը այգեթաղը կատարել շարքերի ուղղությամբ, որպեսզի հեշտ մշակվի միջշարքային տարածությունները, դրանք կարելի է տնկման երկրորդ տարում զբաղեցնել աշնանացան սոխով, կամ գարնան սոխ սածիլներով կամ ցանելով: Եթե միջշարքային տարածությունները զբաղեցված են աշնանացան սոխով, ապա բերքահավաքից հետո այդ տարածքները կարելի է զբաղեցնել խոզանացան մշակաբույսերով` վարունգ, լոբի կամ էլ սածիլել ծաղկակաղամբ: Աշնանը նորից մաքրել այգին բանջարեղենի փրերից, եթե ամռան ընթացքում չեն կարողանում հասցնել հիմնել, տնկել շպալերան, ապա այն պետք է կատարել աշնանը և այն ավարտել մինչև գարուն, այգաբացի աշխատանքների սկսկելը: Տվյալ ձևով խաղողի կամ պտղատու այգի հիմնելով ֆերմերը ոչինչ չի կորցնում, այլ ապահովում է ավելի բարձր եկամուտներ, քան վարելահողը և միաժամանկ հիմնում խաղողի կամ պտղատու այգի:



To top