< Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը
17.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԲԵՐՔԱՏՈՒ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ

ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ Խաղողի այգու նորմալ աճը,զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմանները ագրոտեխնիկական և ‎ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են. 1. վազերի էտն ու ձևավորումը 2. վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում) 3. կանաչ հատումները (հատկապես շվատումը) 4. այգու հողի մշակությունը 5. այգու պարարտացումը և սնուցումը 6. այգու ոռոգումը 7. վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը 8. խաղողի բերքահավաքը Խաղողի այգում գարնան աշխատանքներն այգեթաղ շրջաններում սկսվում են այգեբացով: Այգեբացը կատարում են սառնամանիքների վտան•ն անցնելուց և հողի քեշի գալուց հետո, առանց ձգձգումների` սեղմ ժամկետում: Զգուշությամբ պետք է հեռացնել ծածկող հողաշերտը և բացել վազերի բունը` 10-15 սմ խորությամբ, որպեսզի բնի վրա եղած մակերեսային արմատները և ավելորդ բնարմատները հեշտությամբ հեռացվեն: Վազերի էտը մի միջոց է, որով նորտունկ-երիտասարդ վազերին որոշ ձև է տրվում, իսկ բերքատու վազերից ամեն տարի հեռացվում են հատկապես միամյա մատերի, ինչպես նաև բազմամյա ճյուղերի (թև, ենթաթև) մի մասը և վազը պահվում է տրված ձևավորման սահմաններում: Էտի նպատակներն են` ա/ բարձրացնել ստացվող բերքի որակը, բ/ կանոնավորել վազերի ամենամյա նորմալ աճը, որով և կապահովվի բարձր ու կայուն բերքատվությունը, գ/հեշտացնել այգում տարվող աշխատանքները և պայմաններ ստեղծել աշխատարար գործողությունների առավելագույն մեքենայացմանը: Էտի ժամանակ վազին տրվում է որոշ բեռնվածություն (աչքերի որոշ քանակ) կախված սորտի առանձնահատկություններից, հողակլիմայական պայմաններից և վազի ձևավորման սիստեմից ու մշակման ձևից: Այսպես. օրինակ` Ոսկեհատ սորտի վազին, շպալերային այգիներում, առանց բնի բազմաթիվ հովհարանաման ձևավորման դեպքում տրվում է 80-90 աչք բեռնվածություն, իսկ մրգային այգում, կարճ և խառը էտի դեպքում` 120-130 աչք: Վազի բերքատու մատի էտի երկարությունը կախված է խաղողի սորտից, տեղի հողակլիմայական պայմաններից և մշակման ձևից: Օրինակ` երկար էտ կարելի էկատարել ուժեղ աճ ունեցող սորտերի նկատմամբ, խոնավ, համեմատաբար ոչ շատ շոգ վայրերում, հարուստ հողերում և լարային այգիներւմ, իսկ կարճ էտ` թույլ աճեցողություն ունեցող սորտերի և վազերի նկատմամբ (Կախեթ, Նազելի և այն, տաք և չոր վայերում, աղքատ հողերում և թմբային այգիներում): Էտը կատարվում է այգեգործական մկրատով: Մատը կտրում են աչքից 0,5-1 սմ բարձր, աչքին հակառակ թեքությամբ: Էտի ժամկետը կախված է տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններից` այգեթաղ շրջաններում (կենտրոնական գոտիներ) էտը կատարում են գարնանը, իսկ մեղմ կլիմա ունեցող շրջաններում, երբ ջերմաստիճանը 0 աստիճանից բարձր է: Խաղողի վազի ձևավորումները բազմազան են: Ձևավորումներից յուրաքանչյուրը լավագույնն է, եթե այն համապատասխանում է վայրի պայմաններին և տվյալ սորտին: Հայաստանի խաղողագործական տարբեր տարածաշրջաններում, ելնելով հողակլիմայական պայմանների բազմազանությունից, բազմաթիվ սորտերի առանձնահատկություններից և մշակության ձևից, վազերին տրվել է տարբեր ձևավորումներ: Արարատյան, Կենտրոնական և Դարալագյազի գոտիների շպլերային այ•իներում կիրառվում է առանց բնի բազմաթև հովհարանման սիստեմի ձևավորում, իսկ հին թմբային այգիներում` կարճ և խառը էտ: Հյուսիս-արևելյան շրջաններում, մեկ և երկու թևանի Գյուիոյի, միջակ բարձրությամբ բնով, 3-4 պտղահանգույցներով (բերքատու օղակ) և բազմաթև հովհարանման ձևավորումները: Մեղրու շրջանում ընդունված է Մեղրու տեղական սիստեմի ձևավորումը: Առանց բնի և բնով հովհարանման և Գյուիոյի մեկ ու երկթևանի ձևավորումները թույլ են տալիս մեքենայացնելու այգում կատարվող ծանր աշխատանքների մեծ մասը (վար,կուլտիվացիա, պարարտացում, բուժումներ և այլն): Առանց բնի բազմաթև ազատ հովհարանման ձևավորման դեպքում վազերը կարող են ունենալ 4-8 թև: Թևերը սկսվում են հողի տակից կամ մակերեսից և դասավորվում լարերի վրա: Այս սիստեմը կիրառվում է այգեթաղ շրջաններում, որովհետև ճկուն սիստեմ է և ուզած ժամանակ կարելի է ավելացնել կամ պակասեցնել թևերի քանակը, ծերացած թևերը փոխարինել նորերով: Յուրաքանչյուր թևի կամ ենթաթևի վրա դասավորված են բերքատու օղակներ (պտղահանգույցներ): Բերքատու օղակը կազմված է փոխարինող և բերքատու մատերից: Փոխարինողը գտնվում է բերքատու մատից ցած և էտվում է 2-3 աչքի, իսկ բերքատու մատը` 6-12 աչքի վրա (նայած սորտի և վազի աճեցողության): Միջակ բարձրությամբ բնով բազմաթև հովհարանման ձևավորումը համարյա նույնն է, ինչ որ առանց բնի բազմաթև հովհարանման ձևավորումը, միայն այս դեպքում թևերը սկսվում են բնի 40-50սմ բարձությունից: Գյուիոյի մեկ թևանի ձևավորման դեպքում վազն ունենում է ընդամենը մեկ թև, որի վրա գտնվում է մեկ բերքատու օղակ (մեկ փոխարինող և մեկ բերքատու մատ), իսկ Գյուիոյի երկթևանի սիստեմի դեպքում վազն ունենում է երկու թև, յուրաքանչյուրը մեկական բերքատու օղակով: Մեղրու տեղական սիստեմով ձևավորելիս վազերին տրվում է 0,8-1մ բարձությամբ բուն, որի ծայրամասում թողնում են 2-4 մատ. յուրաքանչյուրը էտելով 8-10 աչքի վրա: Բունն ուղղաձիգ պահելու համար նրան կապում են ձողափայտին: Էտից հետո մատերը չեն կապում ձողափայտին, մինչև աչքերից աճած շիվերը հասնում են 15-20սմ երկարության (այդ ժամանակ արդեն անցած է լինում ցրտահարության վտանգը): Այնուհետև մատերը, որոնք շիվերի ծանրության տակ թեքվել էին դեպի ցած, կորացնում են և կապում ձողափայտից կամ վազի բնից: Խաղողի վազերի հենակավորումը տարբեր այգեգործական շրջաններում և մշակության տարբեր ձևերում տարբեր է (շպալերա, ձողափայտ, նեցուկ և այլն): Այժմ բազմազան հենակավորումներից լավագույնը շպալերան է (լարային սիստեմը), որի դեպքում վազերի թևերը, ենթաթևերը և մատերը կապվում են I և երբեմն II լարին, իսկ շվերը`հաջորդաբար վերին լարերին: Շպալերային այգիներում ծանր աշխատատար ագրոմիջոցառումներին` այգեվարը, կուտիվացիան, այգու բուժումները, ինչպես և որոշ չափով այ•եթաղը մեքենայացվում են: Այգում շպալեր հիմնելու համար շարքերի եզրերին (վերջին վազից 60-80սմ հեռու) 70 աստիճան թեքությամբ տնկում են խարսխասյուներ, իսկ շարքերի երկարությամբ` 8-10մ հեռավորությամբ միջանկյալ սյուներ: Շպալերային սյուների համապատասխան բարձրությունների վրա ամրացված ենկեռեր, որոնց միջով տարվում են ցինկապատ լարեր, ու դրանց վրա (ձգելուց հետո) կատարվում է չոր և կանաչ կապը: Խաղողի վազի կանաչ հատումները էտը լրացնող ‎ֆոտոտեխնիկական կարևոր միջոցառումներ են: Նրանց նպատակն է կանոնավորել վազի նորմալ աճը, կանխելով սննդանյութերի ավելորդ ծախսը, լավացնելով օդի և լույսի թափանցիկությունը, նվազեցնելով հիվանդությունների ու վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները և հեշտացնել այգում կատարվող աշխատանքները: Կանաչ հատումները բազմազան են, դրանցից են շվատումը, ծերատումը, բճատումը, շվերի կարճացումը, տերևատումը և այլն: Կանաչ հատումներից ամենակիրառականը և կարևորը շվատումն է, որը կատարվում է բոլոր խաղողագործական շրջաններում և բոլոր սորտերի նկատմամբ: Շվատման նպատակն է` կանոնավորել պտղաբերող և անպտղատու շվերի փոխհարաբերությունը, ապահովել վազի ճիշտ ձևավորումը և ամենամյա էտը, ստեղծել շվերի համաչափ ազատ դասավորման հնարավորություն, որպեսզի օդը և արևի լույսը ազատ թափանցեն նրանց մեջ: Շվատելիս հեռացվում են վազի բնի, թևերի, ենթաթևերի և մատերի վրա աճած այն ոչ բերքատու շվերը, որոնք հետագայում էտի և ձեւավորման համար պիտանի չեն: Շվատելիս պետք է հաշնի առնել շվերի աճի ուժը և հեռացնել այնքան շվեր, որ վազի վրա մնացածները չհոռանան: Միաժամանակ շվատման ընթացքում պետք է ուղղել էտի ժամանակ թույլ տրված սխալները (հեռացնել վազի վրա մնացած չորուկները, ավելորդ մատերը և այլն): Շվատումը կատարում են երկու անգամ` առաջին շվատումը կատարվում է այն ժամանակ, երբ շվերի վրա պարզ երևում են ծաղկաբույլերը (երբ շվերն ունեն 10-15 սմ երկաություն (մայիսի 10-15-ը), որպեսզի սխալմամբ չհեռացվեն բերքատու շվերը, իսկ երկրորդ շվատումը` ծաղկումն ավարտելուց հետո (հունիսի կեսեին): Կանաչ հատումների մյուս գործողությունները կատարվում են` հաշվի առնելով սորտի առանձնահատկությունները և շրջանի հողակիմայական պայմանները: Օրինակ, բճատում են այն սորտերը, որոնք ունեն ուժեղ բճակալման հատկություն, որպեսզի ուժեղացնեն հիմնական շվեի աճը: Շվերի կարճացումը կատարվում է առավելապես խոնավ շրջաններում և այն էլ փարթամ աճ ունեցող սորտերի նկատմամբ, որպեսզի պակասեցնեն հիվանդություններին նպաստող պայմանները և հեշտացնեն այգում կատարվող աշխատանքները:



To top