< Արևածաղկի սերմեր ավելի հաճախ ուտելու 6 պատճառ
16.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ՏԿԱԻ, աշխատանքի և սոցիալական հարցերով, ինչպես նաև առողջապահության նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ:   Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ իր 2014 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությամբ:   Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնավորապես անդրադարձավ մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր հարցերին` ներկայացնելով տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության, հանրապետարական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության, ֆինանսական, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ), առևտրի և ծառայությունների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, հողաշինության և հողօգտագործման, առողջապահության և սոցիալական ապահովության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության, մշակույթի և սպորտի, արտաքին կապերի և տեղեկատվության բնագավառներում իրականացված աշխատանքները:   Իր խոսքում մարզպետն ընդգծեց, որ 2014 թվականի ընթացքում Արմավիրի մարզում քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը եղել է կայուն: Ըստ նրա` ոլորտային ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր է եղել ապահովել բոլոր պետական կառույցների, տեղական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ սերտ համագործացության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների մարզ կատարած այցելությունների և տրված հանձնարարականների կատարման արդյունքում:   Օրակարգային հարցի ավարտից հետո հայկտարարությամբ հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագիրը` հաստատված ՀՀ կառավարության 2014թ. ապրիլ ամսին ընդունած համապատասխան որոշմամբ: Ծրագրի իրականացման նպատակով նա հորդորեց սեղմ ժամկետներում համայնքներից հավաքագրել և նախարարություն ներկայացնել շուրջ 218 հողօգտագործողների վերաբերյալ տեղեկատվություն` սահմանված ձևաչափով:   Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը` մասնավորապես ներկայացնելով նախարարության կողմից մարզերում 2013-14թթ. իրականացված առողջապահական համակարգի քարտեզագրման գործընթացը, որն իր մեջ ներառում է մարզի կտրվածքով ամբողջ առողջապահական համակարգի իրավիճակը, ընդհանուր ցուցանիշները, ոլորտին վերաբերող առանցքային բոլոր խնդիրներն ու հարցերը` նպատակ հետապնդելով առավել ուղղորդված իրականացնել ոլորտային ծրագրերն ու միջոցառումները:   Նա իր խոսքում անդրադարձավ նաև 2015 թվականի հունվարից հանրապետությունում մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության և ազգաբնակչության համար անվճար զանգվածայաին սկրինինգային ծրագրերին:   Մարզի խորհրդի նիստի ավարտից հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոն, ապա նաև` Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն:



To top