< Գազարն օգտակար է ոչ միայն տեսողության համար
13.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Արևածաղկի սերմեր ավելի հաճախ ուտելու 6 պատճառ

♦ Սրտանոթային առողջության համար – Արևածաղկը չափազանց հարուստ է վիտամին E –ով, որն անչափ կարևոր է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը ազատ ռադիկալներին թույլ չի տալիս խոլեստերին օքսիդացնել: Միայն օքսիդացվելու դեպքում է, որ խոլեստերինը կպչում արյան անոթների պատերին ու աթերոսկլերոզի պատճառ դառնում , ինչը կարող է հանգեցնել անոթների խցանմանն ու սրտի կաթված ստանալուն:   ♦ Հակաբորբոքային միջոց – Վիտամին E-ն, որը պարունակում է արևածաղիկը, ճարպը քայքայող հակաօքսիդանտ է: Այն, անցնելով օրգանիզմի միջով, չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք վնասում են ճարպային կառուցվածքներն ու մոլեկուլները, ինչպես օրինակ բջիջների մեմբրաններն են, ուղեղի բջիջներն ու խոլեստերինը: Այս բջջային ու մոլեկուլային բաղադրիչները պաշտպանելով՝ վիտամին E –ն հակաբորբոքային ազդեցություն է թողնում, ասթմայի, օստեոարթրիտի, ռևմատիկ արթրիտի սիմպտոմները նվազեցնելով:   ♦ Կանխարգելում է քաղցկեղը – Արևածաղկի սերմերը հարուստ են սելենիումով: Հետազոտությունները ցույց են տվել, որ սելենիումի անբավարարությունը կարող է քաղցկեղի առաջացմանը նպաստել: Այս տարրը նպաստում է ԴՆԹ-ի վերականգնմանն ու վնասված բջիջների սինթեզին՝ միաժամանակ թույլ չտալով քաղցկեղածին բջիջների զարգացումը: Իսկ վիտամին E-ն նվազեցնում է հաստ աղու, միզապարկի ու պրոստատիտի քաղցկեղների առաջացման հավանականությունը:   ♦ Ոսկրերի առողջության համար – Արևածաղկի սերմերը հարուստ են նաև մագնեզիումով: Հայտնի է, որ ոսկրերի առողջության ու ամրության համար կարևոր է կալցիումը, սակայն մագնեզիումը նույնպես չափազանց կարևոր դեր ունի ոսկրերի առողջության համար: Մարդու օրգանիզմում մագնեզիումի հիմնական չափաբաժինը հենց ոսկրերում է գտնվում: Դրա մի մասը ոսկրերի ֆիզիկական կառուցվածքի համար է օգտագործում օրգանիզմը, իսկ մյուս մասը ոսկրերի մակերեսին է գտնվում, որն օրգանիզմը վերցնում է ըստ կարիքի: Արևածաղկի սերմերում պարունակող պղինձը կարևոր նշանակություն ունի ոսկրերի ու հոդերի ճկունության համար: Իսկ վիտամին E-ն հակաբորբոքային ազդեցությամբ նվազեցնում է արթրիտի ախտանշանները:   ♦ Նյարդերի համար – Մագնեզիումը կանխելով կալցիումի հոսքը նյարդային համակարգ, այն հանգստացնում է, միաժամանակ հանգստացնելով նաև արյունատար անոթներն ու մկանները: Մագնեզիումի պակասը հանգեցնում է կալցիումի արտահոսքը նյարդային բջիջների մեջ, ինչի արդյունքում նյարդերը լարվում են: Մագնեզիումի պակասը կարող է նաև հանգեցնել արյան ճնշման բարձրացմանը, մկանների կծկմանը, միգրենային գլխացավերին ու թուլության:   ♦ Առողջ մաշկի համար – Վիտամին E-ն, որով հարուստ է արևածաղկիի սերմերը, օգտակար է գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար՝ այն պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից:



To top