< ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության մասին>>
13.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Գազարն օգտակար է ոչ միայն տեսողության համար

Պարզվում է՝ գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև այն կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանել քաղցկեղից: Գիտնականները հավաստում են, որ ամբողջ խնդիրը կարոտինիդներն են: Կարոտինիդները հակաօքսիդանտների խումբ են, որոնք առկա են նաև դդումի մեջ:   Հակաօքսիդանտներ կարելի է գտնել մուգ կանաչ բանջարեղեններում, օրինակ, բրոկոլիի, կանաչ լոբու և կանաչ ոլոռի մեջ: Այս միացությունները օգնում են թոքերի քաղցկեղի դեմ պայքարում:   Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և քաղցկեղը, հարուցվում են ԴՆԹ-ի, սպիտակուցների և ճարպերի թթվածնային վնասվածքով: Բացահայտվել է, որ կարոտինոիդները՝ ներառյալ բետա-կարոտինը, ալֆա-կարոտինը և լիկոպինը, արգելակում են այդ վնասը:



To top