< Բացվեց Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցը
12.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության մասին>>

Ծրագիրը ուժի մեջ է մտել 2015թ. փետրվարի 23—ին։ Տրամադրված վարկի ընդհանուր գումարը կազմում է 32.67 մլն. ԱՄՆ դոլար։ Ծրագիրը նախատեսված Է իրականացնել 2015-2019 թթ.։ Բաղադրիչ 1. Համայնքի արոտավայերի և անասնապահաթյան կառավարման համակարգեր. Բաղադրիչի հիմնական նպատակն է ՀՀ 8 մարզի (բացի՝ Արարատի և Արմավիրի մարզերը) շահառու 100 համայնքում աջակցել ընտրված անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, իսկ համայնքները մեծապես շահագրգռված են բարելավելու սեփական արոտավայրերից ստացվող արտադրանքը և իրականացնելու արոտաօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, որը կառավարվում է բաղադրիչի շրջանականերում համայնքներում ստեղծված արոտօգտագործողների միավորումների կողմից։ Բաղադրիչի ենթանպատակներն են՝ շահառու համայնքներում բարձրացնել անասնապահության արդյունավետությունը (կաթնատվություն, մսատվություն), ավելացնել մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի քանակը, Նպաստել գյուղամերձ և հեռագնա դեգրադացված արոտների բարելավմանը, արդյունավետ կառավարել արոտները, ավելացնել համայնքային բյուջեի մուտքերը գանձվող արոտավճարներից, ավելացնել գյուղական տնտեսությունների եկամուտները ստացված անասնապահական արտադրանքից։ Բաղադրիչի ենթանպատակներին և արդյունքում հիմնական նպատակին հասնելու համար համայնքում ստեղծված Համայնքի արոտների կառավարման և անասնապահաթյան զարգացման հանձնաժողովների (ՀԱԿԱԶՀ) կողմից մշակվելու են Համայնքի արոտների կառավարման և անասնապահության զարգացման պլանները (ՀԱԿԱԶՊ), որտեղ կարող են ներառվել ներդրումային հետևյալ տեսակները՝       • համայնքային ենթակառուցվածքների (արոտների ջրարբիացման համակարգ, արոտների ճանապարհներ, փարախ, հովվի համար կացարան) կառուցում/բարելավում. Աշխատանքների իրականացման համար Ծրագիրը տրամադրում է գումարի 95%, իսկ շահառու համայնքը 5%,   • բիզնես ներդրումներ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, Ծրագիրը ֆինանսավորում է գյուղտեխնիկայի արժեքի 80%, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը, պայմանով, որ գյուղտեխնիկան ստանալուց հետո՝ 4 տարիների ընթացքում, կոոպերատիվն իր հաշվին կուտակում է գյուղտեխնիկայի արժեքի 30% չափով գումար, որը կարող է օգտագործվել նոր գյուղտեխնիկա գնելու համար։   • կաթի հավաքման և պաղեցման կետերի հիմնում, կաթի վերամշակման արտադրամասի հիմնում, սպանդանոցների հիմնում Կոոպերատիվը տրամադրում է ՀՀ գործող նորմերին համապատասխանող տարածք (շենք), իսկ Ծրագիրը տրամադրում է համապատասխան սարքավորումներ:   • ուսուցումներ՝ ուղված կոոպերատիվների կայունացմանը, արոտավայրերի արդյունավետ կառավարմանը, բնապահպանական ռիսկերի մեղմանը և այլն։ Ծրագիրը կատարում է նախատեսված ամբողջ ծախսերը՝ 100%։   Բաղադրիչ 2. Առժեշղթայի զարգացում ՀԳՌԿՄ II Ծրագրի §Արժեքային շղթայի զարգացման¦ բաղադրիչի իրականացման հիմնական նպատակն է՝ կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում շուկայահանվող (իրացվող) և արտահանվող արտադրանքի ծավալային աճը։ ՀԳՌԿՄ II Ծրագիրով նախատեսվում է ֆինանսավորել 80 ծրագիր (յուրաքանչյուրի ֆինանսավորման չափը 8000-50.000 ԱՄՆ դոլար), մոտ 3.5 մլն. դոլար արժողությամբ   ԱՇԶ բաղադրիչի նպատակներն են. ► Բացահայտել ընտրված արժեշղթաների զարգացման խոչընդոտները։ ► Բարելավել ներքին շուկայի պահանջարկը և ավելացնել գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալները միջազգային շուկա։   §Կաթի և մսի¦ արժեշղթայի զարգացման հիմնական ներուժային ուղղություններ են՝ ■ Դեպի ռուսական շուկա պանրի և չոր կաթի արտահանման էական աճի հնարավորություններ։ ■ Կարագի ներմուծման փոխարինման և արտահանման աճի հնարավորություններ ■ Չոր կաթի ներմուծման փոխարինում։   §Մրգի և բանջարեղենի¦ արժեշղթայի զարգացման հիմնական ներուժային ուղղություններն են. ■ Պահածոների և հյութերի արտահանման էական աճի հնարավորություններ։ ■ Չրի արտադրության և արտահանման ծավալների աճ։ ■ Թարմ մրգերի արտահանում։   ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում նպատակային ֆինանսավորման գումարները պետք Է ուղղվեն բացառապես ստորև նշված ծախսերի ֆինանսավորման համար։ ■ Նոր սարքավորումների (միայն արտադրական և վերամշակման սարքավորումներ) ձեռքբերում, այդ թվում՝ ■ արտադրության եւ վերամշակման սարքավորումներ, ■ հետբերքահւսվսյքային մշակման, ■ պահեստավորման և պահպանման, ■ լաբորատոր, ■ Փաթեթավորման և տեսակավորման, ■ որակի վերահսկողության, ■ բոլոր տիպերի սարքավորումներ և տեխնիկական հոսքագծերի՝ կապված արտադրանքի որակի բարելավման և ծավալների ավելացման հետ։       ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում իրականացվող ծրագրերի պոտենցիալ ազդեցություն ■ Կաթի, մսի, մրգի և բանջարեղենի արժեշղթայի ոլորտում ինքնարժեքի նվազեցում, գնային մրցունակության բարձրացում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացում, սննդամթերքի անվտանգության համակարգերի բարելավում, արտահանման համար ապրանքի փաթեթավորման և արտաքին տեսքի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին ■ Առևտրայնացման մակարդակի բարձրացում ■ Հայկական կաթնամթերքի, մասնավորապես պանրի, կարագի և կաթի փոշու արտահանման ծավալների ավելացում, ապրանքների մրցունակության բարձրացում, նոր արտաքին շուկաների հայտնաբերում և արտաքին շուկայի դիվերսիֆիկացում, ապրանքի որակի բարձրացում։ ■ Արտահանման հնարավորությունների ընդլայնում ■ Որակի կառավարման համակարգերի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, ընտրված արժեշղթաների որակի բարելավում, արտադրական ծախսերի, խոտանի կրճատում, աշխատուժի արդյունավետության բարձրացում և այլն։   Բաղադրիչ 3. Պետական հատվածի կառույցների կարողությունների ուժեղացում Այս բաղադրիչի նպատակը պետական հատվածի կառույցների կարողությունների ուժեդացումն է՝ գործարարության զարգացմանը և Բաղադրիչներ 1-ի և 2-ի ներքո օժանդակվող արժեշղթաների շուկայահանմանը նպաստելու համար։ Բաղադրիչի ներքո իրականացվելու են հետևյալ գործողությունները. ա) Անասնաբուժական ծառայություններ։ Այս գործողությունը միտված է համայնքներում անասնաբուժական և անասնաբուծական ծառայությունների բարելավմանը, ընդլայնելով և լրացնելով պետության կողմից իրականացվող ծրագրերը։ Այն բաղկացած է լինելու երկու հիմնական ծրագրերից։ 1) Ի լրումն ՀԳՌԿՄԾ ծրագրով վերապատրաստված 100 համայնքային անասնաբույժների մոբիլիզացվելու են շուրջ 20 համայնքային անասնաբույժներ, որոնք ուսուցում անցնելուց հետո կտրամադրեն որակյալ անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայություններ։ 2) Կկառուցվեն և տեխնիկապես կհամալրվեն չորս Անասնաբուժական սպասարկման կենտրոններ։ Կենտրոններում կլինի հանդիպումների սենյակ, գրասնյակ և դեղատուն։ Կենտրոնները կհամալրվեն նաև ավտոմեքենա¨ կլինիկաներով։ բ) Սննդամթերքի անվտանգության ծառայություններ. 1) Սննդամթերքի անվտանգության գծով կառույցների կարողությունների զարգացման նպատակով մարզային և տեղական տեսուչներին ստուգիչ սարքերի հատկացում և նրանց համար վերապատրաստումների իրականացում 2) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օժանդակություն և նրա լաբորատորիաների տեխնիկական վերազինում, 3) ՀՀ գյուղատնտեսության Նախարարության §Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն¦ ՊՈԱԿ-ի պատվաստումների ծրագրերի համար լրացուցիչ գործիքների տրամադրում։ Ֆերմերներին և ֆերմերային տնտեսություններին բանջարեղենի տեղական սորտերի բարձրորակ սերմերով և սածիլներով ապահովելու նպատակով նախատեսված է աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության §Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին¦ նշված սերմերի ու սածիլների արտադրության ծավալները ավելացնելու համար; Ֆերմերային տնտեսություններին հողերի մակրոէլեմենտների, թթվայնության և հումուսի քանակության հարցերով լիարժեք խորհրդատվություն տրամադրելու նպատակով նախատեսվում է հզորացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության §Ագրոքիմիական ծառայության¦ կարողությունները։



To top