< ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
11.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ն դառնալով ԵՏՄ անդամ, փոփոխվել և հեշտացվել են ՀՀ-ից դեպի ԵՏՄ անդամ պետություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ընթացակարգերը։ Նպատակ ունենալով տեղեկացնել մեր գյուղ․մթերքների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին, ֆերմերներին, կոպերատիվներին եւ այլ շահագրգիռ մարդկանց եւ կազմակերպություններին փոփոխված կարգի եւ ստեղծված նոր հնարավորությունենրի մասին ինչպես նաև մաքսային սահմանում առաջացող հարցերը պարզելու համար այցելեք ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք, հղումը՝ www.mineconomy.am/arm/556/gortsaruyt.html , այստեղ ներկայացված է ԵՏՄ համաձայնագիրը իր հավելվածներով: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսվարողների մոտ մաքսային սահմանում առաջացող հարցերի պարզաբանման համար արտահանմամբ զբաղվող տնտեսվրողները կարող են զանգահարել՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում գործող թեժ գիծ` 060 544444 հեռախոսահամարով



To top