< Միջոցառումներ
10.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Փետրվարի 9-ին Արմավիրի ԳԱՄԿ-ում տեղի ունեցավ խմբային քննարկում Գյուղատնտեսության զարգացման միջազգային Հիմնադրամի (ԳԶՄՀ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) հետ համատեղ << Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում>> ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվելու է հանրապետության երեք մարզերում, ծրագրի արժեքը կազմում է շուրջ 4,3 միլիոն դրամ: Ֆոկուս խմբային քննարկման հիմնական նպատակը Հայաստանում մրգերի տեսակների և ընկուզավորների մշակման, առևտրային պոտենցիալի, խնդիրների, ռիսկերի վերաբերյալ գյուղացիական տնտեսությամբ զբաղվող թիրախային անձանց կարծիքների հավաքագրումն է: <<Այ ՓԻ ԵՄ ՐԻՍԵՐՉ>> հասարակական կարծիքի ուսումնասիրության և մարկետինգի կենտրոնի աշխատակից Վանինե Յերանոսյանը նշեց, որ նման քննարկումներ անցկացվում են հանրապետության 7 նարզերում, որեղից ընտրվելու են 3 մարզ ծրագիրը իրականացնելու նպատակով: Քննարկումը միտված է բացահայտել մարզում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմաննրի առկայությունը, առավել բերքատու և եկամտաբեր պտղատեսակներով զբաղվելու հեռանկարները, տարածաշրջանում պտղաբուծությամբ զբաղվելու առավելություններն ու թերությունները, ռիսկերն ու խխնդիրները, իրացման շուկայի անհրաժեշտ նախադրյալները: Քննարկմանը մասնակցում էին մարզի 9 համայնքներից ընտրված ֆերմերներ, ովքեր ունեն պտղաբուծությամբ զբաղվելու 5 և ավելի տարվա փորձ, կես հա-ից մինչև 5 հա պտղատու այգիների տարածքներ, որոնք մշակում են սեփական ուժերով: Շուրջ երկու ժամ տևած քննարկումների շրջանակներում ֆերմերները ներկայացրեցին մարզում պտղաբուծությունը զարգացնելու իրենց առաջարկները, առաջնային համարելով նաև այն պայմանները, որոնք անհրաժեշտ են տարածքում այգեգործությունը զարգացնելու համար, նշելով ամենակարևոր խնդիրները՝ իրացման համար ազատ շուկայի անհրաժեշտությունը, սառնարանային տնտեսությունների և վերամշակման արտադրամասերի առկայությունը և այլ անհրաժեշտ նախապայմաններ, որոնց լուծման դեպքում միայն հնարավորություն կլինի ուենենալ զարգացած և որակյալ պտղաբուծություն: Քննարկման մասնակիցները վերջում հույս հայտնեցին, որ մարզը կընդգրկվի ծրագրի մեջ, քանի որ Արմավիրի մարզում կան բոլոր նախապայմանները պտղագործությունն ու այգեգործությունը զարգացնելու, արտադրանքը միջազգային շուկա հանելու համար:



To top