< ՖԻԼՈՔՍԵՐԻԱ
04.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ

Պտղատու այգի     Կտրտել, այգուց հեռացնել և այրել ալրացողով, մոնիլյալ այրվածքով, ցիտոսպորիոզով վարակված շվերը, հիվանդ և վարակված ճյուղերը ու մումիացված պտուղները: Հեռացնել և այրել ալոճաթիթեռի ձմեռային բները, օղակավոր մետաքսագործի ձվակույտերը: Ծառերի բները, կմախքային ճյուղերի հիմքերը մաքրել կիսապոկ կեղևներից, հավաքել և այրել թափված տերևները, պտուղները և կորիզները:   Բանջարանոցային կուլտուրաներ   Բանջարանոցային կուլտուրաների ցանքը կատարել տեխնիկական ստրեպտոմիցինով ախտահանված սերմերով կամ սերմերը պահել 1%-ոց կալիումպերմանգանիտի /մարգանցովկա/ լուծույթով կամ 20%-ոց աղաթթվում /30 րոպե/, որից հետո մաքուր ջրով լվանալ կամ կատարել սերմերի ջերմային ախտահանում 48-500C-ում 20 րոպե տևողությամբ` բակտերյալ և վիրուսային հիվանդությունների դեմ:   Ջերմատնային տնտեսություն   1.Հողախառնուրդի պատրաստում և ախտահանում Պրեվիկուրի 0.15%-ոց լուծույթով սնկային հիվանդությունների հարուցիչների դեմ` 1մ2-ու համար օգտագործելով 15մլ:   Փետրվար   Պտղատու այգի Կատարել բաժակափոր, ծառերի էտ` սաղարթը ձևավորելու նպատակով, նվազեցնել ծառերի բարձրությունը` օդափոխությունն և քիմիական պայքարը դյուրին կատարելու նպատակով: Կազմակերպել մկնանման կրծողների դեմ պայքար Ցինկֆոսֆիդով կամ Գլիֆտորով կամ Էթիլֆենացինով` 1հա-ին ծախսելով 125գ ցինկֆոսֆիդ, 4կգ ցորենի կամ գարու հատիկ, 200գ բուսական ձեթ կամ գլիֆտոր /5կգ հատիկին 25-30գ գլիֆտոր/:     Ջերմատնային տնտեսություն     Հողաբնակ վնասատուների դեմ /սովորական արջուկ, ճռիկներ, հողաբնակ բվիկներ` սովկաներ/ օգտագործել գրավչանյութ Բազուդինի-600գ ջրայի լուծույթի և համակցված կերի 1:10 հարաբերությամբ` 1մ2 համար օգտագործել 3-5գ գրավչանյութ: Սածիլանոցում կատարել սածիլների նախազգուշական կամ պրոֆիլակտիկ միջոցառում Պրեվիկուրի 0.25%-ոց /10լ ջրին 25գ/ լուծույթով արմատային փտում հիվանդության դեմ:



To top