<  ԿԱԹՆԱՏՈՒ ՏԱՎԱՐԻ ՄԱՏՂԱՇԻ ԱՃԵՑՄԱՆ ԵՎ ՆԱԽՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
02.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՖԻԼՈՔՍԵՐԻԱ

Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր: Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ նշվել են 9 տեսակ կարանտին վնասատուներ և հիվանդություններ և 2 մոլախոտեր: Ֆիլոքսերան (Viteus vitifoliae Fitch) վնասատու է: Հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղից Ֆրանսիա է բերվել տնկանյութի հետ և 1868թ. նկարարվել է որպես խաղողի վազի վնասատու: Ներկայումս տարածված է աշխարհի խաղողա•ործական •րեթե բոլոր երկրներում: Հայաստանում առաջին անգամ նկատվել է 1926թ. նախկին Նոյեմբերյանի շրջանում. ներկայումս տարածված է միայն հանրապետության հյուսիս-արևելյան գոտում: Ֆիլոքսերան խաղողի լվիճ է՝ անզեն աչքով դժվար նկատելի: Ֆիլոքսերան աչքի է ընկնում բազմաձևությամբ. ունի արմատային, տերևային, թևավոր, և սեռական (երկսեռ) ձևեր: Արմատային ձևն ապրում է խաղողի վազի արմատների վրա: Առաջին հասակի թրթուրի երկարությունը 0.3-0.4 մմ է, իսկ հասուն է գինը՝ 1-1.2 մմ: Գույնը հիմնականում կիտրոնադեղնավուն է: Կնճիթը բաղկացած է չորս ծակող խոզաններից: Մարմնի վերին կողմում ունի 70 մուգ գորտնուկներ: Տերևային կամ գալային ձևն ապրում է միայն տերևների վրա և էապես տարբերվում է արմատային ձևից: Այս ձևի մոտ կնճիթը և բեղիկները ավելի կարճ են: Մարմնի վրա բացակայում են գորշ գորտնուկները: Նիմֆան նման է ֆիլոքսերայի արմատային ձևի չորրորդ հասակին, սակայն, ի տարբերություն նրա, մարմինը ավելի երկարավուն է, նարնջագույն և մարմնի կողերում ունի թևերի սաղմեր: Թևավոր ֆիլոքսերան ունի երկու զույգ թափանցիկ թևեր: Մարմինը նարնջա•ույն է, երկարությունը՝ 1մմ, իսկ թևերի հետ միասին՝ 2.25մմ: Երկսեռ ձևի մոտ արուների երկարությունը 0.2մմ է, էգերինը՝ 0.40-0.45մմ: Թևերից և կնճիթներից զուրկ են, որի հետևանքով չեն կարող սնվել, ուստի և ապրում են կարճ, ընդամենը 6-8 ժամ: Ըստ վնասակարության բնույթի՝ ֆիլոքսերան ունի երկու ձև՝ արմատային և տերևային: Եվրոպական տեսակների վրա զարգանում է միայն արմատային ձևը, ոչ լրիվ ցիկլով, կուսածնությամբ: Տերևները վարակվում են ամերիկյան տեսակների և հիբրիդների (ուղիղ արտադրողների) մոտ: Ամերիկյան տեսակների վրա զար•անում է լրիվ ցիկլով, որտեղ այն ապրում է տերևների և արմատների վրա: Առաջին հասակի թրթուրները ձմեռում են վազի արմատների ճեղքերում: Գարնանը, երբ հողում ջերմությունը հասնում է 13oC-ի, թրթուրներն արթնանում են և ծծում արմատների հյութը: Չորրորդ մաշկափոխությունից հետո թրթուրները դառնում են կուսածին էգեր, որոնք ձվադրում են: Մազարմատների վրա ապրող ֆիլոքսերայի զարգացումն ավելի արագ է ընթանում, քան հաստ արմատների վրա ապրողներինը: Այսպես, հաստ արմատների վրա ֆիլոքսերայի ամեն մի սերնդի զար•ացման տևողությունը 21-50 օր է, իսկ մազարմատների վրա՝ 13-24 օր: Յուրաքանչյուր էգ դնում է 45-255 ձու: Արմատների վրա տարեկան տալիս է 5-6 սերունդ: Հուլիսի առաջին կեսից երրորդ սերնդի որոշ թրթուրներ դառնում են նիմֆաներ, որոնք 6-14 օր հետո թևավորվում են: Թևավոր էգ ֆիլոքսերան, դուրս գալով հողի երես, ամերիկյան վազի տերևների վրա դնում է մինչև 6 ձու: Հետագայում ձվերից դուրս են գալիս արուներ և էգեր: Զուգավորվելուց հետո էգը հին վազի կեղևի ճեղքերում դնում է մեկ ձմեռային ձու: Ձմեռային ձվերից գարնանը դուրս են ալիս թրթուրներ, որոնք անցնում են տերևների վրա և սկսում ծծել տերևի երեսից, որի հետևանքով տերևի բջիջները գերաճում են՝ հակառակ կողմից առաջացնելով գալեր: Վերջիններիս մեջ թրթուրը 4 անգամ մաշկափոխվում է և դառնում է հասուն էգ, որը գալի ներսում դնում է մինչև 500 ձու: Դուրս եկած թրթուրները տեղափոխվում են տերևի վրա և առաջացնում նոր գալեր: Ֆիլոքսերայի տերևային ձևի մոտ երրորդ սերնդից սկսած, թրթուրների մի մասն իջնում է արմատների վրա և ապրում արմատային ձևի կենսակերպով: Վե•ետացիայի ընթացքում ֆիլոքսերան տալիս է 7-9 սերունդ: Գալերի շատացման հետևանքով տերևները չորանում են: Խաղողի եվրոպական տեսակների արմատների վրա ֆիլոքսերայի ծծելու հետևանքով առաջանում են խոցեր, որոնք հետագայում ճեղքվում են և նպաստավոր միջավայր ստեղծում հողում ապրող զանազան մանրէների վնասակար գործունեության համար: Դրա հետևանքով վազի արմատներն սկսում են փտել և տարիների ընթացքում աստիճանաբար չորանում են:   Կարանտին սահմանափակումներ և պայքարի միջոցառումներ   Արգելվում է ֆիլոքսերայով վարակված տնտեսություններից այդ վնասատուից ազատ վայրեր փոխադրել խաղողի արմատակալներ, կտրոններ, տերևներ, խաղող, այգու հող: Ֆիլոքսերայի հետագա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է կիրառել կարանտին ծառայության կողմից սահմանված բոլոր միջոցառումները: Մասնավորապես՝ ֆիլոքսերայով վարակված այգիները վերականգնելու կամ վնասատուի տարածման գոտում նոր այգիներ հիմնելու համար հարկավոր է տեղական տեսակները պատրաստել ամերիկյան պատվաստակալների վրա: Այդ նպատակի համար Հայաստանում շրջանացված են ԲեռլանդիերիxՌիպարիա 5բբ և 420Ա պատվաստակալները: Ֆիլոքսերայի տերևային ձևի դեմ պայքարելու համար շվերի վրա առաջին վեց տերևներն առաջանալու, ապա 10-12 տերևներ գոյանալու շրջանում անհրաժեշտ է սրսկել հետևյալ պատրաստուկներից որևիցե մեկով՝ զոլոնի (35% խտացված էմուլսիա, Խ.Է.) 3լ/հա, միտակի (20% Խ.Է.) 2լ/հա, ֆոսբեցիդի (50% Խ.Է.) 3լ/հա նորմաներով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000լ/հա:



To top