< Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլների աճեցումը
29.01.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԱԹՆԱՏՈՒ ՏԱՎԱՐԻ ՄԱՏՂԱՇԻ ԱՃԵՑՄԱՆ ԵՎ ՆԱԽՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Կաթնատու տավարաբուծությունում ինչպես կենդանիների մթերատվության բարձրացման, այնպես էլ հուսալի շահութաբերության հասնելու և տնտեսվարող սուբյեկտների համար երաշխավորելի նախապայմաններ ապահովելու կարևոր ձեռնարկումներից մեկը համարվում է տավարի նախրի ամենամյա որակյալ համալրումը: Զարգացած անասնաբուծական երկրներում նախրի վերարտադրությունն իրականացվում է շատ բծախնդիր կերպով: Համալրող քանակակազմի ստացման աշխատանքները սկսվում են նրանց ծնողական ձևերի ընտրությունից և զույգ ընտրությունից, սպասվելիք մատղաշի սաղմնային և հետարգանդային շրջաններում աճեցման պահանջների ապահովումից: Շատ երկրներում սերնդափոխության ժամկետը տարեց տարի կրճատում, իսկ կովերի նախրի ամենամյա խոտանման չափը ավելացնում են: Օրինակ Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Իսրայելի և այլ երկրների տավարաբուծական նախիրներում, որտեղ մեկ կովի տարեկան միջին կաթնատվությունը արդեն կազմում է 8000-12000 կգ, ձգտում են կովերի առաջին ծնի հասակը հասցնել 22-25 ամսվա, նախրի ամենամյա համալրումը` 33 տոկոսի, իսկ սերդափոխության ժամկետը` 4.7-5.9 տարվա: Նախրի վերարտադրության ինտենսիվացումը հնարավորություն է ստեղծում գտնելու արդիական խնդիրների լուծման լավա•ույն տարբերակներ: Մինչդեռ Հայաստանի տարվա նախիրների ավելի քան 99 տոկոսում վերարտադրությունը կրում է ոչ նպատակային, տարերային բնույթ: Երինջացուների աճեցումը ձգձգվում է 2.5-3 տարի և այդ պարագայում մնում են թերզարգացած, առաջնածին կովերի գերակշռող մասի հասակը կազմում է 37-42 ամիս: Ոչ քիչ դեպքերում երինջացուները վաղ հասակում 160-170 կգ կենդանի զանգվածով, ծածկվում են նախրում առկա անհայտ ծագմամբ որևէ տոհմային արժեք չներկայացնող ցուլիկներով, և արդյունքում իրենց սերնդի հետ համալրում են խոտանվողների խմբաքանակը: Արժեքավոր ծագմամբ առողջ մատղաշի ստացում Անառարկելի է, որ ցեղին բնորոշ բարձրաժեք հատկանիշներով սերունդ ստացվում է նախապես լավագույն ծնողական ձևերի ընտրությամբ և զույգ ընտրությամբ: Այս դեպքում հուսալի արդյունք է ստացվում ստուգված, բարելավող ցուլերի սերմնահեղուկով կովերին սերմնավորելիս: Հետևաբար պարտադիր պայմաններից մեկը արհեստական սերմնավորման մեթոդի կիրառումն է: Դրա հետ մեկտեղ չպետք է անտեսվի կովի առողջական վիճակը և առողջ հորթի ստացման նախապայմանները: Առողջ և բարձրորակ մատղաշի ստացման վճռորոշ գործոնը սաղմնային շրջանում նրանց նորմալ աճի կամ մոր հղիության շրջանում համապատասխան կերակրման պայմանների ապահովումն է, հատկապես հղիության 7-9-րդ ամիսներին: Մայրական օր•անիզմի թերսնման դեպքում հորթերը ծնվում են փոքր կենդանի զանգվածով, համեմատաբար մեծ գլխով և կարճաոտ, թույլ կենսունակությամբ և հիվանդությունների նկատմամբ թույլ դիմադրողականությամբ, այլ կերպ էմբրիոնալիզմ հիվանդությամբ, որի դեպքում թերզարգացածությունը գործնականում դժվար է շտկվում և դրանց նորոգման համար պիտանի չեն լինում: Ուստի մյուս կարևոր պայմանն այն է, որ նորոգման մատղաշը արգանդային շրջանում զերծ մնա թերզարգացման գործոններից:



To top