< Պտղատու ծառերի էտ և ձևավորում
14.01.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԵՐԻՆՋՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Երինջը տավարի հղի մատղաշ կենդանին է:Գյուղացիական տնտեսությունները ցածր մթերատու, ծեր, հիվանդ, ստերջ կովերին փոխարինելու կամ կովերի գլխաքանակն ավելացնելու համար պետք է ունենան երինջներ:Նախրի բնականոն վերարտադրության դեպքում, յուրաքանչյուր 100 կովի հաշվով, պետք է ունենալ 25-30 երինջ կամ՝ 3-4 կովի հաշվով, պահել մեկ երինջ: Կովերի կաթնատվության մակարդակը տնտեսությունում պայմանավորված է այն հանգամանքով,թե ինչ որակի երինջներ են աճեցվում և դրանցով լրացվում կովերի նախիրը:Նախ,որպես երնջացու,պետք է ընտրել բարձր մթերատու ծնողներից ստացված էգ մատղաշը, հոգ տանել, որ դրանք աճեցվեն լավագույն կերակրման ու խնամքի պայմաններում:Սակայն, շատ հաճախ, գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում էգ մատղաշի և երինջների կերակրման ու խնամքի վրա,որի հետևանքով դրանք լինում են փոքր կենդանի զանգվածով, թերզարգացած և ծնելուց հետո քիչ կաթ են տալիս: Անբավարար աճեցված երիջներն ունենում են փոքր կենդանի զանգված, դրանց ծինն ընթանում է դժվար, բարդություններով, ստացվում են փոքր քաշով, թույլ զարգացած, ոչ կենսունակ հորթեր՝ նվազ կաթնատվությամբ:Երինջը հղիության վերջին՝ ծնի ժամանակ պետք է ունենա բարձր սնվածություն, հղիության 9 ամսվա ընթացքում կենդանի զանգվածն ավելացած լինի առնվազն 150-160կգ -ով կամ օրական քաշաճերը կազմեն 550-600գ,իսկ հղիության վերջին ամիսներին՝ 700-800գ:Սովորաբար,միջին վաղահասություն ունեցող ցեղերի/ինչպիսին է նաև կովկասյան գորշ ցեղը/էգ մատղաշը զուգավորում են 18-20 ամսականում, երբ դրա կենդանի զանգվածը կազմում է տվյալ ցեղի լիատարիք կովերի կենդանի զանգվածի 70-75 տոկոսը,որն այս ցեղի համար 340-370կգ է:Ընդունված է , որ երինջների համար առաջարկող կերակրման նորմաները հաշվարկվում են սկսած 18 ամսականից՝ 338կգ կենդանի զանգված ունենալու դեպքում/աղյուսակ 1/: Աղյուսակ 1. Կերակրման նորմաներ երինջների համար / օրական 1 գլխին/ Ներկայացված կերակրման նորմաները հաշվարկված են երինջներից օրական 550-600գ քաշաճ ստանալու, դրանց կենդանի զանգվածը ծնելու ժամանակ 455-500կգ -ի հասցնելու համար: Ելնելով առաջարկված նորմաներից,տնտեսություններում երինջներին կերակրելու համար կազմում են կերաբաժիններ:Որպես օրինակ, աղյուսակ 2-ում բերվում են օրինակելի կերաբաժիններ հասակային տարբեր շրջաններում դրանց կերակրելու համար: Առաջարկված կերաբաժիններն ապահովում են երինջների պահանջը՝ ինչպես ընդհանուր սննդարարության/ կերի միավոր,էներգետիկ կերի միավոր, փոխանակային էներգիա/,այնպես էլ առանձին սննդարար նյութերի նկատմամբ:Սակայն այդ կերաբաժիններն ունեն կողմնորոշիչ նշանակություն:Ուստի տնտեսությունները,ելնելով իրենց ունեցած կերերի տեսականուց, կարող են,ըստ սննդարարության, մինչև 50% -ի չափով մի կերը փոխարինել մյուսով,սակայն, պահպանելով նորմաներով նախատեսված կերաբաժնի ընդհանուր սննդարարության մակարդակը,առանձին սննդանյութերի քանակն ու հարաբերությունը:Եթե միջին որակի 1կգ խոտի սննդարար արժեքը կազմում է 0.46, սենաժինը՝ 0.28,սիլոսինը՝ 0.18,աշնանացան ցորենի ծղոտինը՝0.20, համակցված կերինը՝1 կերի միավոր, ապա տնտեսությունում սիլոսի պակասի դեպքում 2-2.5կգ սիլոսի փոխարեն կենդանուն կարելի է կերակրել 1կգ խոտով կամ 1կգ խոտը կարելի է փոխարինել 2-2.5կգ ծղոտով և այլն: Երինջների համար կերաբաժինները կազմում են ամիսը մեկ անգամ:Կերակրի աղը կոշտերով մշտապես պետք է դրված լինի կերամսուրներում, որպեսզի կենդանին ցանկացած ժամանակ դրանք կարողանա լիզել:Երինջներին չի կարելի տալ անորակ կերեր, սառած սիլոս կամ արմատապտուղներ, քանի որ դրանք կարող են վիժման պատճառ դառնալ: Կենդանիներին օրվա ընթացքում կերակրում են երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:Երինջներին ցանկալի է պահել կապված կովերի շարքում:Դրանք ջուր են խմում ինքնահոս ջրախմոցներից, իսկ վերջինների բացակայության դեպքում, օրվա մեջ պետք է ջրել առնվազն 3 անգամ:Երինջներին պետք է պահել չոր, լուսավոր գոմերում, որտեղ օդի ջերմաստիճանը պետք է լինի 10-120C, հարաբերական խոնավությունը՝ 70-75%:Մսուրային շրջանում երինջներին ամեն օր թողնում են զբոսանքի, առնվազն 3 ժամ տևողությամբ,իսկ արևոտ եղանակներին ամբողջ օրը՝ զբոսակերակրման բակում, որտեղ կարելի է կերակրել և ջրել:Ակտիվ զբոսանքը նպաստում է երինջների ծնի հեշտ ընթանալուն, դրանց կրծի փափուկ լինելուն: Աղյուսակ 2. Կերաբաժիններ երինջներին կերակրելու համար / օրական 1 գլխին/: Երինջների մթերատվությունը ծնելուց հետո մեծ չափով պայմանավորված է դրանց ծնին ճիշտ նախապատրաստմամբ, մանավանդ կարևոր են կրծի մերսումները/ մասաժ/: Գիտական հետազոտությունները ցույց են տել, որ երինջների կրծի մերսումը նպաստում է կաթնագեղձի/կրծի/ զարգացմանը,պաշտպանում է կրծաբորբից /մաստիտ/ և 12-15 տոկոսով բարձրացնում կաթնատվությունը:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երինջների հղիության 5-8 ամիսներին կրծի լվանալը տաք ջրով առավոտյան և երեկոյան ժամերին և մերսումը 5-6 րոպե տևողությամբ, ինչպես նաև լրացուցիչ կերակրումը 1.5-2.0կգ խտացրած կերերով հնարավորություն են տվել կաթնատվությունն առաջին լակտացիայում/ համեմատած ստուգիչ խմբի կենդանիների հետ/ ավելացնել 380կգ-ով, կաթի յուղայնությունը՝ 0.07%-ով:Ակադեմիկոս Ա.Վսյակիխի փորձերում, երինջների ծնի լավ նախապատրաստման շնորհիվ,կաթնատվությունն առաջին լակտացիայում ավելացել է 622 կգ-ով, պրոֆ.Ս.Պոգոդաևի տվյալներով՝ 382 կգ:Երինջների կրծի մերսումը դրական է անդրադառնում նաև ծնելուց հետո կթին հարմարվելուն:



To top