< ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
29.12.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ինչպե՞ս դիմավորել 2015 -ը

Արևելյան օրացույցով այս տարի այծի տարին է: Ինչպես գիտենք, այծը երկչոտ, բայց միևնույն ժամանակ համառ և հետևողական կենդանի է: Այնպես որ, եթե ուզում եք 2015 - ին երջանիկ և հաջողակ լինել, մի վախեցեք համառ լինելուց` համառորեն հասեք ձեր ուզածին:   2015 -ի խորհրդանիշ է համարվում ծառը, ինչը խորհրդանշում է սեր կյանքի հանդեպ, սեր գարնան, արևի և ընտանիքի հանդեպ: Ահա թե ինչու է այս տարին համարվում լավագույնը՝ երեխաներ ունենալու համար:   Տարվա գույներ են համարվում կապույտը, կանաչը և շագանակագույնը: Եթե հավատանք աստղագետներին, ապա տարին պետք է լինի խաղաղ, բարենպաստ և առատաձեռն նրանց համար, ովքեր ուզում են հարստանալ:   Ինչպե՞ս դիմավորել 2015- ը   Այծը չի սիրում աղմուկ և իրեն խանգարող երևույթներ, դրա համար տարին պետք է դիմավորել ընտանեկան միջավայրում կամ շատ մոտ և հարազատ մարդկանց հետ:



To top