< Երբ է ճիշտ խմել թարմ քամած հյութերը. 4 ոսկե կանոն
30.10.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Կարտոֆիլի բերքահավաքը բավականին աշխատատար և պատասխանատու աշխատանք է: Նրա որակից է կախված պալարների պահպանումը և արդյունավետությունը: Պալարների առավելագույն բերքը ապահովում է կարտոֆիլի բույսի լրիվ հասունացման ժամանակ: Դա համընկնում է փրերի լրիվ չորացման հետ: Այդ ժամանակ պալարներում կուտակվում է օսլա և ավելանում է չոր նյութի պարունակությունը: Կարտոֆիլի հասունացումը կարելի է ստուգել պալարի միջոցով, անկախ փրերի վիճակից, այսինքն հասունացած պալարը չորանալուց հետո ունենում է թեփուկավորված կեղև: Բերքահավաքը պետք է խիստ պլանավորել. սկզբում պետք է հավաքել սերմացուի նպատակով աճեցված սորտերը, հետագայում` միջահաս, միջաուշահաս և ուշահաս սորտերը, որոնք տարբերվում են փրերի չորացումով: Սերմացու կարտոֆիլի բերքահավաքն ունի իր հատուկ պահանջները, ամենակարևորն է, որ զերծ լինեն մեխանիկական վնասվածքներից, քանի որ ձմռան պահպանման ընթացքում հիվանդանում են սնկային հիվանդություններով և վարակում շրջապատի առողջ պալարները: Սերմացու կարտոֆիլի դաշտի փրերը պետք է հնձել բերքահավաքից 10-14 օր առաջ: Սերմնաբուծական նպատակներով հավաքվող կարտոֆիլի վաղ ժամկետներում բերքահավաքն ունի իր դրական կողմը, մասնավորապես պալարները լինում են ֆիզիոլոգիապես ավելի երիտասարդ: Ապացուցված է, որ վաղ ժամկետում հավաքված պալարների բերքատվությունը հաջորդ տարում բարձրանում է 20-30 ց/հա: Վաղ ժամկետում հավաքված պալարները անհրաժեշտ է չորացնել և պահեստավորել: Պահեստավորելուց 30-40 օր հետո սերմացուն պետք է դարձյալ տեսակավորել` հեռացնելով վնասված և հիվանդ պալարները: Պալարների քաշը պետք է լինի 60-80 գրամ: Սերմի համար նախատեսված դաշտերի բերքահավաքից հետո սկսվում է պարենի համար նախատեսվածների բերքահավաքը: Բերքահավաքի աշխատանքները պետք է ավարտել մինչև ցրտահարությունը: Ձմեռային պահպանումը: Պահպանման ընթացքում կարտոֆիլն անցնում է 3 շրջան: Առաջին շրջանը տևում է 1.0-1.5 ամիս, որի ժամանակ պալարը հասունանում է, շնչում է և տեղի է ունենում ջրի ինտենսիվ գոլորշիացում: Երկրորդ շրջանում, որը տևում է 1-ից մինչև մի քանի ամիս, աչքերում բողբոջները քնած են և չեն ծլում, ջուր և ջերմություն քիչ են անջատում: Երրորդ շրջանը համընկնում է բողբոջների գարնանային արթնացման և ծլելու հետ, որը զուգակցվում է կենսագործնեության ուժեղացման և սննդանյութերի կորստի հետ: Սերմացու կարտոֆիլի ձմռան պահպանման ժամանակ ջերմաստիճանը պետք է լինի 2-3 աստիճան, իսկ պարենի նպատակով պահեստավորվածը երկար պահպանման դեպքում պահանջվում է ավելի ցածր ջերմաստիճան` 1.5-2.0 աստիճան, իսկ հարաբերական խոնավությունը պետք է լինի 85 տոկոս: Կարտոֆիլի պահպանումը կատարվում է 3 ձևով` պահեստներում կոնտեյներներում և դիզված վիճակում, ինչպես նաև բուրտերում: Բուրտերը պետք է կառուցել բարձրադիր, չոր տեղերում 20-30 սմ խորությամբ 2մ լայնությամբ և 15-20 մ երկարությամբ: Բուրտի 2 մ լայնությամբ և 15-20 մ երկարությամբ: Բուրտի հիմքում փորում են 40 սմ լայնությամբ ու խորությամբ առվակ և ծածկում փայտից պատրաստված ցանցով: Առվակի յուրաքանչյուր 3-4 մ վրա ամրացնում են օդահան փայտյա խողովակներ, և պալարները տեղադրում բրգաձև 1 մ բարձրությամբ, ապա ծածկում են ծղոտի և հողի 60 սմ շերտով: Կարտոֆիլը, համեմատած մյուս մշակաբույսերի հետ, ունի հատուկ որակական հատկանիշ, որը պայմանավորված է նրա վեգետատիվ բազմացմամբ: Պալարը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և խոնավություն, որոնք բավականացնում են ոչ միայն ծլման, այլև սկզբնական աճի համար: Պալարներում կուտակվում և փոխանցվում են հետագա սերունդներին սնկային, բակտերիալ և վիրուսային հիվանդությունների հարուցիչներ, որոնց պատճառով տարեց-տարի կարտոֆիլի բերքը նվազում է: Խորհուրդ ենք տալիս նման դեպքերից խուսափելու համար կարտոֆիլի մշակությամբ զբաղվող մենատնտեսներին և պետական տնտեսություններին ամեն տարի կատարել կարտոֆիլի բույսերի անհատական ընտրություն` ծաղկման փուլը անցնելուց հետո: Ընտրվում են փարթամ բույսեր, որոնց տերևները դեղնած և ոլորված չեն, զերծ են կլոր, մուգ գորշագույն շագանակագույն բծերից: Ընտրված բույսերից բերքահավաքի ժամանակ պետք է վերցնել այն ընտանիքները, որոնք ունեն 10-ից ավելի նորմալ պալարներ: Հաջորդ տարում բազմացնելով ընտրված բույսերի պալարները, ապահովված կլինեք առողջ տնկանյութով և կստանաք բարձր կայուն բերք



To top