< ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
22.10.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Երբ է ճիշտ խմել թարմ քամած հյութերը. 4 ոսկե կանոն

Թարմ քամած հյութերը հարկավոր է խմել զգույշ, չէ որ կան որոշ հակացուցումներ և կիրառման նրբություններ: Որպեսզի մեկ բաժակ ֆրեշը միայն օգուտ բերի, հարկավոր է իմանալ այս մի քանի կանոնները.   1. Ֆրեշներ մի խմեք սոված ժամանակ: Ավելի լավ է դրանք խմեք ուտելուց հետո:   2. Ֆրեշից անմիջապես հետո մաքրեք բերանի խոռոչը և ատամները, քանի որ թարմ քամած հյութերը պարունակում են թթուներ, որոնք վնասում են ատամի էմալը:   3. Ֆրեշը խմեք պատրաստելուց անմիջապես հետո, քանի որ նրա օգտակար հատկությունները անհետանում են 10 րոպե անց:   4. Թթվաշ հյութերը կտրականապես հակացուցված է ստամոքսաաղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց:



To top