< Կիտրոնը` 10 000 անգամ ուժեղ քիմիաթերապիայից
03.10.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության,«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որի բաղադրիչներից է «Մրցակցային դրամաշնորների ծրագիրը»: Մրցակցային դրամաշնորհային ծրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի: Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: Ընդունելի տեխնոլոգիաներ. Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին` * Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում: * Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրություն, վերամշակում, պահեստավորում, նոր տեխնոլոգիաների ներդրում: * Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում: * Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում: * ՀՀ տարածաշրջաններում, կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում: Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել` * Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ), * Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր: Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և ունենան տարբեր սեփական հողակտորներ (ֆերմերային խմբի անդամները չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարող են լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից: Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայություն մատուցողներից պահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին: Ծառայություն մատուցողներ կարող են լինել` * Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ * Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ * Հասարակական, հետազոտական, կրթական և խոհրդատվական հաստատությունների մասնագետներ * Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ: Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով: Որպես այլ մասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև: Բացի ֆինանսական ներդրումից, հավակնորդները կարող են կատարել ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ: Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին` * Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը, * Դրամաշնորհի գումարը պետք է լինի` նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար, * Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ, * Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը, * Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ, * Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր: Հայտերի (դիմումների) ընդունումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված հայտերը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի քարտուղարություն մինչև 2014 թ. նոյեմբերի 24, ժամը 16:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի: Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը կրկնօրինակներ: Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը: Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ըստ ներքոնշյալ ժամանակացույցի: * ՀՀ Շիրակի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00: ք.Ախուրյան, Ախուրյանի գյուղապետարանի շենք, Գյումրու խճուղի – 42 շենք, 3-րդ հարկ * ՀՀ Լոռու մարզում, 2014 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00: ք. Սպիտակ, քաղաքապետարանի շենք, Շահումյան փող. 7 շենք * ՀՀ Տավուշի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30: ք. Իջևան, մարզպետարանի շենք, Սահմանադրության փող. 1 շենք * ՀՀ Գեղարքունիքի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00: ք. Գավառ, Սայադյան փող., 13 շենք * ՀՀ Սյունիքի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 13:00: ք. Գորիս, ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի ներկայացուցչություն (նախկին գործկոմի), Մաշտոցի 3 շենք * ՀՀ Վայոց Ձորի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 16:30: ք. Եղեգնաձոր, մարզպետարանի շենք, Շահումյան 5 * ՀՀ Արարատի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00: ք. Արարատ, քաղաքապետարանի շենք, Շահումյան փող., 34 շենք * ՀՀ Կոտայքի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00: ք. Աբովյան, Նոր-Գյուղ, 1-ին փողոց, 4-րդ հասցե (Աբովյան քաղաքի անասնաբուժարանի շենք) * ՀՀ Արագածոտնի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00: ք. Աշտարակ, մարզպետարանի շենք, Վարդգես Պետրոսյանի փողոց, 4 շենք * ՀՀ Արմավիրի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00: ք. Արմավիր, մարզպետարանի շենք, Աբովյան 71 Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ * Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից * ՀՀ ԳՆ «ԳԾԻԳ» ՊՀ-ից էլ. փոստ - info@arspiu.com Կայք - www.arspiu.com Հեռ - 29-73-01; 29-73-02; 29-73-03



To top