< 7 մթերք, որոնք օրգանիզմն ավելի լավ են մաքրում, քան ցանկացած դեղամիջոց
30.09.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Կիտրոնը` 10 000 անգամ ուժեղ քիմիաթերապիայից

Ուռուցքային հիվանդությունները, ինչպես բոլոր սնկային հիվանդությունները, հանդիսանում են օրգանիզմի թթվայնացման հետևանք և բուժվում են ալկալիացումով:   Որքան էլ որ պարադոքսալ թվա, թարմ կիտրոնի հյութը (մաքուր վիճակում` առանց շաքարի կիրառման) ունի ալկալիացնող հզոր հատկություն և կարգավորում է օրգանիզմի բարձր թթվայնության հետևանքով խախտված ջրածնային հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով Հին Հնդկական Այուրվեդե բժշկության մեջ կիտրոնը համարվում է մարդու համար ամենաօգտակար սննդամթերքներից մեկը: Սակայն, եթե կիտրոնը կիրառենք շաքարի հետ միասին, ապա այն կունենա հակառակ ազդեցությունը, այսինքն` ոչ թե կիջեցնի, այլ կբարձրացնի թթվայնությունը: Այուրվեդեի համաձայն, ամեն օր կիտրոն օգտագործող կամ կիտրոնի հյութ խմող (նախընտրելի է առավոտյան) մարդը, երբեք չի հիվանդանա: Միակ բանը, որ պետք է հաշվի առնել, այն է, որ կիտրոնը պետք է օգտագործել կամ նրանով թեյ խմել առանց կորիզների օգտագործման, որոնք չափազանց տոքսիկ են և չեզոքացնում են կիտրոնի ողջ օգտակար ազդեցությունը: Որպեսզի ատամի էմալը չքայքայվի, կիտրոնի հյութը նախընտրելի է խմել ձողիկի օգնությամբ, այնուհետև բերանը մանրակրկիտ ողողել թույլ սոդայաջրով:   Կիտրոնը քիմիաթերապիայից 10 000 անգամ ուժեղ է: Այս արտահայտությունը հանդիսանում է վերջին խոսքը բժշկության մեջ:   Կիտրոնը քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց է: Բժշկական գիտությունների ինստիտուտ, Չարլզ-Սթրիթ Բալթիմոր, Մերիլենդ 1201: Կիտրոնը (ցիտրուսները) զարմանահրաշ սննդամթերք է: Այն հիրավի կարողանում է ոչնչացնել քաղցկեղածին բջիջները և 10 000 անգամ ուժեղ է քիմիաթերապիայից:   Ինչո՞ւ մենք չգիտենք այդ մասին: Չգիտենք, որովհետև կան լաբորատորիաներ, որոնք հետաքրքրված են սինթետիկ տարբերակների ստեղծման մեջ, ինչը նրանց մեծ եկամուտ կարող է բերել: Դուք այժմ կարող եք օգնել կարիքի մեջ գտնվող ձեր ընկերոջը, տեղեկացնելով նրան, որ կիտրոնի հյութը կարող է կանխել հիվանդությունը: Մտածեք այն մասին, թե քանի-քանի մարդկանց կյանք կարելի է փրկել` բացելով այս գաղտնիքը, որի գաղտնիությունը ձեռնտու միլիոնատերերին և խոշոր կազմակերպություններին վտանգի չենթարկելու նպատակ է հետապնդում:   Կիտրոնի օգտագործման հնարավոր տարբերակները.   Դուք կարող եք ուտել կեղևազրկված կիտրոնը, խմել հյութը, պատրաստել ըմպելիքներ, օշարակներ, թխվաժքաբլիթներ և այլն: Կիտրոնին բավականին արժեքավոր հատկանիշներ են վերագրվում, որոնցից կարևորագույնը կիստաների և տարաբնույթ քաղցկեղների վրա նրա թողած ազդեցությունն է: Այն հանդիսանում է ապացուցված միջոց տարբեր տիպի քաղցկեղային նորագոյացությունների դեմ:   Համարվում է, որ կիտրոնը պայքարի ուժեղ միջոց է քաղցկեղի բոլոր տարատեսակների դեմ: Այն նաև դիտարկում են որպես հակամիկրոբային տարր բակտերիային վարակների և սնկերի, ներքին մակաբույծ օրգանիզմների և որդերի դեմ: Բացի այդ, կիտրոնը կարգավորում է արյան ճնշումը` իջեցնելով բարձր ճնշումը: Կիտրոնը հանդիսանում է նաև հակադեպրեսանտ` թուլացնելով լարվածությունը և նյարդային խանգարումները:   Այս տեղեկատվությունը 1970թ.-ից ի վեր անցել է քսանից ավելի լաբորատոր փորձարկումներ և ցույց տվել հետևյալ արդյունքները.   Կիտրոնը քայքայում է 12 քաղցկեղային նորագոյացությունների չարորակ բջիջները` ներառյալ կրծքի քաղցկեղը, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները: Կիտրոնի ծառի բաղադրությունը ցույց տվեց 10.000 անգամ ավելի լավ արդյունքներ քան Adriamycin արտադրանքը: Դա դեղամիջոց է, որը սովորաբար օգտագործվում է քիմիաթերապիական աշխարհում` դանդաղեցնելով քաղցկեղածին բջիջների աճը: Եվ ամենազարմանալի փաստը. կիտրոնով թերապիայի այս տեսակը վերացնում է միայն չարորակ քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջ բջիջներին:



To top