< Պաստերելյոզ
27.09.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

7 մթերք, որոնք օրգանիզմն ավելի լավ են մաքրում, քան ցանկացած դեղամիջոց

Օրգանիզմի հաճախակի բեռնաթափումը պարտադիր պայման է, սակայն եթե դա արվում է բնական միջոցների օգնությամբ:   Cluber.com-ը ներկայացնում է մթերքների այն ցանկը, որոնք օգնում են օրգանիզմին՝ բեռնաթափվել վնասակար նյութերից:   1. Կաղամբը մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում, որոնք ծանր մետաղներն ու տոքսինները հեռացնում են օրգանիզմից: Կաղամբը միակ բանջարեղենն է, որն իր օգտակարությունը պահպանում է ցանկացած՝ հում, եփած, թթվեցրած կամ տապակած վիճակում: 2. Կարմիր բազուկն օրգանիզմի թիվ մեկ «մաքրարարն» է: Այն մեծ քանակությամբ մանրաթելեր, պղինձ, ֆոսֆոր, բետամին, վիտամին C և մի շարք օգտակար թթուներ է պարունակում: 3. Սխտորի մեկ պճեղում 400 օգտակար բաղադրիչ է պարունակվում, որոնք մաքրում են անոթները, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ոչնչացնում ուղեղի քաղցկեղի առաջացման պատճառները: 4. Գլուխ սոխը հարուստ է եթերային յուղերում պարունակվող ֆիտոցիդներով, որոնք գրեթե վայրկյանների ընթացքում ոչնչացնում են մանրէների և սնկերի մեծ մասը: 5. Խնձորը կարգավորում է մարսողական ողջ համակարգի աշխատանքը իր մեջ պարունակող՝ պեկտինների և մանրաթելերի շնորհիվ, ինչպես նաև՝ ոչնչացնում է դիզենտերիայի և A տեսակի գրիպի մանրէները: 6. Ավոկադոն հարուստ է եզակի գլյուտատին բաղադրիչով, որն արգելափակում է մի շարք վտանգավոր carcinogen-ներ, ինչպես նաև՝ կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: 7. Լոռամրգին հնարավոր է՝ բնական ամենաուժեղ հակաբորբոքային միջոցներից է, որը մաքրում է միզապարկն ու վտանգավոր մանրէների ուղին: Այն նաև օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների ձևավորման դեմ, ինչպես նաև՝ մաքրում է արյունատար անոթները:



To top