< Աշնանացանների հողի մշակությունը
18.09.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ահազանգ-4

Տեղեկացվում է Ձեզ, որ մարզի կարտոֆիլի /ամառացան/, լոլիկի, տաքդեղի և սմբուկի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների միջոցով շարունակվում են մոնիթորինգային գործառույթները: Դիտարկումները ցույց են տալիս, որ Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջանների մի շարք համայնքների զգալի թվով գյուղացիական տնտեսություններում նկատվում են ցեցերի թվաքանակի ավելացման տենդենցներ: ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս ամառացան կարտոֆիլի ցանքատարածքներում թակարդների տվյալների հիման վրա պայքարի ակտիվ ու շարունակական միջոցառումներ կազմակերպել նախկինում առաջարկված քիմիական պրեպարատներով, պահպանելով դրանց կիրառման հերթագայության և հաջորդականության սկզբունքները: Իսկ լոլիկի, սմբուկի, տաքդեղի ցանքատարածքներում, որտեղ մասսայական բերքահավաքի աշխատանքներ են կատարվում, խորհուրդ է տրվում թակարդների տվյալների հիման վրա ցեցի դեմ պայքարի միջոցառումները 6-8 օր ընդմիջումներով իրականացնել կենսաբանական պատրաստուկներով: Առաջարկվում է օգտագործել հետևյալ կենսաբանական պատրաստուկները` -Բիտօքսիբացիլինը /3-4 լ/հա / -Լեպիդոցիդը / 3-4 լ/հա / -Ֆիտովերմ /2-3լ/հա/ - Ինեսկցին/3կգ/հա/ Մշակումները հարկավոր է կատարել վնասատուի թիթեռների բացահայտվելուց անմիջապես հետո` չսպասելով թրթուռների ի հայտ գալուն:



To top