< Խնկեղեգ եղեգնային
11.08.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ճրագախոտի նկարագրությունը և կենսակերպը

Ճրագախոտը /Orobanche/ - ճրագախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա և μազմամյա, քլորոֆիլազերծ, արմատային մակաμույծ մոլախոտ է: Թփի բարձրությունը 50 սմ է և ավելին` μաց դարչնագույն /գորշավուն/, դեղնավուն, վարդագույն կամ կապտագույն, մսալի, հասարակ կամ ճյուղավորված,գավազանանման հիմքով և թեփուկանման տերևներով: Արմատները զարգացման ընթացքում վեր են ածվելկարճ մսալի մազաթելերի /գաուստորիաների/, որոնք կառչում են տեր μույսի (վնասվող μույսի) արմատներին և սնվում կանաչ μույսերի սինթեզած օրգանական նյութերով: Ծաղիկները երկշուրթ են` կապույտ, սպիտակավուն կամ մանուշակագույն պսակով, չորս առէջքներով: Փոշոտվում են կրետների, ճանճերի միջոցով,հնարավոր է նաև ինքնափոշոտում: Ճրագախոտը μազմանում է սերմերով, որոնք շատ մանր են, մուգ գորշագույն, կլոր կամ երկարավուն: Հեշտությամμ տարածվում են քամու, ջրի, մարդկանց ու կենդանիների ոտքերին կամ գյուղատնտեսական գործիքներին կպած հողի միջոցով: Կարող են մնալ հողում` իրենց ծլունակությունը պահպանելով 7-8 և ավելի տարիներ: Ճրագախոտի ավելի քան 150 տեսակներ տարածված են μարեխառն և մերձարևադարձային գոտիներում: Հայաստանում հայտնի են 5 տեսակներ: Դրանց մեծ մասը վտանգավոր, դժվար արմատախիլ արվող, մակաμույծ մոլախոտեր են: Մոլախոտը զարգանում է մշակովի, վայրի μույսերի և հատկապես երկշաքիլ մոլախոտերի արմատների վրա: Առավել վտանգավորներից են՝ • արևածաղկի ճրագախոտ (О. cumana)ª զարգանում է արևածաղկի, լոլիկի և ծխախոտի արմատների վրա • ճյուղավոր կամ կանեփային (О. ramosa)`զարգանում է կանեփի և ծխախոտի արմատների վրա • կաղամμային կամ Մուտելի (О. brassicae կամ Մուտելի)` կաղամբի, լոլիկի և ծխախոտի արմատների վրա • եգիպտական կամ բոստանային (О. aegyptiaca)` ձմերուկի, սեխի, դդումի արմատների վրա • դեղին կամ առվույտային (О. lutea)` առվույտի, երեքնուկի արմատների վրա: Ծլում են հողի 200С ջերմաստիճանից ոչ ցածր պայմաններում, որպես կանոն, տերևի լույսերի արմատային արտազատուկների ներքո կամ հողի որոշակի թթվայնության ազդեցության տակ (pH 5,3—5,8): Ըստ վիճակագրական տվյալների` ներկայումս ամբողջ աշխարհում մոտավորապես 7 միլիոն հեկտար վարակված է ճրագախոտով: Ճրագախոտի որոշ տեսակներ ունեն ենթատեսակներ, որոնք տարբերվում են իրենց վնասակարության աստիճանով: Մոլախոտը խլում է տեր μույսերից ջուրը և սննդարար նյութերը: Շատ μույսեր թառամում ու մահանում են: Պայքարի միջոցառումները • Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, այն     հաշվով, որպեսզի վերոհիշյալ մոլախոտի դեմ ոչ դիմացկուն մշակաբույսերը նույն դաշտը վերադառնան ոչ պակաս, քան 8-9 տարի հետո: • Հողի խորը վար` 27-30 սմ խորությամμ: • Վտանգվող մշակաμույսերի ավելի վաղ ցանքերը: • Մինչև մոլախոտերի սերմնակալումը, անհրաժեշտ է պարμերաμար ձեռքով հեռացնել դրանք և ոչնչացնել , որպեսզի կանխվի սերմերի հետագա տարածումը: Այլապես մեկ μույսը կարող է մինչև 100 հազար սերմ տալ, ինչը աղետալի հետևանքներ կունենա ցանքերի համար: • Ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը, ինչպես նաև մոլախոտի նկատմամμ դիմացկուն սորտերի մշակությունը: • Ընդունված է նաև սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երμ դաշտում կատարվում է μույսի (վնասվող μույսի` արևածաղիկ, լոլիկ, սմμուկ կամ դրանց ծլումը խթանող՝ հազար, եգիպտացորեն, սոյա, կտավատ և այլն) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերμիցիդների միջոցով:



To top