15.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՔԼՈՐՈԶ

Քլորոզի առաջացման պատճառները   Քլորոզի առաջացման պատճառները մեծ մասամբ կապված են բույսերի սննդառության ռեժիմի խախտումներից(հողի մեջ կալիումի,ազոտի, մագնեզիումի և երկաթի պակասություն,արմատային սիստեմին անհրաժեշտ քանակությամբ թթվածնի պակասը հողում գոյոթյուն ունեցող երկաթի օգտագործման անհնարինությունը): Հողի մեջ բավարար քանակությամբ երկաթ կա, բայց բույսերը խիստ տուժում են նրա անմատչելիությունից:Այս պարագայում երկաթի մուծումը հողին չի բավարարի բույսի վիճակը:Անհրաժեշտ է հողը ՙթթվեցնել՚:Կարբոնատային հողերում որոշիչ դերը քլորոզի առաջացման գործում պայմանավորված է հողում ածխաթթվային կալցիումի պարունակությամբ, որը չեզոքացնում է արմատի կողմից արտադրվող թթու արտազատուկները և խոչընդոտում կարբոնատային հողերում երկաթի ձևափոխումը լուծելի վիճակի, դադարում է քլոֆիլի առաջացումը: Պտղատուների մոտ քլորոզին բնորոշ է տերևների գունաթափվելը, սպիտակելը կամ ավելի հաճախ դեղնելը, որն սկսվում է բույսի գագաթային մասից և ուժեղ քլորոզի դեխպքում աստիճանաբար կարող են դեղնել ծառի բոլոր տերևները:Հետագայում, քլորոզի դեմ չպայքարելու դեպքում դեղնած տերևները կարող են չորանալ, թափվել , որը շատ հաճախ ծառերի մահացմանն է տանում:ՙ Երկաթային քլորոզով հիվանդ ծառերի բուժման նպատակով օգտագործում են նոր պրեպարատ` երկաթի խալատ – 13%-ը / դա ջրում հեշտ լուծվող փոշի պարարտանյութ է, որն օգտագործվում է թե կանխարգելման և թե քլորոզի բուժման նպատակներով/: Օգտագործման ժամանակ 150 գրամ երկաթի խալատի փոշին լուծում են 300 լիտր ջրի մեջ, ստացված պատրաստուկը օգտագործում են ինչպես ծառերին սրսկման, այնպես էլ ջրի հետ հող մտցնելու մեթոդով: Ոռոգման միջոցով 1 ք.մ.-ին տրվում է 2լ, իսկ սրսկման եղենակով 10ք.մ. 1 լիտր պատաստուկ: Բույսերին սրսկումը և ջրումը կատարում են վեգետացիայի ընթացքում 2 անգամ, եթե խիստ անհրաժեշտ է երկու շաբաթ ընդմիջումով:Պտղահատապտղային մշակաբույսերին առաջին բուժումը կատարում են տերևների առաջացման փուլում, երկրորդը` երկու շաբաթ հետո: Այս պատրաստուկի մեջ եղած երկաթը շատ ակտիվ ձևով մասնակցում է նյութափոխանակության գործընթացին, մտնում է ֆերմենտների մեջ, ակտիվացնում է շնչառական պրոցեսը, խթանում է քլորոֆիլի առաջացումը: Կարևոր պայման է նաև բույսերի համալիր պարատացումը, ինչպես հանքային, այնպես էլ օրգանական պարատանյութերով: Սակայն ոչ հավասարակշռված պարարտացման, միակողմանի ազոտային պարարտանյութերի, թարմ գոմաղբի ավելցուկը նույնպես քլորոզի պատճառ է դառնում:



To top