< ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է
10.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հուլիսի 8-ին Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում <<Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և փոքրածավալ արտադրության միջոցով>> տարածաշրջանային քառամյա ծրագրի պատասխանատուների հետ: Յուրաքանչյուր պետության համար պարենային անվտանգությունը սերտորեն շաղկապվում է երկրի սոցիալ-տնտեսական կայունության ու տնտեսական քաղաքականության հետ, և ռազմավարական առումով շատ կարևոր է և դիտարկվում է իբրև անվտանգության գործոն: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրը կնպաստի Հայաստանում պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը, որը հնարավորություն կտա կանխելու պարենային հնարավոր ճգնաժամային իրավիճակները, ինչպես նաև կխթանի սննդի տեղական արտադրությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԳԱՄԿ-ի, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղատնտեսական կոոպերատիվների, բանկերի, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Արմավիրի գյուղատնտեսության վարչության պետ Ա. Այվազյանը: Պարենային ԱՆվտանգության ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և նշեց, որ մարզային հանդիպման նպատակը աշխատանքային խումբ ձևավորելն է, որտեղ կընդգրկվեն ոչ միայն մարզային կառույցների ներկայացուցիչներ, այլև մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն գյուղացիկական տնտեսությունների հետ: Պարենային անվտանգության ծրագրի համակարգող` Ալեքսեյ Պետրոսյանը համառոտ ներկայացրեց ծրագրը: Նա նշեց, որ մշակվել է տարածաշրջանային քառամյա ծրագրեր, որը միաժամանակ իրականացնում են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանում այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել, մշակվել է օրենք, ազգային հայեցակարգ և ռամզավարական պլան, որոնց նպատակը երկրում պարենային անվտանգության ապահովվումն է: Պարենային անվտանգության իրավիճակը Հայաստանում ներկայացրեց ծրագրի փորձագետ Անաստաս Աղազարյանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց հիմնական պարենամթերքների սպառման, պարենային ինքնապահովման և ապահովման մակարդակները ՀՀ-ում: Ներկայացնելով արդի հողօգտագործումը, նա նշեց, որ այսօր գոյություն ունի մոտ 330 հազ. գյուղացիական տնտեսություն, որոնց այժմ պատկանում են գյուղատնտեսական նշանա կության գրեթե ողջ հողատարածքները և անասնագլխաքանակը: Այնուհետև տեղի ունեցավ բաց քննարկում, կարծիքների փոխանակում: Քննարկված հարցերի շրջանակում, շեշտադրումը դնելով ագրարային քաղաքականության վարման վրա, այլ առաջնահերթ հարցերի թվում, ներկաները նշեցին, որ պետք է ուշադրություն դարձնել ոռոգման համակարգի գործունեության, որը հնարավորություն կտա հողօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ և ճիշտ ժամկետներում ապահովված լինեն ջրով, աջակցել գյուղատնտեսական տարբեր տիպերի կոոպերատիվների և խոշոր հողօգտագործողների ստեղծման գործընթացին, գյուղմթերքների արտահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող ընկերություններին արտոնություններ տալուն: Հանդիպման վերջում ներկաները լրացրեցին հարցաթերթիկներ:



To top