< Ահազանգ-2
07.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ինչ գիտենք գետնախնձորի մասին

Գետնախնձորը հայտնվում է մեր հողամասերում, ու դրա մասին մենք հիշում ենք միայն վաղ գարնանը, երբ մեր օրգանիզմի վիտամինային պաշարները սպառվում են։ Գետնախնձորը, սննդային մեծ արժեք ունենալուց բացի, նաև բուսական նշանակություն ունի։ 17-րդ դարում, երբ ռուսական ցար Ալեքսեյը հրամայել էր հարցաքննել բոլոր հեքիմներին ու գրի առնել նրանց բոլոր բժշկման միջոցներն ու դեղատոմսերը, շատերն էին նշել գետնախնձորի մասին, որը թրմվում էր գինու մեջ և օգտագործվում սրտային հիվանդությունների դեմ։ Սակայն այաքանով գետնախնձորի օգտակարության ցանկը չի վերջանում։ Արմատապտուղների հյութով կամ եփուկով հնում բուժել են վերքերն ու այրվածքները, ողնաշարի և արյան անոթների ցավերը, անքնությունը, ուժասսպառությունը։ Մեր ժամանակներում ավելացել են տարբեր հիվանդությունների դեմ կիրառումները։ Գետնախնձորի մեջ ինսուլինի բարձր պարունակության, առկա հանքային նյութերի և վիտամինների շնորհիվ այն օգտագործվում է արյան բարձր ճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, սակավարյունության, ստամոքսի խոցերի, և, վերջապես, շաքարային դիաբետի դեմ։ Գետնախնձորի պարբերաբար օգտագործումը և նրա թարմ հյութը նպաստում են արյան մեջ շաքարի քանակի նվազմանը, օգնում աղերի կուտակումների դեպքում, բարձրացնում իմունիտետը, նիհարելու լավ միջոց են և պահպանում են օրգանիզմի բնական էներգետիկ բալանսը։ Մեծ բժշկահայր Հիպոկրատեսն ասել է, որ սնունդը պիտի դեղ լինի մարդու համար, իսկ դեղը՝ սնունդ։ Սա իսկապես գետնախնձորի համար է ասված։ Գետնախնձորից կարելի է աղցաններ, բանջարեղենային ապուրներ, խյուս, խավարտներ պատրաստել, տապակել կարտոֆիլի նման, բլիթներ պատրաստել։ ԱՄՆ-ում նույնիսկ դիետիկ սուրճ են արտադրում։ Առաջարկում ենք ձեզ այս օգտակար բանջարեղենով աղցանի բաղադրատոմս։ Գետնախնձորով աղցան   Բաղադրությունը   2 հ. գետնախնձոր 2 հ. գազար 1 հ. թթու վարունգ 2 ճ. գ. ձեթ գլուխ սոխ, կանաչի   Պատրաստման եղանակ   Գետնախնձորն ու գազարը քերել, իսկ վարունգն ու սոխը մանր կտրատել: Բոլորը խառնել, ավելացնել ձեթ ու մանր կտրտած կանաչի:



To top