< ՎԱՐՈՒՆԳԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
04.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ահազանգ-2

Մարզի կարտոֆիլի, լոլիկի, տաքդեղի և սմբուկի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների միջոցով շարունակվում են մոնիթորինգային գործառույթները: Դիտարկումները ցույց են տալիս, որ Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջանների մի շարք համայնքների զգալի թվով գյուղացիական տնտեսություններում չեն կազմակերպվում, իսկ առանձին դեպքերում ճիշտ ժամկետներում չեն կատարվում պայքարի միջոցառումները : ԳԱՄԿ-ը կրկին խորհունդ է տալիս կազմակերպել պայքարի անհրաժեշտ միջոցառումները, դրանք դարձնել շարունակական և պայքարը կազմակերպել հերթագայության և հաջորդականության սկզբունքով, թակարդների տվյալների հիման վրա սահմանված ժամկետներում, օգտագործելով հետևյալ միջատասպան պրեպարատներից որևէ մեկը`   - Ամպլիգո, Բելտ 48% ԽԿ - Ալֆա ցիպի 10% ԽԷ - Դեցիսֆլյուքս 25% ԽԷ - Մատչ 5 % ԽԷ - Կալիպսո 48% ԽԿ - Դանադիմ 40% ԽԷ և այլն: Նշված պրերարատները կարելի է նաև համատեղել մշակաբույսերի հիվանդությունների դեմ օգտագործվող թունաքիմիկատների /ֆոնգիցիդներ/ հետ, համատեղ պայքարի միջոցառումների կազմակերպման նպատակով:



To top