< ԴԴՈՒՄԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
04.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՎԱՐՈՒՆԳԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Վարունգը շատ պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ: Այդ պատճառով բանջարանոցային ցանքաշրջանառությունում այն տեղադրում են օրգանական պարարտացումից անմիջապես հետո: Վարունգի համար լավ նախորդներ են կաղամբը, պոմիդորը, սոխը, ըւնդավորները: Վարունգը կարելի է ցանել մինչև օգոստոսի 1 ընկած ժամանակահատվածը: Հողի երեսին առաջացած կեղևը ոչնչացնում են ատամնավոր թեթև փոցխերով կամ ռոտացիոն հողուրագներով: Ծիլերը երևալուց հետո կատարում են միջշարային փխրեցում` այն կրկնելով 3-4 անգամ:Միաժամանակ կատարում են ամբողջ հողի փխրեցում, բների և միջշարային քաղհան: Առաջին կամ երկրորդ իսկական տերևների փուլում կատարվում է նոսրացում, ապահովելով բույսերի միջև 8-12սմհեռավորություն: Նոսրացումից և քաղհանից հետո բույսերը սնուցում են օրգանական պարարտանյութերով. թռչնաղբ` 1:15 կամգոմաղբ` 1:5 հարաբերությամբ նոսրացրած ջրում: Հանքային պարարտանյութերով սնուցելիս ազդող նյութի հաշվով տրվում է N10-15P15-20K15-20 կգ/հա: Պտղաբերության սկիզբն արագացնելու և բերքատվությունը բարձրացնելու համար 4-5 տերևի փոլում կատարումեն արտարմատային սնուցում` 0.5% ամոնիակային սելիտրա, 0.3% սուպերֆոսֆատ, 0.2% կալիումի քլորիդ և 0.5% մանգանաթթվային կալիում: Վարունգի խնամքի կարևոր միջոցառումներից է ոռոգումը. վեգետացիայի ընթացքում կատարվում է 8-10 ջրում:Եթե կլիմայական պայմանները ներում են, նպատակահարմար է մինչև ծաղկումը վարունգի բույսերը չջրել: Վարունգի գլխավոր վնասատուները և հիվանդությունները ու դրանց դեմ պայքարի միջոցառումները ըստ դրանց հայտնաբերման Վնասատուները Բոստանային կամ բամբակենու լվիճ Պայքարի միջոցառումներ 1. Դաշտը և նրա շրջապատը մաքուր պահել մոլախոտերից: 2. Լվիճի դեմ պայքարի նպատակով կիրառել Բուլդոկ 0.5լ/հա կամ Տալստար 0.5լ/հա կամ Ակտարա 0.2 կգ/հա, կամ կոնֆիդոր կամ կալիպսո 0.3լ/հա կամ ակտելլիկ 1.5լ/հա պատրաստուկներից որևէ մեկով: Սովորական ոստայնատիզ Պայքարի միջոցառումները 1. Ոստայնատզի դեմ պայքարի նպատակով կիրառել պեգաս (1.6 լ/հա) կամ տալստար (0.6լ/հա) կամ վերտիմեկ (0.5լ/հա) պատրաստուկներից որևէ մեկը: 7-10օր հետո միջոցառումը կրկնել: Ծխախոտի տրիպս Պայքարի միջոցառումներ Տրիպսի դեմ պայքարի նպատակով օգտագործել ցիմբուշ (0.5լ/հա) կամ տալստար (0.6լ/հա) կամ պեգաս (1.6լ/հա) կամ արրիվո (0.5լ/հա) կամ կոնֆիդոր (0.5լ/հա) պատրաստուկներից որևէ մեկը: Ականող ճանճեր Պայքարի միջոցառումներ - Ականող ճանճերի դեմ արդյունավետ է արրիվո 0.5լ/հա կամ ակտելլիկ 1.5լ/հա կամ վերտիմեկ 0.5լ/հա պատրաստուկներից որևէ մեկի կիրառումը: Պայքարը տանել սկսած բույսերի վաղ շրջանից: Հիվանդությունները Վարունգին մեծ վնաս են պատճառում կեղծ, իսկական ալրացողները և բակտերիոզը; 1.Կեղծ ալրացողի դեմ Հիվանդության արտաքին նշանները երևալուն պես և դրանից 10-14 օր հետո մշակաբույսերը սրսկել ռիդոմիլ գոլդ ՄՑ 68 – 2.5 կգ/հա- նորմայով: Մշակումների առավել քանակությունը` 3 անգամ: Սպասման ժամկետը` 20 օր: Անտրակոլ- 2 կգ/հա` վարունգի սնկային հիվանդությունների դեմ, ունի երկարատև ազդեցություն: Բարձր արդյունավետություն ունի հատկապես կեղծ ալրացողի դեմ կանխարգելիչ մշակումների, ինչպես նաև հիվանդության դեմ պայքարի ժամանակ: Օքսիխոմ- 2 կգ/հա, մշակումների թիվը` 2, սպասման ժամկետը` 10-14 օր: 2. Իսկական ալրացողի դեմ Իսկական ալրացողի դեմ արդյունավետ են 1% կոլլոիդ ծծումբով սրսկումները 10-15 օր ընդմիջումներով: Բայլետոնի 0.05%-0.1 %: Կրկնակի օգտագործումը կախված է հիվանդության բռնկումից, ըստ որի օգտագործել 10-12 օր ընդմիջումներով: Մշակումների թիվը` 2: Տոպազի 0.125-0.15 լ/հա: Բարձր արդյունավետություն է ցուցաբերում իսկական ալրացողի սկզբնական վարակի ոչնչացման համար: Անձրևի ժամանակ թույնի լվացման ռիսկը կրճատվում է: Մշակումների առավելագույն քանակը 2 անգամ: 3. Վարունգի Բակտերիոզի դեմ Առաջին նշանները երևալուն պես այնուհետև 10 օր հետո կատարել սրսկումներ կուպրօքսատով` 3-5 լ/հա կամ պղնձի քլորօքսիդով 3-4կգ/հա ծախսի նորմայով: Բերքահավաքը: Պտղաբերության սկզբում պտուղները հավաքում են 2-3 օրը մեկ, իսկ մասսայականպտղաբերության շրջանում` օր ու մեջ կամ ամեն օր: Բերքահավաքը ուշացնելիս իջնում է բերքատվությունը և բերքի որակը:



To top