< Միջոցառումներ
02.07.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Քննարկվեցին բելառուսական տրակտորների ձեռքբերմանը վերաբերող հարցեր

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոի և Մինսկի տրակտորների գործարանի պատասխանատու պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկվեցին լիզինգային տարբերակով և անհամեմատ ցածր՝ 4 տոկոս տոկոսադրույքով, մարզի ագրոտնտեսությունների կողմից МТЗ-82.1 մակնիշի տրակտորների ձեռքբերմանը վերաբերող հարցեր:   Ներկայացնելով մարզում գյուղտեխնիկայի իրական պահանջարկը և առկա հնարավորությունները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց բելառուսական կողմին վերանայել առաջարկվող գնային և վարկավորման պայմանները:   Կողմերը համաձայնության եկան կանխավճարը 20 տոկոսի փոխարեն 15 տոկոս սահմանելու և վարկի մարման ժամկետը 5 տարի նախատեսելու հետ կապված հարցերի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև գործարանի տնօրինության հետ քննարկել և վերանայել տրակտորների ձեռք բերման համար առաջարկվող գինը, այն է՝ 15 հազար 935 ԱՄՆ դոլլար:



To top