< ԱՑԱԶԳԻՆԵՐԻ ԺԱՆԳ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
19.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Օրերս տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մարզի խորհրդի օրակարգը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից հաստատման ներկայացվելուց հետո օրակարգային հարցերի շրջանակում, հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի համապատսխան հանձնարարականը, մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը տեղեկություն ներկայացրեց մարզում Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ծրագրի և Հայաստանում համանուն ծրագրի 2014-18 թվականների միջոցառումների իրականացման ժամանակացույցի վերաբերյալ՝ հորդորելով մարզում փոխանցողների միջոցով տարածվող տարափոխիկ հիվանդությունների վերացման և արմատական կանխարգելման նպատակով կազմակերպել և իրականացնել համալիր միջոցառումներ, այդ թվում՝ մոծակների զարգացման բարենպաստ միջավայր հանդիսացող ջրականգերի՝ տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող, բնական կամ արհեստական փոսերում առանց հոսքի կամ դանդաղ հոսքով ջրերի կուտակումներում մշտապես իրականացնել չորացման, ինչպես նաև հիդրոտեխնիկական աշխատանքներ: Տզերի ներթափանցումը բնակավայրեր սահմանափակելու նպատակով անասնապահությամբ զբաղվող բնակչությանը իրազեկել արոտավայրերից վերադառնալուց հետո խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շրջանում միջատազերծման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ բրուցելոզով հիվանդ կենդանիներ ունեցող ընտանիքների անդամներին վերցնել հսկողության տակ և անհրաժեշտ հետազոտություն իրականացնել: Նա կոչ արեց շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև դեզինֆեկցիոն և դեռատիզացիոն աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների միջոցով պայմանագրային եղանակով բնակավայրերում պարբերաբար իրականացնել միջատասպան և կրծողասպան միջոցառումներ, կազմակերպել պայքար թափառող շների դեմ և չդադարել սիստեմատիկ աղբահանություն իրականացնել՝ բնակավայրերում ապահովելով պատշաճ սանիտարական վիճակ: <<Արի տուն>> ծրագրի կատարման ընթացքի, միասնական քննությունների անցկացման և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին զեկուցմամաբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ևս մարզը պատրաստակամ աջակցում և մասնակցում է Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացմանը և այժմ ընթանում է հյուրընկալող ընտանիքներից հայտադիմումների ընդունումը, որոնք կամփոփվեն և կտրամադրվեն Սփյուռքի նախարարությանը: Խոսելով մարզի թվով երեք դպրոցներում մեկնարկած պետական միասնական քննությունների նախապատարաստական և կազմակերպչական աշխատանքների մասին՝ նա տեղեկացրեց, որ մարզում այս տարի 12 առարկաներից միասնական քննություն է հանձնում 1991 դիմորդ, իսկ ուսումնական հաստատություններում ներկայումս ընթանում են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների փոխադրական և պետական ավարտական քննությունները: Գայանե Սայադյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամաբ և կառավարության ֆինանսավորմամբ հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը Հանքավանի <<Հասմիկ>> ճամբարում կազմակերպվելու է Արմավիրի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու անապահով պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան թվով 303 երեխաների հանգիստը: Հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 746 մլն 487 հազար դրամի դիմաց կազմել են 589 մլն 891 հազար դրամ, կատարողականը՝ 79 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12,7 տոկոսով: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հունիսի 15 դրությամբ համայնքներում գոյացել է 10 մլն 845 հազար դրամի ընթացիկ աշխատավարձի պարտք: Սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված և աշխատավարձերի ընթացիկ պարտքեր կուտակած համայնքապետերին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց անել հնարավորը` սեղմ ժամկետներում ապահովելու սեփական եկամուտների հավաքագրման սահմանված ցուցանիշը և մարելու աշխատավարձերի ընթացիկ պարտքը: Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը: Ըստ նրա՝ հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հմապատասխան հանձնարարականը՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը անհրաժեշտ է Տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել «ՀՀ Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նա տեղեկացրեց, որ մարզպետի որոշմամբ արդեն ստեղծվել է մարզային զարգացման հանձնաժողով, թվով 11 ոլորտային աշխատանքային խմբեր, մոնիտորինգի և գնահատման խումբ և հաստատվել դրանց անհատական կազմերը: Խոսելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ Լիլիթ Մուշեղյանը նշեց, որ գործընթացին վերաբերող բոլոր նյութերը հրապարակվում են մարզպետարանի պաշտոնական կայքի «Ծրագրեր և գերակա խնդիրներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում՝ միաժամանակ հավելելով, որ ծրագրի վերջնական տարբերակը կքննարկվի մարզային զարգացման հանձնաժողովում, կլուսաբանվի օգոստոս ամսին կայանալիք մարզխորհրդի նիստի ժամանակ և հավանության արժանանալուց հետո՝ սահմանված ժամկետում կներկայացվի Տարածքային կառավարման նախարարություն: <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող <<Որդան Կարմիր>> պետական արգելավայրի Ջրառատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 20 հեկտար մակերեսով արգելավայրի պահպանության ռեժիմը չխախտելու նպատակով տարածքին սահմանակից գործող գյուղատնտեսական շուկայի գործունեության կարգավորմանը և տրանսպորտային միջոցների դասավորության ու ամենօրյա աղբահանության կազմակերպման խնդրի լուծմանն անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյնաը՝ նշելով, որ օրեր առաջ Ջրառատի գյուղապետի և <<Որդան Կարմիր>> պետական արգելավայրի գործադիր տնօրենի հետ մարզպետարանում քննարկվել է պետական արգելավայրի Ջրառատի տեղամասում տիրող իրավիճակը և դրա բարելավմանն ուղղված կողմերի առաջարկները: Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ այժմ ինչպես բուն արգելավայրի, այնպես էլ նրան հարակից հողատարածքները և արգելավայրի հարևանությամբ գործող գյուղատնտեսական շուկայի տարածքը գտնվում են սանիտարական մաքուր վիճակում: Շուկա ժամանած ավտոմեքենաների կանգառի և առևտրի կազմակերպման համար առանձնացվել են առանձին տարածքներ, որոնք արգելավայրից հեռու են առնվազն 15-20 մետր, իսկ արգելավայրի եզրով անցկացվել է խորը ակոս`մեքենաների ու անասունների մուտքը կանխելու համար: Արգելավայրի սկզբնահատվածում` Էջմիածին-Մարգարա հանրապետական նշանակության ավտոմայրուղու եզրին և շուկայի հարևանությամբ տեղադրված են ցուցանակներ, որոնք մատնանշում են, որ տարածքը<<Որդան Կարմիր>> պետական արգելավայրինն է: Արմավիրի մարզում պետական գույքի կառավարման ոլորտում առկա, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների քանդման կամ շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրմանն առնչվող խնդիրների մասին տեղեկություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ մարզում պետական գույքի կառավարման ոլորտում առկա խնդիրները հիմնականում վերաբերում են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գրանցման համար անհրաժեշտ հիմքերի ձեռքբերմանը և համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում լիազոր մարմնին տրամադրմանը: Նա առաջարկեց համայնքների ղեավարներին պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների քանդման կամ շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրման դեպքում իրազեկել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը, Կառավարությանն առընթեր հարկային ծառայության Արամվիրի մարզի տարածքային տեսչությանը և Արմավիրի մարզպետին: Օրակարգային հարցերի շրջանակում Արմավիրի մարզում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործընթացի և բնակչության ազդարարման համակարգի ներկայիս վիճակի ու դրա հետագա զարգացման մասին զեկուցմաբ հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը: Իսկ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի զինվորական կոմիսարը և Էջմիածնի զինվորական կոմիսարի պաշտոնակատարը տեղեկատվություն ներկայացրեցին ՀՀ Արմավիրի մարզում 2014 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ընթացքի և կցագրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարարության <<Ագրոքիմիական ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրենն էլ ներկայացրեց ագրոքիմիայի դերը հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում: Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:



To top