< ԱՀԱԶԱՆԳ
17.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՑԱԶԳԻՆԵՐԻ ԺԱՆԳ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Վարակվում են հացաբույսերի տերևները, տերևապատյանները, ցողունները, հասկերի թեփուկները, քիստերը: Հիվանդության զարգացմանը նպաստում են վաղ գարնանը և ամռան սկզբին առատ տեղումները, խիտ ցանքը, միակողմանի ազոտական պարարտացումը և այլն: 1. Հացաբույսերի դեղին ժանգ Վարակում է ցորենին, գարուն, աշորային, հաճարի բույսերին, բազմաթիվ մոլախոտերի: Վարակված բույսերի տերևների վրա առաջանում են միմյանց հաջորդող, ուղիղ շարքերով դասավորված դեղնավուն բարձիկներ: Շատ նման են կարի մեքենայի կարվածքին: Բարձիկները լցված են կլորավուն դեղին գույնի սպորներով: Ուժեղ վարակվածության դեպքում, տերևի մակերեսի 70-80% -ը կարող է պատված լինել բծերով: Վարակը երբեմն անցնում է քիստերին, հասկիկային թեփուկներին: Ժանգը հիմնականում ձմեռում է աշնանացանի տերևների վրա: Հացաբույսերի տերևային գորշ ժանգ Վարակված բույսերի վրա առաջանում են անկանոն դասավորված, գորշավուն բծեր, բարձիկներ: Վեգետացիայի վերջում բարձիկները սևանում են: Հանրապետությունում տարածված են նաև աշորայի տերևային ժանգը, վարսակի թագանման ժանգը, գարու գաճաճային ժանգը, եգիպտացորենի ժանգը: 2. Հացաբույսերի ցողունային ժանգ Տարածված է ամենուրեք, սակայն առավել ուժեղ զարգացում և մեծ վնաս է հասցնում այն տարածքներում, որտեղ ամռանը բավարար քանակով տեղումներ են լինում, օդի ջերմաստիճանը հասնում է 18-300-ի: Ժանգի այս տեսակը վարակում է բոլոր հացազգի մշակաբույսերին` ցորեն, գարի, վարսակ, աշորա, հաճար, նաև բազմաթիվ խոտաբույսերի: Չի վարակվում միայն կորեկը: Բույսերի ցողունների, տերևապատյանների, տերևների վրա առաջանում են երկարավուն խոցեր, խոշոր գորշ բարձիկներ, որոնք լցված են ձվաձև, միաբջիջ, գորշ ապարներով: Սպորները հեշտությամբ անջատվում են, տարածվում քամու միջոցով: Այդ սպորները տարածվելով քամու միջոցով առաջացնում են նոր վարակ: Վեգետացիայի ընթացքում կարող են առաջացնել 6-10-12 սերունդ և բույսերը հնարավոր է վարակվեն այդքան անգամ: Ամռան վերջին ցողունների վրայի խոցերը /բարձիկները/ ստանում են սև գունավորում: Պայքարի միջոցառումները 1. Ժանգադիմացկուն սորտերի մշակումը 2. Ազոտական պարարտանյութերի հետ կիրառել նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութեր: 3. Ժանգերի դեմ լավ արդյունք է տալիս թփակալման փուլի վերջում, խողովակալման փուլի սկզբում` սիստեմային, ներբույսային պատրաստուկների կիրառումը: Արդյունավետ են հետևյալ դեղամիջոցները. Բայլետոն 0.5կգ/հա /5 գրամ 10լ ջրին/, Տիլտ 0.5լ/հա /5 գրամ 10լ ջրին/, Տիլտ պրեմիում 0.33կգ/հա, Ֆալկոն 0.6լ/հա /6լ 10լ ջրին/, ֆոլիկուր- 0.5լ/հա /5 մլ 10լ ջրին/և այլն: Հարկ է նշել, որ վերը նշված պատրաստուկները սիստեմային ներբուսային պատրաստուկներ են, այսինքն սրսկելուց 1,5-2 ժամ հետո ներծծվում են բույսերի մեջ և տեղացող անձրևները չեն նվազեցնում, չեն պակասեցնում դրանց արդյունավետությունը:



To top