< ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Սոխ, որ բացում է արյունատար անոթները և աշխուժացնում արյան շրջանառությունը

Կանաչ սոխն աճեցրել են դեռևս հազարամյակներ առաջ: Սոխի բուժիչ հատկությունների մասին գիտեին շատ ազգեր. հին հռոմեացիները նույնիսկ համարում էին, որ սոխը զինվորներին ուժ և կորով է տալիս, այդ իսկ պատճառով էլ այն ընդգրկում էին նրանց սննդակարգի մեջ: Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու՝ սոխը բացում է արյունատար անոթները և աշխուժացնում է արյան շրջանառությունը:   Կանաչ սոխը պարունակում է 93% ջուր, 1,3% սպիտակուցներ, 4,7% ածխաջրեր, 0,8 % բջջանյութ, 0,6% պեկտիններ, 0,2% օրգանական թթուներ, գլիկոզիդներ, եթերային յուղ (վերջինս պարունակում է ծծմբային միացություններ), որով և պայմանավորված է սոխի յուրահատուկ հոտը, կծու համը: Կանաչ սոխը չափազանց հարուստ է հանքային տարրերով (հատկապես` K, Ca, Mg, Na, P, Fe, Co, Mn, Cu, Zn, Mb), կարոտիններով (մինչև 2 մգ% կարոտին), B2, PP, C (30 մգ%) վիտամիններով:   Հայտնի արաբ բժշկապետ Ավիցեննան (Իբն Սինա) XI դարում գրել է. «Ուտելի սոխը օգնում է վատ ջրի վնասից, և եթե նրա մեջ գցես մաքրած սոխ, ապա այն կոչնչացնի վատ հոտը: Սոխի հյութը մեղրի հետ օգտակար է աչքի փառին, օգնում է անգինային, իր դառնության շնորհիվ օգնում է թույլ ստամոքսին և բացում է ախորժակը»: Հիպոկրատն իր աշխատություններում կանաչ սոխը որպես դարմանող միջոց խորհուրդ է տալիս ռևմատիզմով, պոդագրայով, ճարպակալումով տառապող հիվանդներին: Ժամանակակիցները պնդում են, որ 1805թ. Ռուսաստանում որովայնային տիֆի համաճարակի ժամանակ թե´ տիֆից, և թե´ ժանտախտից պաշտպանվելու նպատակով օգտագործում էին մեծ քանակությամբ սոխ:   Գիտնականները նկատել են, որ ջերմոցների աշխատողները, որոնք զբաղվում են կանաչ սոխի մշակմամբ, գրեթե չեն հիվանդանում վարակիչ, մրսածության հետ կապված հիվանդություններով:   Ինչպես տեսնում ենք, կանաչ սոխը չափազանց հարուստ է վիտամիններով (ինչը չէինք ասի սոխուկի մասին), որով կանխվում է գարնանային ավիտամինոզը: Վիտամին C-ն պահպանելու նպատակով ցանկալի է կանաչ սոխը մատուցել առանց կտրատելու և առանց ջերմային մշակման: Իսկ վաղ գարնանը այդ վիտամինի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարելու նպատակով բավական է օրվա ընթացքում ուտել 100-150 գ կանաչ սոխ: Չմոռանանք, որ 100 գ կանաչ սոխը պարունակում է 19 կկալ:   Սոխի մեջ կան նաև զգալի քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացմանը: Սոխը բերանի խոռոչը մաքրում է ախտածին մանրէներից: Խորհուրդ է տրվում այն օգտագործել բուսայուղի հետ: Ամենօրյա սննդակարգի մեջ թարմ կանաչ սոխի օգտագործումը նպաստում է օրգանիզմում աղաջրային փոխանակության կանոնավորմանը: Բացի այդ, այն իր յուրատիպ համի և հոտի շնորհիվ գրգռում է ախորժակը և լավացնում մարսողությունը:



To top