< Վաղահաս (միջավաղահաս) գլուխ կաղամբ և ծաղկակաղամբ
10.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Նորոգման էգ մատղաշի կերակրումն ու խնամքը

Մատղաշի կերակրումն ու խնամքը պետք է սկսել ծնվելուց անմիջապես հետո:Ծնված հորթին մաքրում և տեղավորում են լավ ցամքարված վանդակում: Հորթի ծնվելու պահին պորտալարը ինքնուրույն կտրվում է: Եթե չի կտրվում,այն պետք է կտրել ձեռքով որովայնից 10-12սմ բարձր, արյան մնացորդներըհեռացնել պորտալարից և մշակել յոդի լուծույթով: Այնուհետև հորթին դնում են մոր առջև, որպեսզի լիզի նրան: Հորթի լիզելը լավմերսում է, այն նպաստում է հորթի արագ չորանալուն և դրական է ազդում մորվրա: Կովի կուլ տված շուրջպտղյա հեղուկը նպաստում է ընկերքիանջատմանը: Առաջին անգամ հորթին իր մոր խիժով կերակրում են ծնվելուց 40-60 րոպե հետո: Մինչև 7-10 օրը նա պարտադիրպետք է ստանա մոր խիժը: Խիժը համարվում է հորթի համար անփոխարինելի կեր, այն հարուստ էսպիտակուցներով, հանքային նյութերով, վիտամիններով, հակամարմիններով (պաշտպանիչ նյութերով), որոնքպաշտպանում են նորածին հորթին հիվանդություններից, իսկ նորածին հորթի արյան մեջ դեռևս հակամարմիններչկան և իմունիտետ չունի միկրոբային վարակվածության դեմ: Խիժը միաժամանակ թուլացնող հատկություն ունի,հորթի աղիքները մաքրում է նախնական կեղտից: Եթե ինչ ոչ պատճառով հորթին չի կարելի տալ իր մոր խիժը,ապա կերակրում են ուրիշ կովի խիժով կամ պատրաստում են արհեստական խիժ: Այդ նպատակով էլ եռացրած ևմինչև 35-370C գոլ ջրի մեջ բացում են հավի 2 ձու և ավելացնում 10գ կերակրի աղ, կամ 1լ թարմ կաթինավելացնում են 15մլ ձկան յուղ 5-7գ կերակրի աղ և 2 ձու: Հորթին օրական կերակրում են 4-6կգ խիժ, օրվա մեջ3-4 անգամ: Համեմատաբար փոքր հորթի կերակրման մեկ անգամյա նորման 1.0-1.5կգ է, խոշոր հորթինը` 1.5-2.0կգ: Թույլ հորթին պետք է կերակրել ավելի հաճախակի` օրական 4-5 անգամ: Խիժով, այնուհետև կաթովհորթին կերակրում են կաթնածծակով, այն առավել հիգիենիկ է: Բացի այդ կաթնածծակից խիժը կամ կաթըմարսողական համակարգ է լցվում դանդաղ, բարակ շիթով և լավ է մարսվում: Իր մոր խիժով և կաթով հորթինկերակրում են 10 օր, այնուհետև կարելի է կերակրել նախրի ընդհանուր կաթով: Խիժը և կաթը հորթին պետք էկերակրել կթելուց անմիջապես հետո, որպեսզի չսառի, նրանց տրվող կաթի և խիժի ջերմաստիճանը պետք է լինի36-380C-ից ոչ ցածր: Եթե ինչ որ պատճառով կաթը սառել է, այն պետք է տաքացնել (կաթով լի դույլը իջեցնելտաք ջրի մեջ): Կաթնածծակները, դույլերը և մյուս կաթնամանները օգտագործելուց հետո պետք է ողողել սկզբումսառը, ապա գոլ ջրով և լվանալ սոդայի 10%-ոց լուծույթով, այնուհետև` եռացրած ջրով: Կյանքի 5-6 օրականից սկսած հորթին տալիս են եռացրած և մինչև 35-370C սառեցրած ջուր, կաթով կերակրելուցմեկ ժամ հետո: Դա անհրաժեշտ է, քանի որ կաթի մեջ պարունակվող ջուրը գտնվում է սպիտակուցների և այլնյութերի հետ կապված վիճակում և չի կարող բավարարել հորթի պահանջը ջրի նկատմամբ: Հորթին կերակրելու համար գոյություն ունեն տարբեր նորմաներ և սխեմաներ: Այդ նորմաները և սխեմաներըմշակելուց հաշվի են առնում կենդանիների ցեղը, տոհմային նշանակությունը, սպասվելիք օրական քաշաճը,կենդանի զանգվածը և այլն: Օրինակ կովկասյան գորշ ցեղի նորոգման էգ մատղաշի աճեցման համար խորհուրդ էտրվում, որ նրա կենդանի զանգվածը լինի բոնիտավորման հրահանգով նախատեսված ցեղի առաջին դասիցուցանիշներից ոչ պակաս, այն է` 6 ամսականում 140կգ, 12 ամսականում` 230կգ, 18 ամսականում 320կգ և 24ամսականում 360կգ: Նախատեսվող քաշային ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մատղաշի լիարժեքհաշվեկշռված կերակրումը, նրա աճեցման ամբողջ ժամանակաընթացքում: Նախրի համալրման էգ հորթերից 400-450կգ կենդանի զանգվածով կովեր աճեցնելու համար առաջարկվում էկիրառել նորոգման էգ մատղաշի աճեցման և կաթնային շրջանի կերակրման սխեման (տես «Գյուղատնտեսականկենդանիների կերակրումը» տեղեկատուն):



To top