< Լոբու գլխավոր հիվանդությունները ու վնասատուները,
05.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Վաղահաս (միջավաղահաս) գլուխ կաղամբ և ծաղկակաղամբ

Աշնանաը բերք կստացվի, եթե սածիլումը կատարվի մինչև հուլիսի 3-րդ տասնօրյակի վերջը ընկած ժամանակահատվածը` նկատի ունենալով, որ դրանց բերքահավաքը սկսվում է սածիլելուց` 65-75 օր հետո: Հողի մշակության լրացուցիչ աշխատանքներ չկատարելու համար կարելի է օգտագործել պոմիդորի, եգիպտացորենի, տաքդեղի, բադրիջանի նաև վարունգի հիմնովին վնասված, որոշ չափով մոլախոտերից մաքուր դաշտերը: Հակառակ դեպքում կատարել. 1. դաշտի փոցխում (չիզել կամ կուլտիվացիա), 2. տեղաձևում (թմբերի և ակոսների անցկացում), 3. սածիլում` 50սմ միջշարքային և 30-40սմ միջբուսային հեռավորությամբ, ջրմանը զուգընթաց և դաշտի վրայից ջուրը կտրել հողը լավ սևանալուց հետո , երեկոյան, 4. սածիլումից հետո, երեկոյան ջուրը կտրելուց հետո տալ գրավչանյութ` պատրաստելով 20 մաս խտացրաց կերի և 1 մաս մետիդոլի կամ բազուդին-600-ի կամ կաբոֆոսի խառնուրդից: Պատրաստի զանգվածի ծախսման նորման 3-5գ/մ2 է, 5. մինչև գլուխ(ծաղկաբույլ) կազմակերպելը աշխատել ուշ-ուշ ջրել, •լուխ կազմակերպելուց սկսած ջրումները կատարել կանոնավոր և նկատի ունենալ, որ կազամբը շատ ջրասեր բույս է 6. խնամքի մյուս աշխատանքները` միջշարքային կուլտիվացիաներ` 1-2 անգամ, քաղհան 2-3 անգամ, սնուցումներ` 1-2 անգամ կատարել ընդունված կարգով:           Կաղամբազգի մշակաբույսերի գլխավոր վնասատուները ու դրանց դեմ պայքարի միջոցառումները   Վնասատուներ Գարնանային կաղամբաճանճ Պայքար բույսերը դաշտ տեղափոխելուց հետո կաղամբի ճանճի դեմ կիրառել ռովիկուրտ (0.7լ/հա) կամ Բի – 58 (0.6-1.0 լ/հա) կամ կարբոֆու (0.6-1.2լ/հա) բույսերի սրսկման եղանակով կամ հատիկավորված բազուդին (10-25 կգ/հա 1-2.5 գր 1 ք. մ.) հողին շաղ տալու եղանակով: Կաղամբի ցեց Կաղամբի ճերմակաթիթեռ Շաղգամի ճերմակաթիթեռ Կաղամբի բվիկ Կաղամբի լվիճ Պայքարը - սրսկել արրիվո, ցիմբուշ` 0.16 լ/հա, (0.16մլ 10 լ ջրին) կամ բուլդոկ 0.3 (3 մլ 10 լ ջրին) կամ անթիո` 0.8-1.0 կամ դեցիս` 0.3 լ/հա պատրաստուկներից մեկը: Կաղամբի գլուխների ձևավորման և հասունացման շրջանում կաղամբի ցեցի, ճերմակաթիթեռների, կաղամբի բվիկի 1-2 հասակի թրթուրների դեմ կիրառել լեպիդոցիդ, բիտոքսիբացիլին 1-2 կգ/հա պատրաստուկներից մեկը:



To top