< Հայտարարություն
04.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Լոբու գլխավոր հիվանդությունները ու վնասատուները,

Լոբու բակտերիոզ Պայքարը` Ցանքերը սրսկել անտրակոլով 2կգ/հա կամ պղինձ պարունակող պատրաստուկներից մեկով` պղնձի օքսիքլորիդի 2.5-3.0կգ/հա կամ ռիդոմիլ գոլդի 2.5կգ/հա կամ օքսիխոմի 2.0կգ/հա նորմաներով Բակտերիոզի դեմ լավ արդյունք է տալիս սերմերը արևի տակ փռած վիճակում մի քանի օր պահելը և հաճախակի խառնելը: Սերմերը պետք է պահել չոր և լավ օդափոխված պահեստում:   Լոբու ժանգ Պայքար - հեռացնել և ոչնչացնել բերքահավաքից հետո մնացորդները, կատարել խոր ցրտահերկ: Քիմիական – հիվանդության հայտնաբերման դեպքում բույսերը սրսկել կոլոիդ ծծմբի 3 տոկոսանոց սուսպենզիայով կամ տոպազի 0.05%-անոց լուծույթով Սովորական ոստայնատիզ Պայքարը` բուսական մնացորդները հավաքել և ոչնչացնել: Պայքարել մոլախոտային բուսականության դեմ: Քիմիական – կատարել պայքար տալստարի 0.06 տոկոս /6մլ 10լ ջրին/ կամ կարատեի 0.08տոկոս / 8մլ 10լ ջրին/ պատրաստուկներից մեկով: 7-10օր հետո միջոցառումը կրկնել Լվիճներ - Լվիճներ վնասում են լոբու վերգետնյա բոլոր մասերը: Պայքարը լվիճների փոքր գաղութներ նկատելուն պես կատարել սրսկում կոնֆիդորի 0.1լ/հա /1մլ 10լ ջրին/, կամ կալիպսո 0.1լ/հա կամ արրիվո 0.3լ/հա /3մլ 10լ ջրին/ կամ տալստարի 0.5լ/հա /5մլ 10լ ջրին/ կամ ակտարայի 0.1կգ/հա /1գ 10լ ջրին/ կամ ակտելիկ 1.5լ/հա /15մլ 10լ ջրին/ պատրաստուկներից մեկով: Լոբու հատիկակեր Պայքար - դաշտում վնասատույի դեմ առաջին սրսկումը կատարել ծաղկման սկզբում, 2-րդը` առաջինից 7-10 օր հետո: Ուշահաս սորտերի մոտ կատարել 2 սրսկում, 1-ինը` կոկոնակալման վերջում, 2-րդը` ծաղկման սկզբում: Կարելի է կատարել նաև եզրային` ոչ համատարած սրսկումներ: Պայքարը կատարել ֆաստակի` 0.1լ/հա /1մլ 10լ ջրին/ կամ բուլդոկի` 0.5լ/հա /5մլ 10լ ջրին/ նորմայով:



To top