< ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ
12.05.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական համակարգերը և պարարտանյութերի օգտագործման եղանակները

Գյուղատնտեսական համակարգ ասելով հասկանում ենք գյուղատնտեսական արտադրանք ստանալու որոշակի եղանակ: Համակարգը բնութագրվում է հողի օգտագործման եղանակներով, որոնք կիրառվում են հողի պահպանության և նրա բերրիության բարձրացման մեթոդների միջոցով՝ աշխատանքային և արտադրական հարաբերությունների օգտագործման հաշվին: Համակարգը կարող է լինել ինտենսիվ և էքստենսիվ: Տարբեր գյուղատնտեսական համակարգերը բնութագրելու համար օգտագործվում են տարբեր չափորոշիչներ, այնպիսիք, ինչպիսիք են` արտադրանքի քանակը և որակը, ինքնարժեքը, արտադրության կայունությունը տարիների ընթացքում, հիմնական բնական աղբյուրների հետ ներդաշնակ հարաբերությունները (հողի, ջրի, կենդանական և բուսական աշխարհի, լանդշաֆտի), ապագա սերունդների համար բնական պաշարների բարելավումը և պահպանումը, գյուղատնտեսական արտադրության կառուցվածքի և մասնագիտացման ճկունությունը, շուկայի պահանջներին (առաջարկ – պահանջարկ) արձագանքելու հմտությունների զարգացում, տնտեսական, բնապահպանական և սոցիալական պահանջների միջև հավասարակշռված, երկարաժամկետ ընթացքի առկայություն: Ժամանակակից գյուղատնտեսության մեջ կիրառվում են հետևյալ համակարգերը՝ քիչ ծախսերով էքստենսիվ գյուղատնտեսություն, սովորական գյուղատնտեսություն, կայուն գյուղատնտեսություն, ճշգրիտ հողամշակում, կենսաբանական գյուղատնտեսություն և օրգանական գյուղատնտեսություն: Ցածր մուտքով էքստենսիվ գյուղատնտեսություն, որը կոչվում է բնական գյուղատնտեսություն: Այս տեսակի գյուղատնտեսության վարումը հանգեցնում է անմրցունակ և սակավ արտադրանքների ստացման: Այն սննդի աղբյուրներ է ապահովում սահմանափակ քանակությամբ մարդկանց և կենդանիների համար: Որպես կանոն, չեն օգտագործվում միներալներ, պեստիցիդներ, հավելումներ, կամ օգտագործվում են փոքր քանակությամբ, բացառությամբ, երբեմն, բուսական ոլորտից: Այստեղ չեն օգտագործվում բազմազան հիբրիդները և դրանց կիրառման ձևերի բազմազանություն: Մեխանիկական աշխատանքները կատարվում են ըստ նվազագույն պահանջների: Որոշակի չափով այս տիպի գյուղատնտեսությունը կարող է ազդել շրջակա միջավայրի վրա, հատկապես կենսազանգվածի որակի (խախտվում է սննդատարերի բալանսը), որը հաճախ է տեղի ունենում: Այս տեսակի գյուղատնտեսությունը եղել է և շարունակվում է կիրառվել Ռումինիայի գյուղատնտեսությունում: Անմիջապես 1990 թ.-ից հետո, 18/1990 թ.-ի Հողի վերադարձի մասին օրենքի կիրառումից հետո, փոքր հողակտորներ ունեցող առանձին արտադրողներ (2-4 հա, որոնք էլ իրենց հերթին հաճախ բաժանվում էին 4-10 չափաբաժիննեչի), նյութական միջոցներ չունեին, որպեսզի իրականացնեին տեխնոլոգիական ողջ ցիկլերը (նորմալ մեքենայացում, պարարտացում, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքար, ոռոգում և այլն), ինչպես նաև, ստանալ ավելի շատ բերք, քան կապիտալիզացիայի ներքին պահանջարկն էր: 2000թ.-ին այս տիպի գյուղատնտեսությունը կազմում էր գյուղատնտեսության 60% - ը: (Սիմոտա և գործընկերներ, 2001 թ.): Այնուհետև, գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման հետևանքով (ազգային կամ միջազգային կապիտալ ունեցող ընկերություններին առանձին հողակտորները վաճառելով), այդ տոկոսը զգալիորեն նվազեց: Հողերը միավորելու ևս մեկ այլ միջոց էր գյուղատնտեսական միավորումների ստեղծումը, բայց դա այդքան էլ հաջող չէր ռումինական գյուղատնտեսության համար, քանի որ գյուղացիների ենթագիտակցույան մեջ պահպանվել էին նախկին մոդելները: Ավանդական գյուղատնտեսությունը հիմնվում է արտադրության կենտրոնացման և մասնագիտացման առանձնահատկության վրա: Այն ունի ուժեղ ինտենսիվ տարբերակող առանձնահատկություն տեխնոլոգիական համակարգի այն տարբեր բաղադրիչների շնորհիվ, որոնցից մեծ մասը հաճախ ինտենսիվ կերպով կիրառվում է: Այսպես, հողի պարբերական փխրեցումը, որը արվում է միայն վարելահողի վրա ակոսների մշակումով, հաջորդվում է մարգերի նախնական նախապատրաստմման և վեգետացիայի փուլում սպսարկման բազմաթիվ երկրորդական աշխատանքներով: Այդ նպատակով օգտագործվում են բարձր հզորության մեքենաները,որոնք մեծացնում են հողի դեգրադացիայի և շրջակա միջավայրի աղտոտման վտանգը: Բերքատվության անսահմանափակ բարձրացման ցանկության պատճառով պարարտանյութերի և պեստիցիդների մեծաքանակ կիրառումը (երբեմն չափից ավելի), աղետալի բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների վրա (հողի, ստորերկրյա և մակերևութային ջրերի, բիոմասսայի որակի,մարդկային և կենդանական աշխարհի առողջության): Ավանդական գյուղատնտեսությունը բնութագրվում է բարձր մասնագիտացմամբ, գյուղատնտեսական գործունեության ինտեսիֆիկացմամբ և արտադրական ծախսերի նվազեցմամբ: Այդ պատճառով ցանքաշրջանառություներում գերակշռում են միայն որոշ մշակաբույսեր, հատկապես, հացահատիկայինները և տեխնիկական տեսակները: Ամենատարածվածը՝ մոնոկուլտուրան է՝ (եգիպտացորենը և եգիպտացորենը հատիկ (սերմնացու) ստանալու համար երկամյա ցանքաշրջանառություն), հանքային պարարտանյութերի և այլ քիմիկատների բարձր չափաբաժինների կիրառմամբ, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար: Սովորաբար այդ գյուղատնտեսական միավորների հիմնական նպատակն է ՝ ստանալ առավելագույն շահույթ: Դրանք կազմակերպված խոշոր տնտեսություններ են՝ հողի և արտադրական միջոցների,կապիտալի և աշխատողների կոնցենտրացիայով: Գյուղական վայրերում կյանքի սոցիալ -կենցաղային պայմանները հիմնականում անտեսվում են: Գյուղական վայրերում գյուղատնտեսությունը տնտեսական բիզնես է, որը իրականացվում է առանց ուշադրություն դարձնելու մարդու և շրջակա միջավայրի պաշտպանությանը: Այս տեսակի գյուղատնտեսությունը լայնորեն տարածված էր Ռումինիայում, 1990 թ. հետո խոշոր գյուղատնտեսական առևտրային ընկերությունների մասնավոր ակտիվները կենտրոնացած էն հացահատիկային արտադրանքի ուղղությամբ: Սակայն, ավանդական գյուղատնտեսական համակարգում կան նաև չափավոր ինտենսիվության ագրոհոլդինգներ, որոնք ունեն լավ զարգացած կենդանա-տեխնիկական ոլորտ (սեկտոր): Նրանք հնարավորություն ունեն հողին տալ օրգանական պարարտանյութեր, գոմաղբի չափավոր քանակություններ, կամ անասնաբուծարանների կեղտաջրերի մաքրման կայանների նստվածք: Այսպիսով, հանքային պարարտանյութերի չափավոր չափաբաժիննեը և օրգանական պարարտանյութերը զգալիորեն նպաստում են հողի բերիության բարելավմանը և շրջակա միջավայրի պահպանությանը, միան պաշտպանական չափաբաժների կիրառման դեպքում: Շատ երկրներում, մասնավորապես, հզոր տնտեսությամբ, գյուղատնտեսության կիրառվող համակարգերի (հատկապես ինտենսիվ տարբերակների) հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման բազմաթիվ դեպքերը նախզգուշացրեցին տեղական համայնքներին, որոնք սկսեցին անցնել գյուղատնտեսության վարման այլ համակարգերի, առանձնապես կայուն զարգացման գյուղատնտեսության: Կայուն զարգացման գյուղատնտեսությունը բաղկացած է արդյունավետ, բարձր բերքատվությամբ գյուղատնտեսությունից, գյուղատնտեսական արտադրության ձեռքբերումներին նպաստող շրջակա միջավայրի գործոնների որոշակի պայմանների դեքում: Այդ գործոններից առաջատար դերը զբաղեցնում է հողը: Նրա հարատևությունը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրության մեջ նրա անվնաս օգտագործման գործընթացներով՝ դեգրադացիայի բացառում և բերրիության պահպանում և լավացում, ջրերի մաքրության, մարդկանց և կենդանիների առողջության աշտպանություն: Այս կերպ, հողը եկող սերունդներին «կփոխանցվի», որանք էլ այն կօգտագործեն այն նույն պայմաններում, ինչպիսին էր իրենց նախնիների կողմից օգտագործման ժամանակ, և իրենք էլ իրենց հերթին հաջորդ սերունդներին կհանձնեն այն, նույն լավ վիճակով: Կայուն գյուղատնտեսությունը բնութագրվում է բազմաոլորտ արտադրական գործունեությամբ, բուսաբուծությունը ուղղակի կապի մեջ է կենդանաբուծության հետ: Գյուղատնտեսության այս համակարգում ինտենսիվ, արդյունավետ և մրցունակ արտադրական արդյունքներով գործունեությունը ծավալելու համար պարտադիր պետք է կատարվեն շատ պայմաններեր: Դրանցից են`   •մշակաբույսերի մեծ բազմազանությունը, որոնք ունեն հիբրիդների բարձր արդյունավետ ներուժ և հարմարեցված են տեղական պայմաններին: Բազմամյա մշակաբույսերը օգտագործվում են անասունների համար, բայց նաև հողի կառուցվածքի բարելավվման և պահպանման համար: Լոբազգի մշակաբույսերը, նպաստում են հողում ազոտի հավասարակշռմանը: Միջանկյալ մշակաբույսեր (տնկվում են հիմնական բերքը հավաքելուց հետո), որոնք հողը պաշտպանում են մակերեսային ֆիզիկական դեգրադացիայից և անտրոպոգենիկ գործոններից (հորդառատ անձրևներ, քամիներ, հողի անվերահսկելի շարժումները) ; •կենդանական ծագման օրգանական պարարտանյութերի օգտագործումը, նախընտերի է գոմաղբը, հանքային պարարտանյութերի հետ համատեղ, հողի բերրիությունը պահպահովելու և նրան ու մշակաբույսերին սննդատարրերով հավասարակշռված սնուցելու նպատակով: Կիրառվող պարարտանյութերի չափաբաժինները որոշվում են հողում սննդատարրերի հավասարակշռությունը ապահովվելուն ուղղված հաշվարկների հիման վրա, որոնք կատարվում են հողի ագրոքիմիական վերլուծության միջոցով: Այս գործունեությունը պարտադիր է գերչափաբաժիններից խուսափելու (հատկապես, ազոտի) համար, արտադրական ծախսերը նվազեցնելու և շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու համար; •բույսերի կենսաբանական պաշտպանությունը և պրոֆիլակտիկ միջոցների լայնածավալ օգտագործումը, քիմիական նյութերի օգտագործման հնարավոր սահմանափակումը շատ կարևոր են գյուղատնտեսական մշակաբույսերը մոլախոտից զերծ պահելու և դրանց տարածումը կանխելու համար, ինչպես նաև բարձրացնում են այդ նպատակով արվող մեխանիկական աշխատանքների որակը; •հողի մշակման բոլոր աշխատանքները օպտիմալ ժամանակահատվածում կատարելու (հողում ջրի պարունակության կախվածությունը իրականացվող աշխատանքների խորությունից), բերքահավաքի և տեղափոխման համար, պետք է հաշվի առնվեն հողի վիճակի այն պայմանները, որոնք հարմար են այդ աշխատանքները կատարելու համար (ծանրաբեռնվածությունը մեխանիզմի առջևի առանցքի վրա, անվադողերում ճնշման մեծությունը, դրանց քանակը), որպեսզի հողը պաշտպանվի ֆիզիկական քայքայումից: •արոտավայրերի վերահսկվող համակարգի հասնելու միջոցով ռացիոնալ շահագործման և բնական խոտածածկի ու մարգագետինների և տարածքների էրոզիայի ենթակա տեղամասերի պահպանությունը պետք է համահունչ լինի արտադրողականության բարձրացման ձգտման հետ: Անասնապահության թափոնները պետք է այնպես վերամշակվեն, որ աղտոտումը հասցվի նվազագույնի: Կենդանիների թիվն պետք է փոխհամատեղելի լինի հողի այն մակերեսի հետ, որը հնարավոր կլինի մշակել օրգանական պարարտանյութերով, այնպես, որ դրանցում ազոտի չափաբաժինը չգերազանցի 170 կգ N / հա; •ֆերմաները տեղաբախշելիս հարկավոր է հաշվի առնել էկոհամակարգերի պաշտպանության և պահպանության, կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև այդ տարածքի սոցիալական և տնտեսական ասպեկտներին առնչվող հարցերը: Կայուն գյուղատնտեսությունը գյուղական շրջանների համար լավագույն տարբերակ է լուծելու համար իրենց տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրները: Կայուն գյուղատնտեսական իրականացումը փաստորեն իրենից ներկայացնում է «Պատշաճ գյուղատնտեսական գործունեության կոդեքսում» շարադրված միջոցառումների կատարում: Կայուն գյուղատնտեսությունը պետք է դիտարկել նաև ողջ հասարակության զարգացման դինամիկ համատեքստում, որը ներառում է շահեկան արտադրական տարածքները, էկոլոգիական միջավայրը, տեղական և ընդհանուր տնտեսական շահերը, նախորոք մտածելով ապագա սերնդի լիակատար անվտանգության մասին: Պարզելու համար, թե արդյոք կիրառվում է կայուն գյուղատնտեսությունը, անհրաժեշտ է վերահսկել հողի որակը նրա ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները մշտադիտարկումների միջոցով: Այդ առանձնահատկությունները պայմանավորված են հումուսի, կամ օրգանական ածխածնի պարունակությամբ, pH –ի և կազմի, բույսին մատչելի ջրի առկայությամբ, հողի կառուցվածքով և ներթափանցման նկատմամբ դիմադրողունակությամբ և, իհարկե, շարժուն մակրո- և միկրո տարերի առկայությամբ: Այդ հատկություններով հումուսը լավագույնն է, և ցույց է տալիս թե արդյոք ժամանակին կիրառվել է կայուն գյուղատնտեսություն: Ժամանակին հումուսի բարձր պարունակութուն ապահովելը ցույց է տալիս, որ առաջանում են նպաստավոր ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պայմաններ բույսերի զարգացման և կայուն բերք ստանալու համար: Այդ գործոններից առաջատար դերը զբաղեցնում է հողը: Նրա հարատևությունը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրության մեջ նրա անվնաս օգտագործման գործընթացներով՝ դեգրադացիայի բացառում և բերրիության պահպանում և լավացում, ջրերի մաքրության, մարդկանց և կենդանիների առողջության աշտպանություն: Այս կերպ, հողը եկող սերունդներին «կփոխանցվի», որանք էլ այն կօգտագործեն այն նույն պայմաններում, ինչպիսին էր իրենց նախնիների կողմից օգտագործման ժամանակ, և իրենք էլ իրենց հերթին հաջորդ սերունդներին կհանձնեն այն, նույն լավ վիճակով: Կայուն գյուղատնտեսությունը բնութագրվում է բազմաոլորտ արտադրական գործունեությամբ, բուսաբուծությունը ուղղակի կապի մեջ է կենդանաբուծության հետ: Գյուղատնտեսության այս համակարգում ինտենսիվ, արդյունավետ և մրցունակ արտադրական արդյունքներով գործունեությունը ծավալելու համար պարտադիր պետք է կատարվեն շատ պայմաններեր: Դրանցից են`   •մշակաբույսերի մեծ բազմազանությունը, որոնք ունեն հիբրիդների բարձր արդյունավետ ներուժ և հարմարեցված են տեղական պայմաններին: Բազմամյա մշակաբույսերը օգտագործվում են անասունների համար, բայց նաև հողի կառուցվածքի բարելավվման և պահպանման համար: Լոբազգի մշակաբույսերը, նպաստում են հողում ազոտի հավասարակշռմանը: Միջանկյալ մշակաբույսեր (տնկվում են հիմնական բերքը հավաքելուց հետո), որոնք հողը պաշտպանում են մակերեսային ֆիզիկական դեգրադացիայից և անտրոպոգենիկ գործոններից (հորդառատ անձրևներ, քամիներ, հողի անվերահսկելի շարժումները) ; •կենդանական ծագման օրգանական պարարտանյութերի օգտագործումը, նախընտերի է գոմաղբը, հանքային պարարտանյութերի հետ համատեղ, հողի բերրիությունը պահպահովելու և նրան ու մշակաբույսերին սննդատարրերով հավասարակշռված սնուցելու նպատակով: Կիրառվող պարարտանյութերի չափաբաժինները որոշվում են հողում սննդատարրերի հավասարակշռությունը ապահովվելուն ուղղված հաշվարկների հիման վրա, որոնք կատարվում են հողի ագրոքիմիական վերլուծության միջոցով: Այս գործունեությունը պարտադիր է գերչափաբաժիններից խուսափելու (հատկապես, ազոտի) համար, արտադրական ծախսերը նվազեցնելու և շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու համար; •բույսերի կենսաբանական պաշտպանությունը և պրոֆիլակտիկ միջոցների լայնածավալ օգտագործումը, քիմիական նյութերի օգտագործման հնարավոր սահմանափակումը շատ կարևոր են գյուղատնտեսական մշակաբույսերը մոլախոտից զերծ պահելու և դրանց տարածումը կանխելու համար, ինչպես նաև բարձրացնում են այդ նպատակով արվող մեխանիկական աշխատանքների որակը; •հողի մշակման բոլոր աշխատանքները օպտիմալ ժամանակահատվածում կատարելու (հողում ջրի պարունակության կախվածությունը իրականացվող աշխատանքների խորությունից), բերքահավաքի և տեղափոխման համար, պետք է հաշվի առնվեն հողի վիճակի այն պայմանները, որոնք հարմար են այդ աշխատանքները կատարելու համար (ծանրաբեռնվածությունը մեխանիզմի առջևի առանցքի վրա, անվադողերում ճնշման մեծությունը, դրանց քանակը), որպեսզի հողը պաշտպանվի ֆիզիկական քայքայումից: •արոտավայրերի վերահսկվող համակարգի հասնելու միջոցով ռացիոնալ շահագործման և բնական խոտածածկի ու մարգագետինների և տարածքների էրոզիայի ենթակա տեղամասերի պահպանությունը պետք է համահունչ լինի արտադրողականության բարձրացման ձգտման հետ: Անասնապահության թափոնները պետք է այնպես վերամշակվեն, որ աղտոտումը հասցվի նվազագույնի: Կենդանիների թիվն պետք է փոխհամատեղելի լինի հողի այն մակերեսի հետ, որը հնարավոր կլինի մշակել օրգանական պարարտանյութերով, այնպես, որ դրանցում ազոտի չափաբաժինը չգերազանցի 170 կգ N / հա; •ֆերմաները տեղաբախշելիս հարկավոր է հաշվի առնել էկոհամակարգերի պաշտպանության և պահպանության, կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև այդ տարածքի սոցիալական և տնտեսական ասպեկտներին առնչվող հարցերը: Կայուն գյուղատնտեսությունը գյուղական շրջանների համար լավագույն տարբերակ է լուծելու համար իրենց տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրները: Կայուն գյուղատնտեսական իրականացումը փաստորեն իրենից ներկայացնում է «Պատշաճ գյուղատնտեսական գործունեության կոդեքսում» շարադրված միջոցառումների կատարում: Կայուն գյուղատնտեսությունը պետք է դիտարկել նաև ողջ հասարակության զարգացման դինամիկ համատեքստում, որը ներառում է շահեկան արտադրական տարածքները, էկոլոգիական միջավայրը, տեղական և ընդհանուր տնտեսական շահերը, նախորոք մտածելով ապագա սերնդի լիակատար անվտանգության մասին: Պարզելու համար, թե արդյոք կիրառվում է կայուն գյուղատնտեսությունը, անհրաժեշտ է վերահսկել հողի որակը նրա ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները մշտադիտարկումների միջոցով: Այդ առանձնահատկությունները պայմանավորված են հումուսի, կամ օրգանական ածխածնի պարունակությամբ, pH –ի և կազմի, բույսին մատչելի ջրի առկայությամբ, հողի կառուցվածքով և ներթափանցման նկատմամբ դիմադրողունակությամբ և, իհարկե, շարժուն մակրո- և միկրո տարերի առկայությամբ: Այդ հատկություններով հումուսը լավագույնն է, և ցույց է տալիս թե արդյոք ժամանակին կիրառվել է կայուն գյուղատնտեսություն: Ժամանակին հումուսի բարձր պարունակութուն ապահովելը ցույց է տալիս, որ առաջանում են նպաստավոր ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պայմաններ բույսերի զարգացման և կայուն բերք ստանալու համար: «Ճշգրիտ» հասկացությունը վերաբերում է բույսերի աճեցման հետ կապված բոլոր տեխնոլոգիական ուղղությունների մանրակրկիտ կատարմանը` սկսած ցանքային նախապատրաստական աշխատանքներից մինչև բերքահավաքը: Հիմնական ուշադրություն մասնավորապես դարձվում է պարարտանյութերի և բարելավման միջոցների, թունաքիմիկատների և աճի կարգավորիչների կիրառմանը, որոնք հիմնված են հողի մակրո և միկրո սննդատարրերով ապահովվածության մակարդակի, հողի pH-ի, բարելավման միջոցների համապատասխան պահանջների և վնասատուների հնարավոր հարձակման ժամանակահատվածի մասին ճշգրիտ գիտելիքներ ունենալու վրա: Այս նպատակներին հասնելու համար կա ժամանակակից գյուղատնտեսական մեքենաների լայն շրջանակ, որը կառավարում է այդ նյութերը բարդ համակարգչային ծրագրերի օգնությամբ: Նրանք ավտոմատ կերպով գնահատում և բաշխում են պարարտանյութերի քանակներն՝ ըստ հողը սնելու և ցանկալի բերք ստանալու պահանջների: Ճշգրիտ գյուղատնտեսության առաջացումը պայմանավորված է նրանով, որ հաճախ հողերի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկանիշները փոփոխվում են տարածության մեջ նույնիսկ կարճ հեռավորությունների վրա: Ճշգրիտ գյուղատնտեսությունն օգտվում է բոլոր գյուղատնտեսական գիտությունների համալիր գիտելիքներից, որոնք առնչվում են աշխատանքների մեքենայացման գործնական կողմին, պարարտանյութերի, թունաքիմիկատների ու գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ այլ նյութերի կիրառմանը և դրանց նախատեսված քանակների օպտիմալացմանը: Այս նպատակով ճշգրիտ գյուղատնտեսության միջոցով իրագործվում է արդյունավետության, շահույթի, բերքի որակի բարձրացում, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա պարարտանյութերի ու թունաքիմիկատների բացասական ազդեցության նվազեցում: Հաշվի առնելով այն, որ ներկայումս իրականացվող ճշգրիտ գյուղատնտեսության համար պահանջվում են համակարգչային սարքավորումներով հագեցած բարձր արդյունավետությամբ և ճշգրտությամբ շատ թանկ մեքենաներ՝ տեղական պայմաններին հնարավորինս հարմարեցված ծրագրերով, պետք է արձանագրենք, որ գյուղատնտեսության այս տեսակն առայժմ կիրառվում է միայն ԱՄՆ-ում և մի քանի տնտեսապես առավել զարգացած եվրոպական երկրներում փոքր տարածքների վրա: Կենսաբանական Գյուղատնտեսությունը Այն դիտվում է որպես աղտոտման երևույթի դեմ այլընտրանք, որը պայմանավորված է հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների գերնորմավորված օգտագործմամբ: Թեև այս տերմինը մասնագիտական գրականության մեջ օգտագործվում է համեմատաբար լայն մասշտաբով (հատկապես գերմանական և ֆրանսիական), սակայն «կենսաբանական գյուղատնտեսություն» տերմինը կարծես թե տեղին չէ, քանի որ գյուղատնտեսությունը լինում է միայն կենսաբանական և գոյություն չունի որևէ ոչ կենսաբանական գյուղատնտեսություն (Դավիդեսկու, 2006 թ: ) Դրա համար ներկայումս ավելի հաճախ օգտագործվում է «էկոլոգիական գյուղատնտեսություն»արտահայտությունը: Կենսաբանական գյուղատնտեսության հիմնական առանձնահատկությունները կարելի է ամփոփել հետևյալ կերպ` •խորհուրդ է տրվում օգտագործել բազմամյա մշակաբույսերի ցանքաշրջանառություն, որոնցում ընդգրկված են նաև լոբազգի բույսերի տեսակներ; •իրականացնել հողի մակերեսային փխրեցում մեքենայացված աշխատանքների միջոցով; •առաջարկել գոմաղբը որպես հիմնական պարարտանյութ. հեշտ լուծվող հանքային պարարտանյութերն ընդունելի չեն, թույլ է տրվում օգտագործել միայն վատ լուծելի պարարտանյութեր; •կենսաբանական գյուղատնտեսության որոշ տեսակներում խորհուրդ է տրվում որպես պարարտանյութ օգտագործել կոմպոստներ, որոնք ընդունակ են օգուտ քաղել «բնության ուժերից»: Էկոլոգիական հողագործությունն ունի երեք հիմնական նպատակներ, մասնավորապես` •ստանալ որակյալ գյուղատնտեսական արտադրանք` բավարար քանակով և ողջամիտ արժեքով; •բարելավել և պահպանել շրջակա միջավայրի բոլոր ռեսուրսների որակը և նվազագույնի հասցնել աղտոտման աղբյուրները; •բարենպաստ պայմաններ ստեղծել սննդամթերք արտադրողների համար, որպեսզի նրանք իվիճակի լինեն ապահովել հասարակության զարգացման համար անհրաժեշտ արտադրանքի ծավալներ; աշխատանքային միջավայրի անվտանգություն; եկամուտների աճ; բավարարվածություն աշխատանքից և կյանքը ներդաշնակեցնեն բնությանը: Էկոլոգիական հողագործությունում ընդունված է, որ գոմաղբր նպաստում է հողի ֆիզիկաքիմիական, կենսաբանական բնութագրերի և միկրոօրգանիզմների կոմպլեքսի բարելավմանը, հանդիսանում է բույսերին անհրաժեշտ սննդատարրերի հիմնական մատակարարը, իսկ այլ պարարտանյութերի օգտագործումը գյուղատնտեսության այս համակարգում ունի երկրորդական դեր: Հողի մշակման այս տեխնոլոգիաների հիմնական նպատակն է նպաստել նրա կենսաբանական ակտիվության բարձրացմանը: Օրգանական գյուղատնտեսության համակարգի արդյունավետության մակարդակն ավելի ցածր է, քան սովորական, ընդունված համակարգերում և կայուն գյուղատնտեսությունում: Այդ իսկ պատճառով օրգանական գյուղատնտեսությունից ստացված արտադրանքի վաճառքի գներն ավելի բարձր են: Արտադրանքի որակի վերահսկողության համար պահանջվում է օգտագործվող տեխնոլոգիաների հավաստագրում: Արտադրանքը վաճառվում է որոշակի շուկայում: Օրգանական գյուղատնտեսական մեթոդները համարվում են որպես կայուն գյուղատնտեսության համակարգեր: Հետևաբար, կենսաբանական համակարգ կիրառող ցանկացած ֆերմա կկատարի կայուն գյուղատնտեսության պահանջներն արտադրանքի որակի, արտադրության տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի վրա ազդեցությանառումներով: Օրգանական գյուղատնտեսությունը տարբերվում է կենսաբանականից նրանով, որ օգտագործում է միայն օրգանական պարարտանյութեր` համեմատաբար բարձր չափաբաժիններով (կախված տեղական առանձնահատկություններից), և նրա հիմնական նպատակը մշակաբույսերի պարարտացումն է ու հողի կառուցվածքային վիճակի երկարաժամկետ վերականգնումը: Առավելագույն արդյունավետություն ստանալու համար օրգանական գյուղատնտեսության համակարգը կիրառում է մշակաբույսերի ցանքաշրջանառություն` լոբազգի բույսերի մշակմամբ, և, ի լրումն գոմաղբի, օգտագործում է կանաչ պարարտանյութեր ու մշակաբույսերի մնացորդներ: Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար օգտագործում են կենսաբանական միջոցներ, իսկ մոլախոտերի դեմ պայքարելիս օգտագործում են մշակաբույսերի ցանքաշրջանառություն և մեխանիկական միջոցներ: Հաշվի առնելով օրգանական գյուղատնտեսության ցուցումները` կարելի է ասել, որ այն ծայրահեղության հասցված էկոլոգիական գյուղատնտեսություն է: Նյութը տրամադրել է` Հարևանության և գործընկերության եվրոպական մեխանիզմի կողմից ֆինանսավորվող Սև ծովի տարածաշրջանի երկրների համագործակցության համատեղ ծրագրի շրջանակներում կատարվող ,,Հետազոտողների կոլեկտիվ փորձի փոխանցում Ֆերմերներին,, շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսության կայուն և էկոլոգիական կազմակերպմանը միտված (ECO AGRI) նախագծի հայկական մասի համակարգող Գուրգեն Ալեքսանյանը



To top