< ՊՏՂԱՏՈՒՆԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ և ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
23.04.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ծիրանենու և խնձորենու վնասատուներն ու հիվանդությունները և պայքարի համալիր միջոցառումներ դրանց դեմ

Ծիրանենին և խնձորենին հանդիսանում են չափազանց արժեքավոր մշակաբույսեր, որոնց բարձր և որակով բերքի ստացմանը խանգարում են մի շարք վնասատուներ ու հիվանդություններ: Ստորև ներկայացնում ենք հիմնական վնասակար տեսակների նրանց դեմ առաջարկվող պայքարի միջոցառումների մասին: Ծիրանենի- Հիմնական վնասատուներն են լվիճները, պտղացեցերը և պտղակերերը: Գլխավոր հիվանդությունն է ծակոտկեն բծավորությունը: Հանդիպում է նաև ցիտոսպորոզ կամ վարակիչ չորացում, ինչպես նաև մենիլյոզ (մոնիլյալ այրվածք, մոխրագույն փտում) հիվանդությունները: Պայքարի միջոցառումները: Աշնանը` տերևաթափից առաջ, կտրել և այգուց հեռացնել վարակված շիվերն ոը ճյուղերը: Նպաստել ծառերի դիմացկունության բարձրացմանը, ժամանակին ու ճիշտ կատարել պարարտացման աշխատանքները: Գարնան սկզբին ծառերի բները և կմախքային ճյուղրն սպիտակեցնել 20%-անոց կրաքարի լուծույթով: Վեգետացիայի սկզբում ծառերը հիվանդությունների դեմ սրսկել բորդոյան հեղուկ (1%-անոց) կամ կուպրոքսատ (5լ/հա) պատրաստուկներից որևէ մեկով: Ծակոտկեն բծավորություն հիվանդության դեմ բարձր արդյունավետություն է ցուցաբերում տոպազ պատրաստուկը 0.04% խտությամբ: Այս պատրաստուկով բուժումը պետք է կատարել ծաղկաթափից 10- 12 օր հետո, հաջերդ սրսկումը կրկնել 2 շաբաթ անց: Ծիրանենու վնասատունրի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կալիպսո բարձրարդյունաբեր միջատասպանը` 0.25 լ/հա ծախսի քանակով (արրիվո, կարատե, դեցիս և այլն): Վերջին բուժումը վնաստուների դեմ խորհուրդ է տրվում կատարել մանրէակենսաբանական բիտքսիբացիլին կամ լեպիդոցիդ պատրաստուկներից որևէ մեկով (2-3կգ/հա ): Խնձորենի- Հանրապետությունում խնձորենու առավել տարածված հիվանդություններն են խնձորենու ալրացողը և քոսը: Վնասատուներից զ•ալի վնաս են պատճառում վահանակրերը, լվիճները, պտղակերերը, ցեցերը և այ•ու ոստայնատիզը: Պայքարի միջոցառումները: Ծառերի բները, կմախքային ճյուղերի հիմքերը մաքրել հին, չոր, կիսապոկ կեղևներից, ինչպես նաև թափված տերևները և պտուղները հավաքել և այրել: Ծառերի բները և կմախքային ճյուղերի հիմքային մասերը սպիտակեցնել կրակաթի 20%-անոց և թարմ գոմաղբի կամ կավահողի խառնուրդով: Փորել ծառերի մերձբնային տարածությունները: Էտի ժամանկ կտրել և այրել հիվանդ, չորացած ճյուղերը, վնասատուների ձմեռային բները և ձվակույտ կրող շիվերը, չորացած ու մումիացված պտուղները: Ուժեղ վարակված ծառերը խոր էտել, սաղարթը նոսրացնել, ծառերը պապրարտացնել օրգանական և հանքային (հատկապես կալիումական և ֆոսֆորական) պարարտանյութերով: Վեգետացիայի սկզբում բողբոջների ուռչելու շրջանում ծառերը սրսկել կուպրոքսատով (5լ/հա ծախսի քանակով) սնկային հիվանդությունների դեմ պայքարի նպատակով: Իսկական ալրացողի դեմ բարձր արդյունավետություն են ապահովում տոպազ (0.4լ/հա) և բայլետոն (0.3լ/հա) սնկասպանները: Քոս հիվանդության դեմ խորհուրդ է տրվում օգտագործել սկոր (0.2լ/հա) կամ զատօ (ֆլինտ) (0.12կգ/հա) ծախսի քանակով: Քոսերի դեմ պայքարը պետք է սկսել բույսերի կանաչ կոնի փուլից և շարունակել մինչև պտուղները ընկույզի մեծության հասնելը (3-4 բուժում): Համալիր պայքար վնասատուների և հիվանդություններիկ դեմ պետք` է կազմակերպել առաջարկվող սնկասպանների և ներքոհիշյալ միջատասպաններից որևէ մեկի բակային խառնուրդներով (կարատե` 0.2լ/հա, արրիվո` 0.3լ/հա, կալիպսո` 0.25լ/հա և այլն): Ինտեգրացված պայքար կազմակերպելու շրջանակներում խնձորենու պտղակերի դեմ խորհուրդ է տրվում օգտագործել հորմոնային ինսե•ար պատրաստուկը` 0.6կգ/հա ծախսի քանակով: Խնձորնու ցեցի և տերևակեր վնասատուների դեմ ծառերը սրսկել բիտոքսիբացիլինի (3կգ/հա) կամ դենդրոբացիլինի (5կգ/հա) լուծույթներից որևէ մեկով: Այգու ոստայնատզի դեմ պայքար պետք է կազմակերպել օգտագործելով նեորոն (1.5 լ/հա) կամ կոլոիդ ծծումբ (1%-անոց) տզասպանները:



To top