< Ցրտահարության վնասներն ակնառու կլինեն ջերմասիճանի բարձրացումից հետո
10.04.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Արմավիրում հակակարկտային կայաններն ամբողջությամբ տեղադրվել են

Տարիներ շարունակ կարկուտից պարբերաբար վնաս կրող գյուղացիների բերքը պաշտպանելու նպատակով կառավարությունը իրատեսական քայլեր է ձեռնարկել։ Հակակարկտային կայանների տեղադրումը Արմավիրի մարզում գրեթե ամբողջությամբ հասավ վերջնակետին: Հայտնի է, որ կարկտաբեր ամպերը մեր հանրապետության տարածք են նեխուժում Թուրքիայի կողմից և անհրաժեշտություն էր առաջացել հենց այդ տարածքներում փակել ամպերի ճանապարհը` սահմանի ողջ երկայնքով տեղադրելով հակակարկտային կայաններ:   Դեռ նախորդ տարվանից Արմավիրի մարզի սահմանի երկարությամբ սկսեցին տեղադրել 2-րդ պաշտպանիչ գոտի համարվող հակակարկտային կայաններ: Այս տարի եղածին գումարվել է ևս 50-ը՝ ընդհանուր թիվը հասցնելով 165-ի: Կայանների գործունեությունը նախկինում մասամբ իրականացվել է ինքնաբերաբար եղանակի փոփոխությանը զուգընթաց, առանց ամպի տեսակը որոշելու` անձրևաբե՞ր է, թե՞ կարկտաբեր, մասամբ էլ` ռադիոալիքներ որսացող սարքի միջոցով:   Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը կարկուտից փրկելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը կայանքների գործունեությունը կառավարելու է մեկ կենտրոնից, տեղեկացրեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Մեկ կենտրոնից կառավարումը վերաբերում է նաև մասնավոր սեփականություն համարվող հակակարկտային կայաններին, որպեսզի աշխատանքը դրական արդյունք ունենա: Փոխնախարարը նշեց, որ մասնավոր կայանները դարձյալ կշարունակեն մնալ մասնավոր սեփականություն։   Համայնքներում հակակարկտային կայանների առկայությունն եւ գործունեությունը անարդյունավետ կլինի կայանքները չլիցքավորելու դեպքում, ինչը դժվարություններ է ստեղծում գյուղապետերի համար: Նախորդ տարում կային շատ կայանները, որոնք լիցքավորված չէին կամ էլ նախապես լիցքավորելիս, պայմանավորվածության համաձայն, չեն կարողացել ժամանակին փոխանցել վճարները: Այս գործը դյուրինացնելու նպատակով որոշվել է հակակրկտային կայանների գազերի լիցքավորման վճարները որոշակի տոկոսներով գանձել նաև այն համայնքների գյուղապետերից, որոնց գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերը գտնվում են նույն հակակակրկտային կայանի պաշտպանության գոտում:   Մեկ հակակարկտային կայանի լիցքավորման համար մեկ տարվա կտրվածքով պահանջվում է 120 հազար դրամ: Նախորդ տարվանից դեռ 13 համայնք չի վճարել հակակրկտային կայանների գազի լիցքավորման գումարը: Գազի ծառայությունից օգտվելու համար գյուղապետերը պետք է սպասարկող կառույցի հետ աշխատեն պայմանագրային հիմունքներով:



To top