< Ոռոգման սեզոնին ջուր չստանալու պատճառով հասցված վնասի փոխհատուցման մասին
10.04.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ցրտահարության վնասներն ակնառու կլինեն ջերմասիճանի բարձրացումից հետո

Արարատյան դաշտավայրին պատուհաս դարձած եղանակային վատ պայմանները մեծ վնաս հասցրեցին Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը, տուժել են հիմնականում բերքատու ծառերը, որոնք արդեն սաղմանվորովել էին, ինչպես նաև ջերմոցները: Գյուղատնտեսության աջակցության Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ Վաղարշապատի տարածքի գյուղերում մեծամասամբ հիմնված են ջերմոցային տնտեսություններ, որոնք վնասվել են քամու և ձյան պատճառով: Թաց ձյունն ու քամին քանդել և վնասել են ջերմոցների հենասյուները, ցրտահարել կարտոֆիլը, ելակը:   Վաղարշապատի տարածքի Հովտամեջ, Ծիածան, Արագած, Հայթաղ, Արշալույս գյուղերի ջերմոցային տնտեսություններում ավարտվել էին վաղահաս կաղամբի սածիլավորման աշխատանքները: Նրանք, ովքեր կարողացել են ջերոցներում ձեռնարկե պաշտպանիչ միջոցառումներ, պաշտշանել են նաև բերքը, իսկ ովքեր չեն կարողացել` մնացել են ձեռնունայն: Բաղրամյանի տարածքի պտղատու այգիներում նույնպես վնասը մեծ է, բացի դրանից ուժեղ քամին պառկացրել է նաև առվույտի դաշտերը: Ոռոգում չի իկրականացվել ցանցերի անպատրաստության պատճառով: Իսկ հյուսիսային ցիկլոնիով պայմանավորված օդի ցածր ջերմաստիճանը երկար պահպանվեց Արարատյան դաշտավայրում: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ երկարատև ցրտի դեմ պայքարը նվազագույն ցուցանիշ կարող էր ունենալ:   Բնակլիմայական փոփխական պայմաններից ելնելով գիտնականները աշխատում են ծիրանի սելեկցիոն նոր սորտեր ստեղծելու վրա, որոնք ավելի ցրտադիմացկուն կլինեն և ուշ կծաղկեն: Էջմիածնում 5 հա տարածքի վրա անցած տարի հիմնվել են ծիրանի սելեկցիոն այգիներ, որոնք կդիմակայնեն գարնանային ցրտին, ինչպես նաև կապահովեն ծատ բերքատվություն:   Ցրտից պաշտպանվելու ավանդական ծխահարման և ոռոգման եղանակներից բացի գիտնականներն աշխատում են նաև ստեղծել հակացրտահարային համակարգ, նոր սարքավորում, որը մեխանիկական եղանակով փոքր տարածքներում կապահովի մինչև 200 աստիճան տաքություն:   Ցուրտն արդեն իր հետքը թողել է Արմավիրի մարզի գյուղատնտեսության վրա և օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացման հետ մեկտեղ ակնհայտ կդառնա ցրտահարության չափը:



To top