< Գյուղատնտեսական մշակաբույսերը հնարավոր ցրտահարություններից պաշտպանելու նպատակով ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս`
01.04.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Այս տարվա գարունը հերթական տհաճ անակնկալը մատուցեց Արմավիրի մարզի գյուղատնտեսական տնտեսություններին: Չնայած փետրվար-մարտ ամիսները բավականին բարեհաջող էին սկսվել, բայց մարտի վերջին օրերը հերթական անգամ արմավիրցի գյուղացուն կանգնեցրեց <<Կոտրած տաշտակի>> առջև: Մարտի 30-ին հանրապետությունում գրանցված ջերմաստիճանի կտրուկ անկմանը հաջորդեց հզոր ցիկլոնը, ձյան առատ տեղումներն ու ուժգին քամին, որոնք խանգարեցին և անհնար դարձրեցին ցրտի դեմ պայքարելու գյուղացու ջանքերը և մեծ վնասներ հասցրեցին ծիրանենու, սալորենու, վաղահաս դեղձենու , կեռասենու ծառերին, ինչպես նաև խաղողի վաղահաս սորտերին: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի տեղեկացմնամբ` նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ վնասվել են հիմնականում ծիրանենին, որն ամբողջությամբ գտնվում էր ծաղկած վիճակում: Մարզում առկա 4031 հա ծիրանի այգիներից բերքատու է` 3073 հա-ն: Վնասվել են 1227 հա դեղձենու վաղահաս սորտերը, 709 հա սալորենու հիմնական տեսակները, սեղանի սորտի խաղողի այգիները` շուրջ 1700 հա: Մեծ է նաև Վաղարշապատի մի շարք համայնքերում` Արագածում, Արշալույսում, Ծիածանում, Հովտամեջում և Հայթաղում սածիլված վաղահաս կաղամբի վնասվածության հավանականությունը: Ցրտահարվածությունից հիմնականում հաջողվել է պաշտպանել ջերմոցային տնտեսությունները և պոլիէթիլենային ծածկերի տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը: Ցուրտ եղանակը նաև պահպանվել է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արմավիրում գրանցվել է -6-7 C աստիճան: Անկայուն բացասական ջերմաստիճանը կշարունակվի մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, այնուհետև կգրանցվի դրական ջերմաստիճան: Չնայած տևական ցրտերի հասցված լուրջ վնասներին արմավիրցի գյուղացիները շարունակում են պայքարը ցրտահարության դեմ, հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ: Կորուստների իրական ծավալների մասին հստակ տեղեկատվություն կներկայացվի օրեր անց, երբ համայնքներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել իրական վնասների մասին:



To top