< ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՅՔԱՐ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
31.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական մշակաբույսերը հնարավոր ցրտահարություններից պաշտպանելու նպատակով ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս`

• Ջերմատները տաքացնել, ապահովել մշակվող բույսերի համար նորմալ ջերմային ռեժիմներ: • Ջերմոցներում իրականացնել պոլիէթիլենային թաղանթով կրկնակի թաղանթապատում, ջերմոցները ծածկել խսիրներով, պարկերով, խոտերով և այլ պաշտպանիչ նյութերով: Անհրաժեշտության դեպքում ջերմոցների ներսում կազմակերպել մոմավառություն: • Բաց գրունտի ցանքատարածություններում, խաղողի և պտղատու այգիներում անհրաժեշտ է կազմակերպել ծխապատում: Միմյանցից 8-10 մ հեռավորությամբ պատրաստել ծխակույտեր` օգտագործելով աղբ, չորացած ճյուղեր, տերևներ, թեփ, ծղոտ, գոմաղբ և այլ հնարավոր նյութեր: Ծխակույտերը պատրաստելիս անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն հանգամանքը, որ կույտերի ներսում պետք է լցվեն արագ այրվող չոր նյութերը, իսկ վերևի շերտում` ավելի խոնավ և դանդաղ այրվող նյութերը: • Այգիներում խորհուրդ է տրվում նաև իրականացնել ոռոգումներ, կարճատև ցրտահարությունների դեպքերում` ուշ ժամերի, իսկ ավելի ուժեղ և երկարատև ցրտահարությունների դեպքում` գիշերային ժամերին:



To top