< ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ
26.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՅՔԱՐ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Մոլախոտերը աճելով մշակվող բույսերի ցանքերում, օգտագործում են նրանց սննդանյութերը, ջուրը,թուլացնում ֆոտոսինթեզի ընթացքը: Արդյունքում ստացվում է ցածրորակ արտադրանք և ընկնում է մշակաբույսերի բերքատվությունը: Մոլախոտերը նաև վնասատուների և հիվանդությունների զարգացման ուտարածման օջախ են: Դրանք աչքի են ընկնում բարձր պտղաբերությամբ, սերմերը հասունանում են տարբերժամկետներում, ծլունակությունը պահպանում են տասնյակ տարիներ: Շատ մոլախոտեր բազմանում են նաևվեգետատիվ ճանապարհով: Մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումները բաժանվում են 2 խմբի` կանխարգելիչ և ոչնչացնող: Կանխարգելիչ միջոցառումներից են - սերմանյութի ժամանակին զտում, - որպես պարարտանյութ գոմաղբի ճիշտ պահպանում ու օգտագործում, - ջրովի տարածքներում վեգետացիայի ընթացքում առուների մաքրում մոլախոտերից կամ ջրի հունի մոտ զտիչցանցերի տեղադրում, - անմշակ տարածություններում մոլախոտերի հնձում` մինչև ծաղկումը, - գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների մաքրում մոլախոտերի վեգետատիվ օրգաններից` դաշտիցդաշտ անցնելիս, - ցանքը կատարել ժամանակին և բարձրորակ սերմերով: Ոչնչացնող միջոցառումները կիրառվում են հողի հիմնական նախացանքային մշակման և ցանքերի խնամքիժամանակ` կիրառելով պայքարի ագրոտեխնիկական և քիմիական մեթոդներ: Ագրոտեխնիկական միջոցառումներ Հողի աշնանային մշակության ճիշտ կիրառում, որը բաղկացած է խոզանի երեսվարից և խորը վարից (ցրտահերկ):Խոզանի երեսվարը կատարում են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին զուգընթաց կամ 1-2 օրհետո: Այն նպաստում է մոլախոտերի սերմերի ծլելուն, ծլարմատավոր ու կոճղարմատավոր մոլախոտերիճնշմանը: Ցրտահերկը կատարում են ինչպես երեսվարած, այնպես էլ խոզանի երեսվար չկատարած դաշտերում` 25-30 սմխորությամբ: Ցրտահերկից հետո տևական տաք եղանակը նպաստում է մոլախոտերի ծլելուն, այս դեպքում մինչևձմռան վրա հասնելը անհրաժեշտ է կատարել մեկ կուլտիվացիա` մոլախոտերի ոչնչացման նպատակով: Նախացանքային մշակման ժամանակ հողի մաքրում են նոր ծլած մոլախոտերից ու նրանց վեգետատիվօրգաններից, այդ նպատակով նախքան ցանքը կատարում են 1-2 կուլտիվացիա` կախված դաշտիմոլախոտվածությունից: Մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներից է նաև ցանքաշրջանառությունների կիրառումը: Վեգետացիայիընթացքում քաղհան-փխրեցումների կիրառումը շարահերկ մշակաբույսերի միջշարային տարածություններում: Քիմիական միջոցառումներ: Այն հնարավորություն է տալիս հերբիցիդների կիրառմամբ մոլախոտերից դաշտըազատել կարճ ժամանակամիջոցում: Հերբիցիդները բաժանվում են 2 խմբի` համատարած և ընտրողաբարազդողների: Համատարած ազդեցության հերբիցիդները հավասար չափով ազդում են մոլախոտերի և մշակաբույսերի վրա:Կիրառում են ցելերում, առուների և ճանապարհների եզրերին, գարնանացան մշակաբույսերի համար աշնանը կամցանքից 20-30 օր առաջ: Այժմ նման ազդեցության հերբիցիդներից են Ռաունդապը, Ուրագանը, որոնք կիրառվում են միամյա և բազմամյամոլախոտերի դեմ` հետևյալ նորմաներով. Ռաունդապ -խաղողի և պտղատու այգիներում`4-8 լ/հա` առանց մշակաբույսերի վրա ցողելու - զբաղեցված ցել` 6-8 լ/հա, - միջդաշտային ճանապարհների եզրեր` 8-10 լ/հա ՈՒրագան - խաղողի և պտղատու այգիներում, ինչպես նաև նախորդի բերքահավաքից հետո գարնանացան մշակաբույսերիտակ դնելու նպատակով` 4-6 լ/հա, - չզբաղեցված ցել` 2-4 լ/հա:



To top