< ՀՈՐԹԵՐԻ ՆԵՈԱՍԿԱՐԻԴԻՈԶ
26.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Խաղողի այու նորմալ աճը,զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմանները ագրոտեխնիկական և ‎ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են. 1. վազերի էտն ու ձևավորումը 2. վազերի հենակավորումը (լարային այ•ում շպալերայի հիմնում) 3. կանաչ հատումները (հատկապես շվատումը) 4. այգու հողի մշակությունը 5. այգու պարարտացումը և սնուցումը 6. այգու ոռոգումը 7. վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը 8. խաղողի բերքահավաքը Խաղողի այգում գարնան աշխատանքներն այգեթաղ շրջաններում սկսվում են այգեբացով: Այգեբացը կատարում են սառնամանիքների վտանգն անցնելուց և հողի քեշի գալուց հետո, առանց ձգձգումների` սեղմ ժամկետում: Զգուշությամբ պետք է հեռացնել ծածկող հողաշերտը և բացել վազերի բունը` 10-15 սմ խորությամբ, որպեսզի բնի վրա եղած մակերեսային արմատները և ավելորդ բնարմատները հեշտությամբ հեռացվեն: Վազերի էտը մի միջոց է, որով նորտունկ-երիտասարդ վազերին որոշ ձև է տրվում, իսկ բերքատու վազերից ամեն տարի հեռացվում են հատկապես միամյա մատերի, ինչպես նաև բազմամյա ճյուղերի (թև, ենթաթև) մի մասը և վազը պահվում է տրված ձևավորման սահմաններում: Էտի նպատակներն են` ա/ բարձրացնել ստացվող բերքի որակը, բ/ կանոնավորել վազերի ամենամյա նորմալ աճը, որով և կապահովվի բարձր ու կայուն բերքատվությունը, գ/հեշտացնել այգում տարվող աշխատանքները և պայմաններ ստեղծել աշխատարար գործողությունների առավելագույն մեքենայացմանը: Էտի ժամանակ վազին տրվում է որոշ բեռնվածություն (աչքերի որոշ քանակ) կախված սորտի առանձնահատկություններից, հողակլիմայական պայմաններից և վազի ձևավորման սիստեմից ու մշակման ձևից: Այսպես. օրինակ` Ոսկեհատ սորտի վազին, շպալերային այ•իներում, առանց բնի բազմաթիվ հովհարանաման ձևավորման դեպքում տրվում է 80-90 աչք բեռնվածություն, իսկ մրգային այգում, կարճ և խառը էտի դեպքում` 120-130 աչք: Վազի բերքատու մատի էտի երկարությունը կախված է խաղողի սորտից, տեղի հողակլիմայական պայմաններից և մշակման ձևից: Օրինակ` երկար էտ կարելի էկատարել ուժեղ աճ ունեցող սորտերի նկատմամբ, խոնավ, համեմատաբար ոչ շատ շոգ վայրերում, հարուստ հողերում և լարային այգիներւմ, իսկ կարճ էտ` թույլ աճեցողություն ունեցող սորտերի և վազերի նկատմամբ (Կախեթ, Նազելի և այն, տաք և չոր վայերում, աղքատ հողերում և թմբային այգիներում): Էտը կատարվում է այգեգործական մկրատով: Մատը կտրում են աչքից 0,5-1 սմ բարձր, աչքին հակառակ թեքությամբ: Էտի ժամկետը կախված է տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններից` այգեթաղ շրջաններում (կենտրոնական գոտիներ) էտը կատարում են գարնանը, իսկ մեղմ կլիմա ունեցող շրջաններում, երբ ջերմաստիճանը 0 աստիճանից բարձր է: Խաղողի վազի ձևավորումները բազմազան են: Ձևավորումներից յուրաքանչյուրը լավագույնն է, եթե այն համապատասխանում է վայրի պայմաններին և տվյալ սորտին: Հայաստանի խաղողագործական տարբեր տարածաշրջաններում, ելնելով հողակլիմայական պայմանների բազմազանությունից, բազմաթիվ սորտերի առանձնահատկություններից և մշակության ձևից, վազերին տրվել է տարբեր ձևավորումներ: Արարատյան, Կենտրոնական և Դարալագյազի գոտիների շպլերային այգիներում կիրառվում է առանց բնի բազմաթև հովհարանման սիստեմի ձևավորում, իսկ հին թմբային այգիներում` կարճ և խառը էտ: Հյուսիս-արևելյան շրջաններում, մեկ և երկու թևանի Գյուիոյի, միջակ բարձրությամբ բնով, 3-4 պտղահանգույցներով (բերքատու օղակ) և բազմաթև հովհարանման ձևավորումները: Մեղրու շրջանում ընդունված է Մեղրու տեղական սիստեմի ձևավորումը: Առանց բնի և բնով հովհարանման և Գյուիոյի մեկ ու երկթևանի ձևավորումները թույլ են տալիս մեքենայացնելու այգում կատարվող ծանր աշխատանքների մեծ մասը (վար,կուլտիվացիա, պարարտացում, բուժումներ և այլն): Առանց բնի բազմաթև ազատ հովհարանման ձևավորման դեպքում վազերը կարող են ունենալ 4-8 թև: Թևերը սկսվում են հողի տակից կամ մակերեսից և դասավորվում լարերի վրա: Այս սիստեմը կիրառվում է այգեթաղ շրջաններում, որովհետև ճկուն սիստեմ է և ուզած ժամանակ կարելի է ավելացնել կամ պակասեցնել թևերի քանակը, ծերացած թևերը փոխարինել նորերով: Յուրաքանչյուր թևի կամ ենթաթևի վրա դասավորված են բերքատու օղակներ (պտղահանգույցներ): Բերքատու օղակը կազմված է փոխարինող և բերքատու մատերից: Փոխարինողը գտնվում է բերքատու մատից ցած և էտվում է 2-3 աչքի, իսկ բերքատու մատը` 6-12 աչքի վրա (նայած սորտի և վազի աճեցողության): Միջակ բարձրությամբ բնով բազմաթև հովհարանման ձևավորումը համարյա նույնն է, ինչ որ առանց բնի բազմաթև հովհարանման ձևավորումը, միայն այս դեպքում թևերը սկսվում են բնի 40-50սմ բարձությունից: Գյուիոյի մեկ թևանի ձևավորման դեպքում վազն ունենում է ընդամենը մեկ թև, որի վրա գտնվում է մեկ բերքատու օղակ (մեկ փոխարինող և մեկ բերքատու մատ), իսկ Գյուիոյի երկթևանի սիստեմի դեպքում վազն ունենում է երկու թև, յուրաքանչյուրը մեկական բերքատու օղակով: Մեղրու տեղական սիստեմով ձևավորելիս վազերին տրվում է 0,8-1մ բարձությամբ բուն, որի ծայրամասում թողնում են 2-4 մատ. յուրաքանչյուրը էտելով 8-10 աչքի վրա: Բունն ուղղաձիգ պահելու համար նրան կապում են ձողափայտին: Էտից հետո մատերը չեն կապում ձողափայտին, մինչև աչքերից աճած շիվերը հասնում են 15-20սմ երկարության (այդ ժամանակ արդեն անցած է լինում ցրտահարության վտանգը): Այնուհետև մատերը, որոնք շիվերի ծանրության տակ թեքվել էին դեպի ցած, կորացնում են և կապում ձողափայտից կամ վազի բնից: Խաղողի վազերի հենակավորումը տարբեր այգեգործական շրջաններում և մշակության տարբեր ձևերում տարբեր է (շպալերա, ձողափայտ, նեցուկ և այլն): Այժմ բազմազան հենակավորումներից լավագույնը շպալերան է (լարային սիստեմը), որի դեպքում վազերի թևերը, ենթաթևերը և մատերը կապվում են I և երբեմն II լարին, իսկ շվերը`հաջորդաբար վերին լարերին: Շպալերային այգիներում ծանր աշխատատար ագրոմիջոցառումներին` այգեվարը, կուտիվացիան, այգու բուժումները, ինչպես և որոշ չափով այգեթաղը մեքենայացվում են: Այգում շպալեր հիմնելու համար շարքերի եզրերին (վերջին վազից 60-80սմ հեռու) 70 աստիճան թեքությամբ տնկում են խարսխասյուներ, իսկ շարքերի երկարությամբ` 8-10մ հեռավորությամբ միջանկյալ սյուներ: Շպալերային սյուների համապատասխան բարձրությունների վրա ամրացված ենկեռեր, որոնց միջով տարվում են ցինկապատ լարեր, ու դրանց վրա (ձ•ելուց հետո) կատարվում է չոր և կանաչ կապը: Խաղողի վազի կանաչ հատումները էտը լրացնող ‎ֆոտոտեխնիկական կարևոր միջոցառումներ են: Նրանց նպատակն է կանոնավորել վազի նորմալ աճը, կանխելով սննդանյութերի ավելորդ ծախսը, լավացնելով օդի և լույսի թափանցիկությունը, նվազեցնելով հիվանդությունների ու վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները և հեշտացնել այգում կատարվող աշխատանքները: Կանաչ հատումները բազմազան են, դրանցից են շվատումը, ծերատումը, բճատումը, շվերի կարճացումը, տերևատումը և այլն: Կանաչ հատումներից ամենակիրառականը և կարևորը շվատումն է, որը կատարվում է բոլոր խաղողագործական շրջաններում և բոլոր սորտերի նկատմամբ: Շվատման նպատակն է` կանոնավորել պտղաբերող և անպտղատու շվերի փոխհարաբերությունը, ապահովել վազի ճիշտ ձևավորումը և ամենամյա էտը, ստեղծել շվերի համաչափ ազատ դասավորման հնարավորություն, որպեսզի օդը և արևի լույսը ազատ թափանցեն նրանց մեջ: Շվատելիս հեռացվում են վազի բնի, թևերի, ենթաթևերի և մատերի վրա աճած այն ոչ բերքատու շվերը, որոնք հետա•այում էտի և ձեւավորման համար պիտանի չեն: Շվատելիս պետք է հաշնի առնել շվերի աճի ուժը և հեռացնել այնքան շվեր, որ վազի վրա մնացածները չհոռանան: Միաժամանակ շվատման ընթացքում պետք է ուղղել էտի ժամանակ թույլ տրված սխալները (հեռացնել վազի վրա մնացած չորուկները, ավելորդ մատերը և այլն): Շվատումը կատարում են երկու ան•ամ` առաջին շվատումը կատարվում է այն ժամանակ, երբ շվերի վրա պարզ երևում են ծաղկաբույլերը (երբ շվերն ունեն 10-15 սմ երկաություն (մայիսի 10-15-ը), որպեսզի սխալմամբ չհեռացվեն բերքատու շվերը, իսկ երկրորդ շվատումը` ծաղկումն ավարտելուց հետո (հունիսի կեսեին): Կանաչ հատումների մյուս գործողությունները կատարվում են` հաշվի առնելով սորտի առանձնահատկությունները և շրջանի հողակիմայական պայմանները: Օրինակ, բճատում են այն սորտերը, որոնք ունեն ուժեղ բճակալման հատկություն, որպեսզի ուժեղացնեն հիմնական շվեի աճը: Շվերի կարճացումը կատարվում է առավելապես խոնավ շրջաններում և այն էլ փարթամ աճ ունեցող սորտերի նկատմամբ, որպեսզի պակասեցնեն հիվանդություններին նպաստող պայմանները և հեշտացնեն այգում կատարվող աշխատանքները: Խաղողի այգու հողի մշակությունը Խաղողի այգու հողի ամենամյա մշակման գլխավոր խնդիրն է հողում ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի լավագույն ձևով ընթանան հողի ‎ֆիզիկա-քիմիական և կենսաբանական գործողությունները: Հողի ռացիոնալ մշակումով հնարավոր է վերականգնել նրա մշտական ար•ավանդությունը: Բացի այդ, հողի մշակմամբ պայքար է տարվում մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ և նվազեցվում է հողի մակերեսից ջրի գոլորշացումը: Խաղողի այգու հողի մշակությունը տարբերվում է միամյա բույսերի համար կատարվող հողի մշակությունից: Այ•ու միջշարքային տարածություններն ամեն տարի մի քանի ան•ամ տարբեր խորությամբ փխրեցնում են: Շարատունկ-շպալերային այգիների միջշարքային տարածություններում անհրաժեշտ է կատարել աշնանային կամ գարնանային խորը վար, իսկ ոչ այգեթաղ շրջաններում` նաև ձմեռային վար (եթե հողը սառած չէ): Գարնանային վարի աշխատանքները պետք է սկսել էտից և չորակապից անմիջապես հետո և ավարտել մինչև աչքերի բացվելը: Գարնան և ամռան ամիսներին միջշարքային տարածություններում պետք է կատարել կուլտիվացիա և չիզելում: Շպալերային այգիներում, որտեղ միջշարքային տարածությունն ընդունված է 2,5մ կամ 2,7մ և միանգամայն հնարավոր է մեքենայացված մշակությունը, այգեվարը պետք է կատարել ՊՌՎՆ-2,5 գութանով: Այգեվարը պետք է կատարվի որակով և այնպես, որ հնարավորության սահմաններում առավել չափով ընդգրկվի միջշարքային տարածությունը: Այգեվարը երիտասարդ այգիներում պետք է կատարվի 18-20 սմ, իսկ բերքատու այգիներում` 20-30սմ խորությամբ: Միջվազային տարածությունները պետք է փորել բահով: Այն այգիներում, որտեղ հնարավոր չէ աշխատանքները մեքենայացնել, այգեվարի փոխարեն կատարվում է համատարած այգեփոր (բահով) և այգեթաղ շրջաններում վազերը թաղում են ձեռքով: Այգեթաղը կատարվում է վեգետացիայի վերջում, այնպես, որ վազը ծածկվի 15 սմ հողի շերտով: Կուլտիվացիան և չիզելումը կատարվում է վեգետացիայի ընթացքում` 3-4 անգամ,յուրաքանչյուր այգեջրից 5-6 օր հետո,10-12 սմ խորությամբ: Կուլտիվացիան կատարվումէ ՊՌՎՆ-2,5 գութանով: Արարատյան եւ Կնտրոնական գոտու այգիներում հողը միևնույն խորությամբ մշակելու հետևանքով վարելաշերտի տակ հողը խիստ նստում-ամրանում է: Բացի այդ, կրով հարուստ և փոշիացած հողը ոռոգելուց վերին շերտի կիրը լվացվում և ալիքաձև նստում է 25-50սմ խորության սահմաններում, կազմելով 0,5-2սմ հաստությամբ կարբոնատային ենթաշերտ, որի տակ առաջանում է ցեմենտացած ամուր զանգված` 10-40 սմ հաստությամբ, որը թուլացնում է վազի արմատային սիստեմի գործունեությունը: Այս դեպքում վազերի աճման ուժն ու բերքատվությունը վերական•նելու, արմատային սիստեմը թարմացնելու համար անհրաժեշտ է միջշարքային տարածությունները փխրեցնել 55-60սմ խորությամբ: Խորը փխրեցումը կատարվում է ՊՌՎՆ-2,5 գութան-փխրեցուցիչի միջոցով, որի վրա անհրաժեշտ է տեղակայել 3 հատ 160 սմ ընդգրկման լայնություն ունեցող դուր-փխրեցուցիչ: Կենտրոնական դուր-փխրեցուցիչը պետք է հողի մեջ խորանա 55-60 սմ, իսկ կողայինները` 30-35 սմ: Խորը փխրեցման աշխատանքները նույն այգում պետք է կատարել երկու տարվա ընթացքում` առաջին տարին փխրեցնել կենտ, իսկ երկրորդ տարին` զույգ միջշարքերը: Այս փխրեցման հետ միաժամանակ պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդով` հեկտարին տալով 100կգ ազոտ, 120կգ ‎ֆոսֆոր, 90 կգ կալիում ` ազդող նյութի հաշվով /ֆիզիկական քաշով համապատասխանաբար 150-235, 20-400,170-330կգ/ 30 տոննա փտած գոմաղբ և փխրեցումից հետո այգին առատ ջրել: Խորը փխրեցման աշխատանքները անհրաժեշտ է կատարել աշնանը` բերքահավաքից հետո կամ վաղ գարնանը` վազի հյութաշարժն սկսելուց 10-15 օր առաջ:     Խաղողի այգու պարարտացումն ու սնուցումը Բազմաթիվ ագրոձեռնարկումների շարքում կարևոր նշանակություն ունի այգու պարարտացումը օրգանական և հանքային պարարտանյութերով: Պարզված է, որ միջին բերքատվության դեպքում ամեն տարի վազերը մեկ հեկտար տարածությունից վերցնում են մոտավորապես 50-80կգ ազոտ, 30-60 կգ ‎ֆոսֆոր և 50-100կգ կալիում ազդող նյութի հաշվով / ֆիզիկական քաշով համապատասխանաբար 150-235, 200-400,170-330կգ/: Այգին գոմաղբով կարելի է պարարտացնել երեք տաին մեկ անգամ, հեկտարին տալով 30-40 տոննա գոմաղբ: Պարարտանյութերը (մանավանդ դժվարալուծ) հողը պետք է մտցնել խորը, որպեսզի մոտ գտնվեն վազերի արմատներին: Ելնելով կատարված փորձերի և արտադրության առաջավորների փորձից, խաղողի բերքատու այգու մեկ հեկտարին նպատակահարմար է տալ 90-100կգ ազոտ, 120-130կգ ‎ֆոսֆոր, 90-100կգ կալիում ազդող նյութերի հաշվով/ֆիզիկական քաշով 265-295, 600-660,300-330կգ/: Շպալերային այգիների պարարտացման համար, որտեղ միջշարքային տարածությունները մշակվում են տրակտորներով ՊՌՎՆ-2,5 մեքենայի վրա հարմարացված բունկերներով: Թմբային այգիները պարարտացնելիս վզի բնից 50-60սմ հեռավորությամբ և 30-35 սմ խորությամբ բահով օջախներ պետք է բացել և ‎ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերը լցնել այնտեղ ու ծածկել հողով: Լավ է այդ պարարտացումը կատարել գարնանը: Խաղողի վազն իր զարգացման շրջաններում այս կամ այն սննդանյութի նկատմամբտարբեր պահանջ է ունենում, ուստի վեգետացիայի շրջանում սնուցման նպատակն է այն է, որ վազն իր պահանջի համեմատ տվյալ ժամանակաշրջանում ստանա անհրաժեշտ սննդանյութերը: Այս դեպքում սահմանափակվում է նաև սննդանյութերի կորուստը հողում: Սնուցումը պետք է տալ երկու անգամ` առաջին անգամ նախքան ծաղկումը (մայիսի առաջին կեսին) հեկտարին տալով 30-35կգ ազոտ, 20-25կգ ‎ֆոսֆոր և 15-20կգ կալիում, /ֆիզիկական` 90-100,130-170,35-70կգ/, երկրորդ սնուցումը` ծաղկումից 10-15 օր հետո (հունիսի երկրորդ կեսին)հեկտարին 15-20 կգ ազոտ, 30-40 կգ ‎ֆոսֆոր և 15-20կգ կալիում (ազդող նյութերի հաշվով): Շպալերային այգիների սնուցումը նույնպես կատարվում է ՊՌՎՆ-2,5 գութանի վրա հարմարեցված բունկիրներով:



To top