<  ԷԽԻՆՈԿՈԿՈԶ
24.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՈՐԹԵՐԻ ՆԵՈԱՍԿԱՐԻԴԻՈԶ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Նեոասկարիդոզը (ասկարիդոզը), հանրապետությունում ամենատարածված հորթերի ճիճվային հիվանդությունն է, որով կենդանիները վարակվում են մինչև 4 ամսեկան հասակը£ Հարուցիչը` մինչև 30սմ երկարություն ունեցող որդը, տեղակայվում է հորթերի բարակ աղիքներում: Մինչ մակաբուծման վերջնական վայրը (բարակ աղիներ) տեղակայվելը, այդ որդի թրթուրները անցնում են երկար ճանապարհ, ախտահարելով տիրոջ համարյա բոլոր ներքին օրգանները` հատկապես թոքերը: Ներկայումս բացահայտվել է, նեոասկարիդոզով հորթերի ներար•անդային վարակման ճանապարհը, որի հետևանքով, ծնվելուց արդեն 25-31 օր անց, հորթերի արտաթորանքի հետ արտաքին միջավայր են արտազատվում հարուցչի ձվերը: Հորթերը այդ որդով կարող են վարակվել նաև մոր կաթի միջոցով: Հիվանդությունը հորթերի մոտ արձանագրվում է կլոր տարի, հատկապես մայիս-հունիս ամիսներին: ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ Նեոասկարիդոզի նշանները հորթերի մոտ ի հայտ են գալիս ծնվելուց արդեն մեկ շաբաթ անց և նրանց արտահայվածության աստիճանը կախված է ինվազիայի ինտենսիվությունից (աղիներում մակաբուծվող որդերի քանակությունից): Նեոասկարիդոզով հիվանդ հորթերի մոտ նվազում է ախորժակը, կաթը ընդունելուց անմիջապես հետո առաջանում են փքանքի նշաններ, բերանից գալիս է ացետոնիª ասկարիդոզին բնորոշ հոտ: Հորթերը հազում և նիհարում են, ի հայտ են գալիս սուր թոքաբորբի նշաններ: Բնորոշ նշաններից են նաև փորլուծը, կղկղանքը հաճախ ունենում է սև •ունավորում: Ծանր ընթացքի դեպքում, հիվանդ հորթերի մոտ առաջանում են հաճախակի միզազատության, շնչառության դժվարեցման և ներվային նշաններ: Հանրապետության տնտեսություններում նեոասկարիդոզը հաճախ հանդես է •ալիս էյմերիոզի (կոկցիդիոզի) հետ համատեղ: Շատ անասնապահներ հորթերի մոտ արձանագրելով թոքաբորբին բնորոշ նշաններ, այն սխալմամբ բուժում են տարբեր հակաբիոտիկներով, որը բացարձակ արդյունք չի տալիս£ Հետևաբար, նշված հասակային խմբերին պատկանող կենդանիների մոտ թոքաբորբի նշաններ նկատելուց առաջ, պետք է կենդանիներին հետազոտել նեոասկարիդոզի նկատմամբ և կատարել ճիճվաթափություն£ ԲՈՒԺՈՒՄԸ Նեոասկարիդոզով հիվանդ հորթերին բուժում են` ընտրելով հանրապետության անասնաբուժական դեղատնային ցանցի կողմից առաջարկվող հետևյալ` Ալբենոլ, Լևա-200ՎՍ, Ալբեն, Բենվետ, Բենդազ և Ալբեն ֆորտե դեղամիջոցներից որևէ մեկը(տես դեղի ներդիր թերթիկը): Հիվանդությունը կանխարգելելու նպատակով հղի կովերին և մինչև չորս ամսեկան հորթերին պահում են անջատ: Հորթերին առաջին անգամ ճիճվաթափում են մեկ ամսեկան հասակում, 5 օր պահելով անասնաշենքում, այնուհետև գոմաղբը հավաքում և ենթարկում են կենսաջերմային մշակման: Կովերին արոտի են հանում այն արոտավայրերը, որտեղ չեն եղել մինչև 5 ամսեկան հորթերը:



To top