< Բուսական յուղերի օգտակարությունը
21.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԷԽԻՆՈԿՈԿՈԶ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Էխինոկոկոզը յուղատնտեսական, վայրի կենդանիների և մարդու խիստ տարածված ճիճվային հիվանդություն է, որը հարուցվում է Taeniata ենթակարգին պատկանող, Taeniidae ընտանիքի մեջ մտնող տափակ որդերի թրթուրների կողմից: Թրթուրները հիմնականում տեղակայվում են լյարդում, թոքերում և օրգանիզմի համարյա բոլոր օրգաններում և հյուսվածքներում: Հարուցիչը առաջին անգամ մանրամասն նկարագրվել է 1782 թվականինի Բաչի կողմից: Հարուցչի ձևաբանությունը: Թրթուրային ձևը Echinococcus granulosus-ը, կախված զարգացման աստիճանից և տեղադրման վայրից, տարբեր չափսեր ունեցող բուշտ է, որը կազմված է ներքին` սաղմնային կամ հերմինատիվ թաղանթից և արտաքին, ամուր շարակցահյուսվածքային կառուցվածք ունեցող թաղանթից: Ներքին թաղանթը օժտված է նոր բշտեր սինթզելու հատկությամբ: Բուշտը պարունակում է բաց դեղնավուն հեղուկ, որի մեջ լողում են դուստր և թոռ բշտերը: Կախված կենդանու տեսակից, հասակից և օրգանիզմի դիմադրողականության վիճակից, տարբերակում են էխինոկոկի բշտերի հետևյալ տարատեսակները. E. veterinorum - բշտեր են, որոնք իրենց մեջ պարունակում են միայն հեղուկ և արտազատիչ պատիճներով սկոլեքսներ: Այսպիսի բշտեր հանդիպում են թույլ դիմադրողականություն ունեցող երիտասարդ կենդանիների մոտ: Նման բշտեր կարող են հանդիպել նաև մարդկանց մոտ: E. hominis - Բշտեր են, որոնք բացի արտազատիչ պատիճից, օժտված են դուստր և թոռ բշտեր սինթեզելու հատկությամբ, որոնք ազատ լողում են բշտի պարունակյալի մակերեսին: Այսպիսի բշտեր հաճախ առաջանում են կենդանիների, սակավ մարդկանց մոտ: E. acephalocysticus - սրանք ստերիլ բշտերն են, որոնց մեջ բացակայում են արտազատիչ պատիճները, սակայն նրանց մոտ հնարավոր է ձևավորվեն դուստր կամ էլ թոռ բշտերը: Այսպիսի բշտեր ձևավորվում են բարձր դիմադրողականություն ունեցող կենդանիների օրգանիզմում: Վերջնական տերերի, մսակերների բարակ աղիքներում մակաբուծվող Echinococcus g. granulosus ցեստոդը ունենում է 2-6 մմ երկարություն, կազմված է 3-4 հատվածներից, սկոլեքսը զինված է երկշարք դասավորված 28-40 հատ կեռիկներով: Հասուն հատվածում տեղակայված է պարկանման, ձվերով լեցուն արգանդը: Յուրաքանչյուր հատվածը ունի մեկ սեռական անցք: Հարուցչի ձվերի տրամագիծը 0,030-0,036 մմ է, ունեն դեղնագորշավուն գունավորում: Հաջորդ հարուցչի E. g. eguinus-ի վերջնական տերերն են հանդիսանում շները և կարմիր աղվեսները, իսկ միջանյալ տերերըª ձիերը և ավանակները: Հարուցչի կենսակերպը: Հարուցչի վերջնական տերերըª` շունը, գայլը, այլ վայրի մսակերները կղկղանքի հետ արտաքին միջավայր են արտազատում հարուցչի ձվերով լեցուն հասուն հատվածներին, որոք օժտված են տեղաշարժվելու ընդունակությամբ, այսպես նրանք կղկղանքից կարող են հեռանալ մինչև 20 սանտիմետր, ընդ որում , երբեմն էլ բարձրանալ բույսերի ցողունների վրա: Շարժման ժամանակ հատվածները պատռվում են և արտաքին միջավայրը աղտոտվում է հարուցչի ձվերով: Միջանկյալ տերերը վարակվում են կերի կամ ջրի հետ միասին կուլ տալով հարուցիչների հատվածներին կամ էլ ձվերին: Ստամոքսում օնկոսֆերայի թաղանթը մարսվում է, սաղմը ներդրվելով աղեպատի մեջ, անցնում է արյան կամ ավիշի մեջ և տարածվում բոլոր օրգաններում և հյուսվածքներում, որտեղ և շատ դանդաղ ձևավորվում է բուշտը: Բշտերը վարակիչ են դառնում վեց ամսից, սակայն նրանց զարգացումը շարունակվում է տարիներով: Կրծքի վանդակում և որովայնի խոռոչում գտնվող բշտերից կարելի է առանձնացնել մի քանի լիտր հեղուկ: Ոչխարների մոտ բշտերի 70% հայտնաբերվում են թոքերում, իսկ 25% լյարդում, մնացած 5% այլ օրգաններում: Տավարի և ձիերի մոտ բշտերի 90% հայտնաբերվում են միայն լյարդում: Ձիերի մոտ մոտ բշտերի շուրջը ձևավորվում է հաստ ֆիբրոզային պատիճը: Վերջնական տերերը վարակվում են ուտելով էխինոկոկի բշտերով վարակված միջանկյալ տերերի ներքին օրգանները: Վերջնական տիրոջ աղիքներում հարուցիչը սեռահասուն է դառնում 2-3 ամսվա ընթացքում, իսկ մակաբուծման տևողությունը կազմում է 5-6 ամիս: Համաճարակաբանությունը: Էխինոկոկոզը տարածված է բոլոր մայրցամաքներում, հանդիպում է նաև մեզ մոտ, ինչպես նաև մեր հարևան երկրներում: E. g. granulosus միայն Իսլանդիայում և Իռլանդիայում չի հանդիպում: Էխինոկոկոզի համաճարակաբանությունում գլխավոր դերը կատարում են մանր եղջրավոր անասունները, նրանցից անջատված սկոլեքսները խիստ ախտածին են շների համար: Վարակի աղբյուր հիմնականում հանդիսանում են թափառող և հոտապահ շները: Կատուն էխինոկոկոզով չի վարակվում, սակայն իր մազածածկի օգնությամբ նա կարող է փոխանցել հարուցիչի ձվերին: Մարդը էխինոկոկոզի հարուցչի համար հանդիսանում է համաճարակաբանական փակուղի: Մարդիկ էխինոկոկոզով վարակվում են ոչխարների կթի կամ խուզի ժամանակ, մրգերի, բանջարեղենի միջոցով և որ ամենակարևորն է շների հետ անմիջական շփման ճանապարհով: Օնկոսֆերան արտաքին միջավայրում իր կենսունակությունը կարող է պահպանել մինչև 2 տարի: E. g. eguinus- ը հիմնականում հանդիպում է Եվրոպական երկրներում, այս հարուցչի ձվերը ոչխարների մոտ չեն զարգանում: Ախտածնությունը: Էխինոկոկի թրթուրները օժտված են ալերգիկ և մեխանիկական ազդեցությամբ: Բշտերը զարգանալիս ճնշում են տվյալ օրգանի առողջ բջիջներին, պատճառ հանդիսանալով նրանց հետաճի համար: Հարուցչի բշտերը տիրոջ օրգանիզմի վրա թողնում են նաև թունավոր, տրոֆիկ և ինոկուլյատոր ազդեցություն: Բշտի ախտածին ազդեցությունը պայմանավորված է նրա տեղադրման վայրի, չափսերի և առաջացրած տեղային և ընդհանուր փոփոխություններով: Վարակամերժությունը: Էխինոկոկոզով վարակված կենդանիների մոտ առաջանում է խիստ արտահայտված ալերգիկ ռեակցիա, որը իր հերթին նպաստում է վարակամերժության զարգացմանը: Վարակամերժությունը այս հարուցչի նկատմամբ տարբեր տեսակի կենդանիների մոտ ունենում է տարբեր լարվածություն : Ախտանիշները: Խոտակեր կենդանիները նիհարում և հյուծվում են, կլինիկան պայմանավորված է այն հանգամանքով, թե բուշտը որ օրգանում է տեղակայված: Եթե բուշտը լյարդում է, ապա նկատվում է լորձաթաղանթի դեղնություն, մարսողության պարբերական խանգարումներ, իսկ եթե այն տեղակայված է թոքերում, ապա արձանագրվում են շնչառության արագացում, դժվարացում, շնչահեղձություն, հազ և այլն: Ընդբախելիս հայտնաբերվում են բթացած օջախներ: Ընկնում է կենդանիների մթերատվությունը: Կենդանիները մահանում են խիստ հյուծման հետևանքով: Ախտաբանաանատոմիական փոփոխությունները: Էխինոկոկի բշտերը սովորաբար հայտնաբերվում են լյարդում ու թոքերում և ունենում են մակերեսային դիրք: Բշտերով վարակված օրգանների ծավալը մեծանում է մի քանի անգամ, օրինակ կովերի մոտ լյարդի քաշը կարող է հասնել մինչև 45 կգ-ի: Ավելի խորը տեղակայված բշտերին հայտնաբերում են շոշափման միջոցով: Ախտորոշում են:Կյանքի ընթացքում, էխինոկոկոզը ախտորոշում են շճաբանական մեթոդներով, հատկապես Կացոնիի(ներմաշկային ալերգիական ռեակցիա) մեթոդով, ինչպես նաև կոմպլեմենտի կապակցման ռեակցիայի և իմունոէլեկտրոֆորեզի մեթոդով: Հիվանդությունը ախտորոշում են նաև համաճարակաբանական ուսումնասիրության տվյալններով, ինչպես նաև հետմահու դիակում հայտնաբերելով հարուցիչի բշտերին: Երբեմն հայտնաբերված բշտերը անհրաժեշտ տարբերակել ալվեոկոկոզի, նրբավիզ ցիստիցերկոզի և ցենուրոզի բշտերից: Հետմահու, շների բարակ աղիքները կտրելով, ընկղմում են ոչ խորը ջրի մեջ, որի հետևանքով աղեպատին ամրացած ցեստոդները երևում են մանր, բարակ պտկիկների ձևով: Բուժում են: Բշտային էխինոկոկոզի բուժումը մշակված չէ: Վերջնական տերերին բուժման նպատակով առաջարկվում է նշանակել արեկոլին, պրազիկվանտել և այլն: Ճիճվամուղ դեղամիջոցը տալուց հետո, շներին 48 ժամ պահում են փակ շենքերում, կղկղանքը հավաքում և ոչնչացնում են: Կանխարգելումը: Այս հիվանդությունը կանխարգելելու նպատակով արգելվում է գյուղատնտեսական կենդանիների մորթը կատարել պատահական վայրերում, առանց անասնաբույժների մասնակցության: Ախտահարված օրգանները անհրաժեշտ է հավաքել և ոչնչացնել: Էխինոկոկոզի նկատմամբ անապահով տնտեսություններում, ամռան վերջին ողջ գլխաքանակը ենթարկում են շճաբանական հետազոտության, դրական ռեակցիա տված կենդանիներին ենթարկում են մորթի: Անասնապահական շենքերին և հոտերին կից մինիմումի են հասցնում շների գլխաքանակը, ոչնչացնում են թափառող շներին: Տվյալ տարածքում պահվող շները հաշվառման են վերցվում տարածքի անասնաբուժական ծառայության կողմից: Արգելվում է շներին կերակրել միջանկյալ տերերի էխինոկոկի բշտերով ախտահարված ներքին օրգաններով:



To top