< Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլների աճեցումը
12.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Առվույտ

Ծագումը` ստեղծվել է առվույտի տեղական պոպուլյացիաների զանգվածային և բնական ընտրության ճանապարհով: Ընդհանուր բնութագիրը` սորտը պատկանում է կապտահիբրիդ սորտատեսակին, բույսի բարձրությունը 75-90 սմ., ցողունը կլորավուն, միջին կոշտության, տերևները հակառակ ձվաձև են, տերևակալվածությունը` 48%, ունդը պարույրի սահմաններում ձևավորում է 1,5-3,5 պտույտ, սերմերը երիկամաձև են, 1000 հատ սերմերի քաշը – 1,50-2,0 գ.: Բերքատվությունը` մրցութային սորտափորձարկման ընթացքում (1992-2004թթ.) կանաչ զանգվածի բերքատվությունը կազմել է -21,9 տ/հա, չոր խոտինը – 5,8 տ/հա, սերմերինը – 0,3 տ/հա: Կերի որակը` կանաչ զանգվածում պարունակվում է միջինը 20,1% դյուրամարս սպիտակուցներ, 32,8% թաղանթանյութ, 28,32% չոր նյութեր, իսկ 100 կգ բնական կերի մեջ – 17,38 կերամիավոր: Հիվանդությունների և կլիմայական պայմանների նկատմամբ դիմացկունությունը` երաշտադիմացկուն, ցրտադիմացկուն, աղադիմացկուն է: Հիմնական հիվանդությունների նկատմամբ (կարմիր ժանգ, բծավորություն, ասկոխիտոզ) աչքի է ընկնում դաշտային դիմացկունությամբ: Մշակության գոտին` արտադրության մեջ, թույլատրվում է օգտագործել ՌԴ Հյուսիս-Կովկասյան և Նիժնեվոլժսկի տարածաշրջաններում` մաքուր և խոտախառնուրդների ցանքերում:



To top